«Ղարաբաղը մեր ձեռքում չէ՝ ռուսներինն է», Ադրբեջանում կամաց-կամաց ուշքի են գալիս

Գնալով մեծանում են ադրբեջանցի այն ընդդիմադիրների թիվը, որոնք սկսում են բացեիբաց հայտարարել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն այնքան էլ ադրբեջանական կողմի շահերից չի բխում:

Որքանո՞վ է ռուսական զորախմբի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում համապատասխանում Ադրբեջանի շահերին։ Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 10 օր անց ադրբեջանցի ընդդիմադիրների մի զգալի մասի շրջանում հիմնականում հոռետեսական մոտեցումներն են գերակշռում։

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» ղեկավար, պատմաբան Ջամիլ Հասանլին, օրինակ, վստահ է՝ ռուսական զորքերի մուտքը Ղարաբաղ չեղարկեց անկախ Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումներից մեկը։ «Մենք տարիներ շարունակ հպարտանում էինք, որ Ադրբեջանը դարձավ ոչ միայն հետխորհրդային, այլև հետսոցիալիստական տարածքի առաջին պետությունը, որտեղից դուրս բերվեցին օտարերկրյա, այսինքն` ռուսական ռազմակայանները և սահմանապահ զորքերը։ Այժմ ահա Ադրբեջանը մասնակիորեն հրաժարվում է իր ինքնիշխանությունից և ազատությունից», - ըստ «Ազատության», պնդում է Հասանլին Meydan TV կայքին տված հարցազրույցում:

REAL կուսակցության նախկին ղեկավարներից մեկի` քաղաքագետ Ազեր Ղասիմլիի պնդմամբ էլ` նոյեմբերի 9-ի համաձայնագիրը չեղարկեց ոչ միայն 90-ականներին Ադրբեջանի արձանագրած դիվանագիտական հաջողությունների, այլև վերջին շաբաթների ռազմական ձեռքբերումների նշանակալի մասը։ «Եթե համեմատենք մինչև պատերազմը ստեղծված իրավիճակը և այժմ առկա կացությունը, ապա, իհարկե, դրությունն Ադրբեջանի համար շատ ավելի բարվոք է։ Խաղաղապահների տեղակայումը, սակայն, չեղարկեց այդ ամենը։ Դա նշանակում է, որ այժմ էլ Ղարաբաղը մեր ձեռքում չէ, դա նշանակում է, որ մենք երբ ցանկանանք Ղարաբաղ այցելել, չենք կարողանա», - պնդում է ադրբեջանցի քաղաքագետը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը շատ նման է այն իրավիճակին, որ ստեղծվել էր 90-ականներին և 2000-ականներին Վրաստանի տարածքում առկա հակամարտությունների ժամանակ։

«Մենք գիտենք, թե ռուս խաղաղապահներն ինչ արեցին Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Վրաստանն այնտեղ որևէ լիազորություն չուներ։ Արդյոք նման իրավիճակը չի կրկնվի նաև Ղարաբաղում, և ո՞վ կարող է մեզ նման երաշխիքներ տալ։ Եռակողմ հայտարարության մեջ նման երաշխիքներ չկան», - պնդում է քաղաքագետը։
Ադրբեջանի մերձիշխանական շրջանակներից, սակայն, վստահեցնում են, որ ռուսական զորքերի մուտքը Լեռնային Ղարաբաղ գրեթե անխուսափելի էր։ Միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն, օրինակ, լրագրողների հետ զրույցում անկեղծորեն խոստովանում է, որ Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջանները, որոնք դեռ գտնվում են հայկական ուժերի վերահսկողության տակ, հնարավոր է Բաքվին վերադարձնել բացառապես ռուսների օգնությամբ։ «Քելբաջարից, Աղդամից հայկական ուժերի դուրսբերման այլ մեխանիզմ գոյություն չունի։ Դու չես կարող զանգահարել հայերին և ասել՝ հեռացեք», - նշում է Օրուջը։

Ի դեպ, Քելբաջարի մասին։ Այս շրջանը Ադրբեջանի վերահսկողության տակ պետք է անցնի արդեն հաջորդ շաբաթ։ Բաքվում, սակայն, դժգոհ են, որ Դադիվանքի մերձակայքում ռուսական անցակետ է տեղադրվել։ «Վանք գյուղի [նախկին] բնակիչները դժգոհ են։ Եթե ռուսները ցանկանում են հսկել վանական համալիրը, կարող են տանկ կանգնեցնել վանքի, այլ ոչ թե գյուղի մուտքի մոտ։ Վաղը, երբ ադրբեջանցիները վերադառնան Վանք, արդյոք պետք է թույլտվություն ստանան ռուսական անցակետից», - գրում է «Թուրան» գործակալությունը։

Ազեր Ղասիմլիի համոզմամբ` ադրբեջանական կողմի համար անպատասխան թվացող հարցերի առկայության գլխավոր պատճառը նոյեմբերի 9-ի համաձայնագիրն ու ռուսական ուժերի փաստացի անսահմանափակ լիազորություններն ու կարողություններն են։ «Այդ փաստաթղթում հստակորեն նշված է, որ ռուսական զորախմբի կազմում 1960 զինծառայող է լինելու, 90 զրահամեքենա, 380 միավոր այլ տեխնիկա։ Իսկ ո՞վ է այդ ամենը վերահսկելու։ Ի՞նչ գիտեք, այնտեղ 380՞ միավոր տեխնիկա է լինելու, թե՞ ասենք 580: Դա վերահսկելը գործնականում անհնարին է», - ըստ «Ազատության» համոզված է Ղասիմլին։

Այսպես, 10 օր է անցել եռակողմ հայտարարության ընդունումից, և կամաց-կամաց Ադրբեջանում մեծանում են դժգոհությունները: Ստացվում է մի իրավիճակ, երբ եռակողմ հայտարարությունն ընդունելի է Ռուսաստանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին:

Հիմա թե՛ Պուտինի, թե՛ Փաշինյանի համար իմիջի հարց է լինելու այդ հայտարարության պահպանումը: Դե իսկ Ալիևը կհայտնվի մի վիճակում, երբ պարտավոր է իր ստորագրածին «տեր կանգնել»՝ այն ներկայացնելով որպես ադրբեջանական ժողովրդի համար մեծ ձեռքբերում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11222 անգամ
Լրահոս
Փաշինյանի հետ հանդիպած դատավորները վարչապետի սուլոցով հայտնվեցին նրա ոտքի կողքը. Ալումյան (video) «Մադամ, shut up»․ Արմեն Աշոտյանը՝ Լիլիթ Մակունցին ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունները նախաձեռնել են համատեղ «Արցախի միտումնավոր հանձնման ծրագիրը բացահայտված է». Ո՞վ այն կասեցրեց. ռուսական մամուլի սկանդալային բացահայտումը Զանգելանի ոսկու հանքի «առեղծվածն» ու Արմեն Սարգսյանի հոգատարությունը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հանդեպ Մեր զորքերն ու ադրբեջանական զորքերը, սահմանը գծելով, գալիս են, ամեն ինչ նորմալ է. պատգամավոր «Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում»․ Աշոտյան Նախարար, թե՞ թուրքի գործակալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ հանդիպում է ունեցել Էկոնոմիկայի նորանշանակ նախարարի հետ ԱԱԾ տնօրենը մեկնում է Նարեկ Սարգսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը Ադրբեջանցիները աստղաբաշխական գումար են առաջարկել Արցախի դիմաց. Ո՞րն է եղել Փաշինյանի արձագանքը. 13 բացահայտում 2 ամիս է տղերքը դանդաղ մահանում են, իսկ Նիկոլ Փաշինյանը նայում է մեզ ու չի կարում պատասխանի (video) Սովետը քաղաքացի էր ձևավորել, իսկ անկախ Հայաստանը՝ բնակիչ Պարոն Պուտին, աղաչում եմ, խնդրում եմ մի բան արեք, մեր երեխաներին վերադարձնենք. անհետ կորածի ծնող (video) Այդպես էլ Ալիևի վրա նշան բռնելու փոխարեն մեզ վրա նշան բռնեց դոդիկը... Ո՞վ և ինչպե՞ս կարող է վերադարձնել գերիներին Գիշերները չեմ կարողանում քնել. իշխանությունը շատ բան պիտի անի, դե հիմա լռում են. Աշոտ Ղազարյան (video) Անվանի մարզիկը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին, որպես հաղթաթուղթ ձեռքում ունի «Աթաթուքի ոսկե մեդալը» (video) Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, եթե ուզում եք ապրել՝ փախչեք. Զարուհի Փոստանջյան (video) Գերեվարվածների ծնողները գերի են ընկել ստոր Նիկոլի ձեռքը. Սոնա Աղեկյան (video) Հայաստանն այս պահին ղեկավարվում է Ալիևի կողմից. ուշքի՛ եկեք. Սոնա Աղեկյան (video) Նիկոլ Փաշինյանը սկսել է «Իմ մեղքը» մեմուարների շարքի հրապարակումը. Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլ Փաշինյանի գործարքը եղել է հանձնել ամբողջ Արցախը, բայց… Զարուհի Փոստանջյան (video) Այ տղա Նիկո՛լ, բա ուր ա՞ էդ քո դուխը, դե պատասխան տուր Ալիևին. Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»: Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը: Թեմա- Սննդամթերքի, մասնավորապես, մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջ... Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Միհրդատ Մադաթյանը: ԹԵՄԱ՝ հետպատերազմյան սոցիալ-հոգեբանական վիճակը. մարդկային և տարածքային կորուստներ. գերիներ. Արցախից ներգաղթ. ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Թեմա՝Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Նոյեմբերի 30-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ Զարուհի Փոստանջյանը կներկայացնի իր այն հայտարաության մանրամասները, ըստ որի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինը ցանկանում են երկրից հեռանալ: Կանդրադառնա նաև գերիների խնդրին, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին և կներկայացնի իր տեսակետը, թե ինչ է պետք անել՝ երկրին այս իրավիճակից դուրս բերելու համար: նոյեմբերի 30-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` Իսրայել Հակոբկոխյանը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին, որպես հաղթաթուղթ ձեռքում ունի «Աթաթուքի ոսկե մեդալը» նոյեմբերի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքացի Սյուզաննա Խալաթյանը: Թեմա` կներկայացնի Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մասին նոր աղմկահարույց հարցեր և փաստեր: նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ջերմատների տնտեսվարողները: Թեմա` հայ տնտեսվարողները կներկայացնեն իրենց բողոքն ու առաջարկները, թուրքական լոլիկը հայական շուկայում, թուրքական ապրանքների ներկրում
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub