Այդ ո՞ւր առանց... «ծաղիկ»

Միանգամից ասենք՝ հարցը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին է ուղղված: Այն Դավիթ Տոնոյանին, որ «բարեհաջող» պարտվեց նաև ներքին մարտը փաշինյանի մեկ այլ կամակատար Անդրանիկ Քոչարյանին ու, «տագդիգագան նահանջով», թողեց նախարարի պաշտոնը: Ասում են, ինչ-որ Վաղարշակ Հարությունյան է այն գրավել, բայց դա արդեն անէական է:

Դավիթ Տոնոյանը ոչ միայն թողեց նախարարի պաշտոնը, այլև հայտարարեց, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Դա ընդունենք «ի գիտություն»: Չէ, լավ է, որ պատրաստ է: Չնայած, մյուս կողմից, թե չէ, որ պատասխանատվության պահը եկավ, իրեն պիտի հատուկ հարցնե՞ն. «Պատրա՞ստ է արդյոք այն կրել»: Ի դեպ, այդ պահը հեռու չէ, ինչպես հիմարաբար կարծում են իշխանությունից կառչածներն ու նրանց համապատասխան տեղերից կախվածները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մի խոսքով, գնաց: Նա փաշինյանի անկապ «գերագույն» հրամաններից հետո չգնաց, ստախոսությամբ հանրությանն ու ազգին մոլորության մեջ գցելուց ու ապակողմնորոշելուց հետո չգնաց, «գերագույնի»՝ ափալ-թափալ ստորագրած կապիտուլյացիայի խայտառակությունից հետո չգնաց: Մի 10 օր «ձգեց», մի քիչ էլ Քոչարյան Անդոյից մի երկու ծաղրական բան լսեց, նրան էլ ինքը մի երկու ծաղրական բան ասաց, և դրանից հետո գնաց:

Բայց, պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց ...«ծաղիկ»: Այսինքն՝ առանց ամենատարբեր կողմերից հնչող բազմազան հարցերի պատասխանելու:

Առաջին հարցը այնպես չէ, որ չի հնչել, բայց հիշեցնենք. որտե՞ղ էր պատերազմի նախօրյակին Դավիթ Տոնոյանը և ինչո՞ւ էր այնտեղ: Ասում են, որ Հայաստանից դուրս մի տեղ Դավիթ Տոնոյանը մասնակցում էր «փամփուշտ Դեյվիդի», նույն ինքը՝ «պատրոն Դավիթ», ծննդյան տարեդարձի խնջույքին: Այդպե՞ս է: Արձագանք եղել է, բայց ամենևին համոզիչ չէր: Այ, եթե ՊՆ սեպտեմբերի 26-28-ի մուտքի-ելքի գրագրությունը «բարձրացնեն», գոնե ինչ-որ բան կհստակվի:

Լավ, իսկ «Օսա»-ների գործա՞րքը: Զանազան օգտատերեր խոսեցին դրա մասին, համացանցում փաստաթղթերի փաթեթներ սկսեցին շրջանառվել ու, ոչ միայն «Օսա»-ների գործարքի վերաբերյալ: Այլ գործարքներ էլ կարծես ի հայտ եկան և ուրվագծվեցին: Ի դեպ, նույն «փամփուշտ Դեյվիդի» անվան շոշափմամբ: Ո՞վ պետք է այս հարցերին փաստարկված պատասխանի, պարոն Տոնոյան:

Լավ, դեռ ֆեյսբուքյան օգտատերերին, համացանցային բացահայտումները միառժամանակ դնենք մի կողմ:

ԳՇ նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը արեց բազմաթիվ բացահայտումներ, ներկայացրեց ուղղակի ահավոր փաստեր: Ու, ի՞նչ ասաց պաշտպանության նախարարույթունը, այն անհեթեթությունից բացի, թե «հայտարարույթունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև պետական գաղտնիք են»: Հասկանո՞ւմ եք՝ միաժամանակ, էլի. «իրականությանը չհամապատասխանող պետական գաղտնիքներ»:

Ուստի ավելի է ընդգծվում հարցը, թե՝ պարոն Տոնոյան, այդ ո՞ւր առանց... «ծաղիկ»:

Ի դեպ, լավ է, որ ասվում է, թե պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը: Բայց Դավիթ Տոնոյանը դա ինչպե՞ս է պատկերացնում: Ասենք՝ ի՞նչ կարգի պատասխանատվություն նա նկատի ունի. քաղաքակա՞ն, իրավաքրեակա՞ն, թե՞ խիղճը տանջելու, այսինքն՝ անհատական հոգեկան տառապանքներով: Եվ այս խայտառակության ու աղետի մեջ, կներեք, կոնկրետ ո՞րն է Դավիթ Տոնոյանի պատասխանատվության բաժինը: Սա էլ է հետաքրքիր: Եվ վերջապես, ո՞ւր մնաց «Նոր պատերազմ, նոր տարածքներ» հայեցակարգը: Ադրբեջանը պատերազմի արդյունքում ստացավ նոր տարածքներ, իսկ մենք հանձնեցինք: Պատասխան տալու բան չկա՞ այս թեմայով:

Հա, իսկ մյուսները, որոնց թվում է, թե «պլստացին» կամ ոստիկանության անվան տակ դիմակավորված ոհմակները մարդկանց վրա քսի տալով գլուխները կպրծացնեն, թող իզուր չուրախանան: Ձեր «ծաղկավորվելու» հերթն էլ գալու, ավելի ճիշտ՝ գալիս է, արդեն շքամուտքում է ու բարձրանում է աստիճաններով, մինչև ձեր դուռը մնացել է յոթ, վեց, հինգ, չորս... քայլ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 8214 անգամ
Լրահոս
Ես չեմ վստահում իշխանությանը, որ կվերադարձնեն մեր գերիներին. Արմեն Գրիգորյան (video) Դավաճանել են իմ հայրենիքը, եւ Դուք անձամբ մեղավոր եք. կադրեր Արմեն Սարգսյանի և Ռուսաստանի հայ համայնքի հանդիպումից Փաշինյանի հետ հանդիպած դատավորները վարչապետի սուլոցով հայտնվեցին նրա ոտքի կողքը. Ալումյան (video) «Մադամ, shut up»․ Արմեն Աշոտյանը՝ Լիլիթ Մակունցին ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունները նախաձեռնել են համատեղ «Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է». Ո՞վ այն կասեցրեց. ռուսական մամուլի սկանդալային բացահայտումը Զանգելանի ոսկու հանքի «առեղծվածն» ու Արմեն Սարգսյանի հոգատարությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հանդեպ Մեր զորքերն ու ադրբեջանական զորքերը, սահմանը գծելով, գալիս են, ամեն ինչ նորմալ է. պատգամավոր «Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում»․ Աշոտյան Նախարար, թե՞ թուրքի գործակալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ ԱԱԾ տնօրենը մեկնում է Նարեկ Սարգսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը Ադրբեջանցիները աստղաբաշխական գումար են առաջարկել Արցախի դիմաց. Ո՞րն է եղել Փաշինյանի արձագանքը. 13 բացահայտում 2 ամիս է տղերքը դանդաղ մահանում են, իսկ Նիկոլ Փաշինյանը նայում է մեզ ու չի կարում պատասխանի (video) Սովետը քաղաքացի էր ձևավորել, իսկ անկախ Հայաստանը՝ բնակիչ Պարոն Պուտին, աղաչում եմ, խնդրում եմ մի բան արեք, մեր երեխաներին վերադարձնենք. անհետ կորածի ծնող (video) Այդպես էլ Ալիևի վրա նշան բռնելու փոխարեն մեզ վրա նշան բռնեց դոդիկը... Ո՞վ և ինչպե՞ս կարող է վերադարձնել գերիներին Գիշերները չեմ կարողանում քնել. իշխանությունը շատ բան պիտի անի, դե հիմա լռում են. Աշոտ Ղազարյան (video) Անվանի մարզիկը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին, որպես հաղթաթուղթ ձեռքում ունի «Աթաթուքի ոսկե մեդալը» (video) Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, եթե ուզում եք ապրել՝ փախչեք. Զարուհի Փոստանջյան (video) Գերեվարվածների ծնողները գերի են ընկել ստոր Նիկոլի ձեռքը. Սոնա Աղեկյան (video) Հայաստանն այս պահին ղեկավարվում է Ալիևի կողմից. ուշքի՛ եկեք. Սոնա Աղեկյան (video) Նիկոլ Փաշինյանը սկսել է «Իմ մեղքը» մեմուարների շարքի հրապարակումը. Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»: Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը: Թեմա- Սննդամթերքի, մասնավորապես, մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջ... Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վիճակը. մարդկային և տարածքային կորուստներ. գերիներ. Արցախից ներգաղթ. ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Զարուհի Փոստանջյանը կներկայացնի իր այն հայտարաության մանրամասները, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ցանկանում են երկրից հեռանալ: Կանդրադառնա նաև գերիների խնդրին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կներկայացնի իր տեսակետը, թե ինչ է պետք անել՝ երկրին այս իրավիճակից դուրս բերելու համար: նոյեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Իսրայել Հակոբկոխյանը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին, որպես հաղթաթուղթ ձեռքում ունի «Աթաթուքի ոսկե մեդալը» նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքացի Սյուզաննա Խալաթյանը: Թեմա` կներկայացնի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին նոր աղմկահարույց հարցեր և փաստեր: նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub