Խառնաշփոթ թուրք-ադրբեջանական վերնախավում. զենքը քչություն է անում, պատերազմի բացթողումների մասին են խոսում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ իր երկիրը զենք և զինամթերք է գնելու՝ հաշվի առնելով ղարաբաղյան այս պատերազմի արդյունքները և ձեռք բերված փորձը:
«Ես վերջերս խորհրդակցություն եմ անցկացրել զինվորականների հետ և ասել եմ, որ հաջողությունների հետ մեկտեղ մենք պարտավոր ենք վերլուծել բացթողումները: Եվ արդեն ապագայում՝ զենք գնելիս, պետք է հաշվի առնենք այս պատերազմի փորձը, տեսնենք, ինչ է մեզ պետք, ինչ է մնացել պահեստներում», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է Ալիևը «Ինտերֆաքս» գործակալությանը:

Խոսելով Ադրբեջանի զինանոցի մասին, նա ասել է, որ այն կազմված չէ միայն դրոններից (անօդաչու թռչող սարքերից): «Մենք ունենք հակաօդային պաշտպանության ռուսաստանյան, բելառուսական և իսրայելյան արտադրության արդիական համակարգեր, դրանք ոչնչացնում են հայկական կողմից արձակված հրթիռների մեծ մասը, դժբախտաբար, ամբողջը վայր գցել չենք կարող»,- ասել է Ալիևը: Նրա փոխանցմամբ, Ադրբեջանի բանակն ունի Տ-72 տեսակի գերարդիական հրասայլեր, հեռահար հրետանի և հրթիռներ՝ «Պոլոնեզ», «ԼՕՌԱ», «Էքստրա», «Կասիրգա» և այլ տեսակների: «Այսօրվա պատերազմը բնույթով, իհարկե, շատ է տարբերվում 1990-ական թվականների պատերազմից, անօդաչու ավիացիան այսօր շատ կարևոր գործոն է, մեզ շատ են օգնել իսրայելյան և թուրքական ԱԹՍ-ները»,- ասել է Ալիևը:

Փաստորեն, Ալիևը մեկ ասում է, որ ՀՕՊ համակարգեր ունեն, մեկ խոստովանում է, որ՝ «հրթիռները գցել չեն կարող»

Ապա` հանկարծակի խոստովանում է, որ պարտավոր են՝ «վերլուծել բացթողումները»:
Պարզվում է, զենքն էլ է արդեն քչություն անում, ու արդեն զենք գնելու ակնարկներ է անում:

Ու մեկ էլ պարզվում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ առանց նախապայմանների:

Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ ղարաբաղյան պատերազմը սկսվելուց հետ, Ալիևն առաջին անգամ է խոսում առանց որևէ պայմանի հանդիպման հնարավորություն մասին: «Նշեմ, որ Մոսկվայում հանդիպելու որևէ կոնկրետ առաջարկ այս պահին դեռ չկա, ես այդպիսի հրավեր չեմ ստացել», - «Ինտեֆաքս»-ին տրված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահը՝ ավելացնելով, թե նախկինում շատ հանդիպումներ են անցկացվել Ռուսաստանում: Նա ասել է, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ շատ հանդիպումների է մասնակցել, բայց Փաշինյանի իշխանության գալուց հետո այդպիսի հանդիպում տեղի չի ունեցել:
Ալիևն ընդգծել է, որ այդ հանդիպումները դրական է համարում, քանի որ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, հատուկ դերակատարություն ունի կարգավորման գործընթացում:

«Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, և այսօր էլ քաղաքական ու տնտեսական առումով ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ռուսաստանը մեր հարևանն է: Դրա համար էլ հանդիպումների մեծ մասը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե որքանով նման հանդիպումը հիմա արդյունավետ կլինեն, բայց եթե ստացվի [Մոսկվա մեկնելու] հրավեր, մենք դա միշտ դրական ենք վերաբերվել և կվերաբերվենք դրական», - ասել է Ալիևը:

Ի՞նչ է ստացվում...

Էրդողանը Պուտինի հետ է բանակցում, որ հակամարտությունը կարգավորեն, Ալիևն արդեն զենքի քչության, Ադրբեջանի վրա թափվող հրթիռները վայր չգցելու մասին է խոստովանում, ադրբեջանական բանակում «բացթողումների» մասին է խոստովանում:

Փաստորեն, Ալիևը, որն ունի 80 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Թուրքիայի ուղղակի աջակցությունը, Սիրիայի ու Լիբայի վարձկան ահաբեկիչների աջակցությունը՝ պատերազմից մեկ ամիս անց արդեն սկսել է նվնվալ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 21986 անգամ
Լրահոս
Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու՝ ադրբեջանցիների հետ, որ չառաջանան. Տեսանյութ Աբովյան քաղաքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը Իսկ սգացողը մենք եղանք միայն, մենք՝ կռվողներս. Ռուբեն Գևորգյան «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը Լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ օրենքով սահմանված կարգով այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ․ քաղաքագետ Եթե մի քիչ էլ ուշացնեք՝ վերադառնալու են կամ բոլշևիկները, կամ թուրքերը. Ռուբեն Մխիթարյան Հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելու. Փաշինյանի այսօրվա խոսքերից հետո պետք է խոսել. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը խառնվել է, աշխատանքները կատարվում են․ Գագիկ Ծառուկյանը՝ ԱԱԾ-ի մոտ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, գիտակցելով վտանգը, պետք է ամեն ջանք գործադրեն քաղաքացիական պատերազմից խուսափելու համար Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ Պարտված կառավարությունը պետք է հրաժարական տա, հաջորդ իշխանություններին կորոշենք միասին. Արտակ Թովմասյան Նիկոլի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր է աշխատում. Տիգրան Քոչարյան «Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել. Նրանք միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը» «Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր թեստը դրական. Ռոբերտ Քոչարյան (video) Ի՞նչ էր անում ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը պատերազմի օրերին. պատմում է Ռոբերտ Քոչարյանը (video) Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի.Ալիևի հերը նրա ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա․ Ռոբերտ Քոչարյան (video) Ալիևը ընդունեց կորուստները. 44-օրյա պատերազմի անհավանական ապացույցը Մոսկվան ասեց, թե ում է պատկանում Ղարաբաղը Ռուսական կայսրությունը պարտվե՞ց Թուրքիային. Իսկ եթե ռևանշ լինի Արցախում Կոտայքի մարզի բնակիչները երթով շարժվում են Ազատության հրապարակ՝ մասնակցելու հայրենիքի փրկության հանրահավաքին Ճիշտ է ասում՝ Աննա-Էրատոն է ղեկավարել
Ամենաընթերցվածները
Շուտով
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի ասուլիսը: Թեմա- Սպիտակի երկրաշարժի տարելից.Անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը և Համահայկական ազգային համաձայնություն շարժման համակարգող Արթուր Արմինը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. ժամկետային զինծառայողների արձակուրդի խնդիրը. այսուհետ զինվորներն ինչպե՞ս են շարունակելու իրենց զառայությունը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Պատերազմ, քաղաքական հետապնդումներ Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: Թեմա` հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Հայրենիք» կուսակցության խորհրդի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը և «Հայրենիք» կուսակցության Խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը: Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Արցախյան պատերազմի ռազմատեխնիկական դասերը». փորձագիտական տեսակետ Մոսկվայից Դեկտեմբերի 4-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում ռազմական փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ և կգնահատեն պատերազմող կողմերի գործողությունները: Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով։ ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը: Թեմա- Պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի աշխատանքների ափոփում, առաջիկա անելիքներ: Դեկտեմբների 4-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 2-ն իրականացված հետազոտության արդյունքները: Ներկայացվելու են ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հասարակության կարծիքը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub