Մեծ դավաճանության «աստվածուհին»

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց բազում կոնկրետ փաստեր, բացեց փակագծեր, որոնք թույլ են տալիս շատ ավելի որոշակի պատկերացում կազմել, թե ինչու պատերազմը նման աղետալի ընթացք ունեցավ, ինչու մեր ժողովուրդն ու պետությունը հայտնվեցին նման ահավոր վիճակում, պետությունը կանգնեց արհավիրքի առջեւ։ Բայց կա մեկ փաստ, որը մարդկային ուղեղի եւ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անմիջական մասնակցությունն է այն գործընթացներին, որոնք իրականացվել է հրամանատարական շտաբի կողմից։

Մասնավորապես, Հակոբյանն անդրադառնալով պատերազմի ընթացքում սոցցանցերում հրապարակված այն լուրերին, որ ինքը վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի հետ միջադեպ է ունեցել, քանի որ նրան հորդորել է չմիջամտել բարձրաստիճան ծառայողների որոշումներին կամ քննարկումներին, նախ պարզաբանեց, որ Արցախում գտնվելու ժամանակ իր հիմնական գործառույթը եղել է ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ չեզոքացնելը և նրանց կողմից հրամանատարի գործունեությանը չմիջամտելը։

Մեծ հաշվով, գեներալը բավականին կոռեկտ նկարագրությամբ, բայց հաստատեց այն տեղեկությունը, որ Արցախի ՊԲ հրամանատարական կետում հայտնվելու համար իր կողմից Աննա Հակոբյանին արված դիտողությունից հետո Նիկոլ Փաշինյանը, իրեն բնորոշ քինախնդրությամբ, փորձառու գեներալին հեռացրել է Արցախից ու Արցախի ՊԲ ղեկավարությունից, վերադարձրել է Երևան, ապա 4-5 օր շարունակ չի ընդունել նրան:

Նախ հարց՝ ով է Աննա Հակոբյանը եւ ինչ իրավունքով է նա մուտք գործել հրամանատարական շտաբ, ներկա գտնվել ռազմական գործողությունների պլանավորմանը։ Նա Սահմանադրությամբ չունի նման իրավունք եւ կարգավիճակ, եւ միայն այս փաստը բավարար է, որ Աննա Հակոբյանի էրատոյական կրքերը բավարարողներին՝ ամուսնուն, Արայիկ Հարությունյանին եւ մյուս բոլոր հանցակիցներին, ովքեր այդ բունկերում հանդուրժում էին նրան իրավական պատասխանատվության ենթարկեն։ Մարդիկ, որոնց համար, փաստորեն, Արցախի պաշտպանունակության համար խիստ էական էին Աննա Հակոբյանի «Էրրատո» ջոկատի աներևակայելի «սխրանքները», քան մարտական հրամանատարի, բազմափորձ ռազմական գործչի ներուժը հայրենիքին ծառայեցնելը:

Նույն անմեղսունակ զույգի ջանքերով այդ օրերին հրամանատարական շտաբի աշխատանքներին չեն մասնակցել 90—ականների լեգենդար մյուս զինվորականներն ու հերոսները՝ Արշավիր Ղարամյան, Վիտալի Բալասանյան, Լեւոն Մնացականյան եւ այլք։
Ինչու, այդ ինչ իրավունքով է էրատոյիկը մասնակցել, իսկ այս մարդիկ ոչ։ Դե, եթե դավաճանություն չէին ծրագրում, ինչու այդպես արեցին։Երևի, որ չխանգարե՞ն իրականացնել Փաշինյանի ու նրա անբարո թիմի նախատեսած-պլանավորածը: Ճիշտ է, Մովսես Հակոբյանը չցանկացավ ու նույնիսկ դեմ էր դավաճանություն բնորոշումը գործածելուն: Բայց նա իսկապես էլ ռազմական գործիչ է, զինվորական: Նա խուսափեց քաղաքական գնահատականներից ու ձեւակերպումներից։ Փոխարենը, նրա վկայությունները էապես ամբողջացրեցին պատերազմին ու մեր խայտառակ պարտությանը վերաբերող խճանկարը: Այնպես որ, եթե կասկածողներ կային, ապա հիմա պետք է համոզված լինեն, որ տեղի է ունեցել մեծ դավաճանություն և պետական հանցագործություն:

Հ.Գ. Մովսես Հակոբյանը բացահայտեց նաեւ, որ Աննա Հակոբյանն է Հայաստանի վարչապետը։

Անի Սահակյան

դիտվել է 11996 անգամ
Լրահոս
Շունը, վիրավոր զինվորին տեղափոխող մեքենայի հետևից վազելով, հասել է Երևան /լուսանկար/ Լրագրողական կազմակերպությունները դատապարտել են «Երկիր Մեդիա»-ի օպերատորի նկատմամբ բռնությունը Օրբանն ընդդեմ Սորոսի. ազգային զգացմունքներն ընդդեմ գլոբալիզացիայի. ո՞վ կհաղթի ՄԻԵԴ-ը վերանայել է Թուրքիայի նկատմամբ հոկտեմբերի 6-ին կայացված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը և վերացրել միջանկյալ միջոցը Հավատացե՛ք Մոսկվայի գործերին, այլ ոչ թե խոսքերին Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցը մնում է օրակարգում Դավաճանի վերջին տվայտանքները «Շան լափ» են լցրել Փաշինյանի գլխին. Հանրային խորհրդի փակ նիստը լարված է անցել. Yerkir.am Մեծ ողբերգություն, թե հաջողություն․Փաշինյանի թիմում խանդավառված են Դավաճանը թփրտում է Ոստիկանը թուրք է եւ մարդասպան Հաղորդում հանցագործության մասին Նախարար, թե՞ թուրքի գործակալ Պարտության հայրը Նիկոլ Փաշինյանն է, մայրը՝ Աննա Հակոբյանը. Արմեն Ավետիսյան Ադրբեջանական զորքը մտավ Լաչին. Աչքդ լույս, Փաշինյան Նիկոլ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվեցին. Փաշինյանը տեղյա՞կ է ինչ են որոշել Ինչու Պուտինը նորից փրկօղակ նետեց Փաշինյանին Ալիևը՝ երկու տիրոջ արանքում Գունավոր հեղափոխությունները տանում են դեպի դժոխք. Պուտին Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»՝ Երևանում /ուղիղ միացում/ Երկու լուր ունեմ։ Երկուսն էլ վատ Կիրակի օրերին Ստեփանակերտից դեպի Դադիվանք ավտոբուս է գնում՝ խաղաղապահների ուղեկցությամբ, և հոգևոր հայրերը հերթափոխով ծառայություն են մատուցում. Տեր Հովհաննես Բողոքի ակցիա իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանի շենքի բակում. video Թուրքիայի իշխանական երկու գլխավոր թերթերի այսօրվա համարները թողարկվել են նույն ուղերձով. Լուսանկար ՌԴ դեսպանատունն արձագանքել է հայ գերիների վերադարձի հարցում աջակցելու վերաբերյալ արվեստագետների նամակին
Ամենաընթերցվածները
Շուտով
#Հարգելի_գործընկերներ Դեկտեմբերի 3-ին, ժամը 10։00ին, շուշեցիները պահանջով ներկայանալու են Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ։ Հասցե` Զարյան 17 ա դեկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»։ «Միացի՛ր պայքարին» Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. գերիներ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է Սիսիական ջոկատի խմբում, կներկայացնի ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից մանրամասներ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին: Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub