ՊԲ-ն ներկայացրել է մարտերի ժամանակ հերոսական դրվագներ եւ աչքի ընկած զինծառայողների անուններ

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն:

Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը:


Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել նաև փոխգնդապետ Արմեն Վահագնի Մարկոսյանը, Հումբերտ Վովայի Մանուկյանը, մայոր Գոռ Նիկոլայի Նազլուխանյանը, կապիտան Սասուն Արեգի Վարդանյանը: Կապիտան Թորգում Իշխանի Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը, մեծ աջակցություն է ցուցաբերել յուրային ուժերին և զգալի կորուստներ պատճառել թշնամուն:

Ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորիի Եգանյանն ու կրտսեր սերժանտ Էրիկ Կամոյի Պետրոսյանը ակտիվորեն մասնակցել են հյուսիսային ուղղության պաշտպանողական ու հակահարձակողական մարտերին, ձեռք բերել կարևոր փաստաթղթեր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Նշված հատվածում թշնամական ուժերը մարտի դաշտում թողել են ավելի քան 40 դիակ:

Խմբի կազմով արդյունավետ հետախուզություն իրականացնելու, թշնամական 1 տանկ, 1 ՀՄՄ-3 և 1 զրահափոխադրիչ ոչնչացնելու գործողության ընթացքում աչքի են ընկել պահեստազորայիններ Եղիշե Սամվելի Բոցինյանը, Վարդան Վիլենի Գալստյանը, Հարութ Գառնիկի Մնացականյանը, Բորիս Արմենի Գալստյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Սլավայի Դանիելյանը, ավագ-լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը:

դիտվել է 549 անգամ
Լրահոս
Թուրքիայի իշխանական երկու գլխավոր թերթերի այսօրվա համարները թողարկվել են նույն ուղերձով․ թուրքագետ Եթե մեր զինվորներից մեկը ողջ տուն գա, կաղոթեմ Ձեզ համար. Լուիզա Ղամբարյանը՝ Վլադիմիր Պուտինին Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանն ազատվել է աշխատանքից` արցախցիներին անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու պատճառով Անձնակազմը 2 անգամ հայտնվել է շրջափակման մեջ, բայց չտալով ոչ մի զոհ, դուրս է եկել՝ իր հետ տանելով բոլոր վիրավորներին «Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Արցախի պարտության խորհրդանիշն է և րոպե առաջ պետք է հեռանա». Նաիրա Զոհրաբյան «Դեռ չգիտենք, թե էլ ինչ է խոստացել վարչապետի աթոռին կառչածն ու դա մեր ժողովրդի համար ինչ գին կունենա»․ Տիգրան Աբրահամյան Հայաստանից այսօր 846 արցախցի է վերադարձել Լեռնային Ղարաբաղ Հրահանգել են հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները Ռուսերենն Արցախում երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը Կրեմլում ողջունել են Շունը, վիրավոր զինվորին տեղափոխող մեքենայի հետևից վազելով, հասել է Երևան /լուսանկար/ Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են «Երկիր Մեդիա»-ի օպերատորի նկատմամբ բռնությունը Օրբանն ընդդեմ Սորոսի. ազգային զգացմունքներն ընդդեմ գլոբալիզացիայի. ո՞վ կհաղթի ՄԻԵԴ-ը վերանայել է Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 6-ին կայացված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել միջանկյալ միջոցը Հավատացե՛ք Մոսկվայի գործերին, այլ ոչ թե խոսքերին Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը մնում է օրակարգում Դավաճանի վերջին տվայտանքները «Շան լափ» են լցրել Փաշինյանի գլխին. Հանրային խորհրդի փակ նիստը լարված է անցել. Yerkir.am Մեծ ողբերգություն, թե հաջողություն․Փաշինյանի թիմում խանդավառված են Դավաճանը թփրտում է Ոստիկանը թուրք է եւ մարդասպան Հաղորդում հանցագործության մասին Նախարար, թե՞ թուրքի գործակալ Պարտության հայրը Նիկոլ Փաշինյանն է, մայրը՝ Աննա Հակոբյանը. Արմեն Ավետիսյան Ադրբեջանական զորքը մտավ Լաչին. Աչքդ լույս, Փաշինյան Նիկոլ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին. Փաշինյանը տեղյա՞կ է ինչ են որոշել
Ամենաընթերցվածները
Շուտով
#Հարգելի_գործընկերներ Դեկտեմբերի 3-ին, ժամը 10։00ին, շուշեցիները պահանջով ներկայանալու են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ։ Հասցե` Զարյան 17 ա դեկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»։ «Միացի՛ր պայքարին» Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. գերիներ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է Սիսիական ջոկատի խմբում, կներկայացնի ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից մանրամասներ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին: Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub