Ղարաբաղի թրքացում թույլ չեն տալու. ՌԴ-ն ու ԵՄ երկրները գործում են

Եվրոպական միությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը։ Եվրամիությունը կոչ է անում բոլոր կողմերին շարունակել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը` կանխելու մարդկային կյանքերի կորուստը:

Եվրամիության պաշտոնական կայքէջում երեկ հրապարակված հայտարարությունում դաշինքը կոչ է անում նաև տարածաշրջանային դերակատարներին զերծ մնալ քայլերից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարը։ Եվրամիությունը նաև հորդորում է տարածաշրջանից դուրս բերել օտարերկրյա գրոհայիններին։ «Եվրամիությունը կհետևի հրադադարի դրույթների, մասնավորապես դրա մշտադիտարկման իրագործմանը»,- ասված է հայտարարությունում:

Պաշտոնական Բրյուսելն ընդգծում է, որ ռազմական գործողությունների դադարեցումը ընդամենը առաջին քայլն է Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ Դաշինքի համոզմամբ` պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն հակամարտության բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման համար՝ ներառելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Ծավալուն հայտարարությունում Եվրամիությունը կրկին շեշտել է ուժի, մասնավորապես կասետային զենքի և այլ արգելված զինատեսակների կիրառման անթույլատրելիությունը «որպես հակամարտությունների կարգավորման միջոց»: Դաշինքի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը հիշեցրել է միջազգային իրավունքների՝ ռազմագերիների փոխանակման և զոհերի աճյունների վերադարձի մասին պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտության մասին։ «ԵՄ-ն կարևորում է տեղահանված բնակչության համար հնարավոր լավագույն պայմանների երաշխավորումը՝ մարդասիրական մուտք, կամավոր, անվտանգ, արժանապատիվ վերադարձ ունենալու Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ»:

Եվրամիությունն ընդգծել է նաև Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում մշակութային ու կրոնական ժառանգության կառույցների պահպանման և վերականգնման կարևորությունը. «Բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել, պետք է հետաքննվեն»:

ԵՄ-ն այսպիսով, Պուտինի հովանու ներքո ստորագրած փաստաթղթի հիմքում շտապում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը տեսնել: Ընդ որում, արևմուտքը շեշտում է, որ Հելսինկյան եզրափակիչ փաստաթղթի սկզբունքների հիման վրա պետք է այդ լուծումը լինի, ինչը նշանակում է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հաստատումը:
Մինչ այդ բավական ակտիվ է վերջին օրերին Ֆրանսիան: Ֆրանսիան պատրաստ է աջակցել Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ֆրանսիան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում, հակամարտության պայմաններում ժառանգության պաշտպանության դաշինքի հետ միասին, պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությանը», - գրել է Ֆրանսիայի նախագահը:

Ռուսաստանի մշակույթային գործիչները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին Լեռնային Ղարաբաղի հուշարձանները Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկելու խնդրանքով: Նրանք հույս ունեն, որ այս քայլը կօգնի պահպանել քրիստոնեական, մշակութային, գեղարվեստական և ճարտարապետական ժառանգությունը: Հաղորդագրությունը ստորագրել են հայտնի երաժիշտներ Վլադիմիր Սպիվակովը և Թեոդոր Կուրենտզիսը, ռեժիսորներ Ալեքսանդր Սոկուրովը, Ալեքսեյ Գերման կրտսերը, երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյաևան, գրող Զախար Պրիլեպինը և այլն:

Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի ժառանգության հուշարձանների ճակատագրի կապակցությամբ: Նրանք վստահ են, որ պատմական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ կրակի դադարեցումից հետո դրանք կարող են ոչնչացվել: Մասնավորապես, նրանք կարող են հարձակման ենթարկվել վանդալների կողմից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է օգտագործի իր ողջ լիազորությունները հուշարձանները փրկելու համար: Ղարաբաղյան մշակութային ժառանգությունը կարող է ակնկալել նույն ողբերգական ճակատագիրը, ինչ հին Պալմիրան:

Արցախի նկատմամբ ուշադրության առումով՝ ԵՄ պետությունները, ՌԴ-ն բավական ճիշտ քայլեր են սկսել իրականացնել: Ադրբեջանն ու Թուրքիան պետք է գիտակցեն, որ Արցախի թուրքացումը քաղաքակիրթ աշխարհը թույլ չի տա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5783 անգամ
Լրահոս
Զանգելանի ոսկու հանքի «առեղծվածն» ու Արմեն Սարգսյանի հոգատարությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հանդեպ «Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է». Ո՞վ այն կասեցրեց. ռուսական մամուլի սկանդալային բացահայտումը Փաշինյանի միակ հույսը մնացել է դատարանների նկատմամբ ճնշումը Տեսանյութով տեսել ենք, թե ինչպես ադրբեջանցիները մոտավորապես 15 հայ գերիների ձեռքերը մեջքին կապած հրելով, խփելով տանում են. գերեվարվածի եղբայր Սա է ամբողջ ճշմարտությունը․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը Երկու տարին լիարժեք հերիք էր բարեփոխումների համար Ո՞վ կամ ովքե՞ր պետք է իշխանություն կազմեն հողատուի հրաժարականից հետո Ադրբեջանցիները «Տաք ջուր» աղբյուրից տեսանյութ են հրապարակել. տեսանյութ Եվս մեկ պատգամավոր դուրս եկավ Իմ Քայլը խմբակցությունից Դադիվանքում սպասավորող միաբանները ստացան Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը Եթե հրապարակներում տոնածառներ են դրվելու, անձամբ ջարդուփշուր եմ անելու. Ռուբեն Մխիթարյան Բերեք ես չխոսեմ, առանձապես խոսելու ցանկություն էլ չունեմ Էյֆորիայից դեպրեսիա մեկ քայլ է «As-salamu alaykum ՀՀ «ոստիկանություն»». Նարեկ Սամսոնյան Մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Հունան Պողոսյանը՝ իր հրաժարականի մասին «Երբ երկու պոստ առաջ ենք գնացել, մեզ չեն զգուշացրել՝ թուրքերը արդեն վերցրած են եղել դրանք» Արցախի դրոշն իջեցվել է. ինչ իրավիճակ է Բերձորում «Ծափ տո՛ւր, Հունա՛ն․․ ծափ տո՛ւր նրա համար, որ միջպետական ճանապարհներ ու օդանավակայան եք նվիրելու թուրքերին...» (տեսանյութ) Վեհափառի հորդորով հացադուլավորները դադարեցրել են բողոքի ակցիան Աշակերտներին արդեն կարելի կլինի կանչել գրատախտակի մոտ Հողատուի անձնական ոստիկանապետը նույնպիսի հողատու-կապիտուլյանտ է Արցախի Հադրութ շրջանից հնարավոր է եղել մեր վերահսկողության տակ պահել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը Ճանապարհներ ենք փնտրում, որ փրկենք Ծիծեռնավանքը․ Վրթանես սրբազան Դավաճաններին պարգեւատրում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»: Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը: Թեմա- Սննդամթերքի, մասնավորապես, մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջ... Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վիճակը. մարդկային և տարածքային կորուստներ. գերիներ. Արցախից ներգաղթ. ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Զարուհի Փոստանջյանը կներկայացնի իր այն հայտարաության մանրամասները, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ցանկանում են երկրից հեռանալ: Կանդրադառնա նաև գերիների խնդրին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կներկայացնի իր տեսակետը, թե ինչ է պետք անել՝ երկրին այս իրավիճակից դուրս բերելու համար: նոյեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Իսրայել Հակոբկոխյանը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին, որպես հաղթաթուղթ ձեռքում ունի «Աթաթուքի ոսկե մեդալը» նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքացի Սյուզաննա Խալաթյանը: Թեմա` կներկայացնի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին նոր աղմկահարույց հարցեր և փաստեր: նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub