Պուտինն Ալիևին ու Էրդողանին ճնշելու այլ լծակներ է գործի դրել

Մի քանի օր է, ինչ ռուս փորձագետները կարծիք են հայտնում, որ մեկ-երկու օրում, նույնիսկ, մի քանի ժամերի ընթացքում Ռուսաստանը կարող է ջախջախել ադրբեջանական բանակին ու կանգնեցնել Արցախում արյունալի պատերազմը:

Ռազմական ոլորտի մասնագետ նման կարծիք ունի. Երևանն ունի բավարար հիմքեր ՀԱՊԿ-ում դաշնակիցներից օգնություն խնդրելու ադրբեջանական գրոհները զսպելու համար, նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ, ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից Կոնստանտին Սիվկովը, գրում է Argumenti.ru-ն:

Սիվկովը նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը թույլ է տալիս Հայաստանին աջակցություն ստանալ: Փորձագետի կարծիքով, եթե Մոսկվան միջամտի հակամարտությանը, ապա Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ղարաբաղյան բանակի հետ միասին երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զինված ուժերին:

Ադրբեջանական ուժերը երեկ հրթիռակոծեցին Հայաստանի տարածքը: Պաշտոնական Մոսկվան սրան դեռ չի արձագանքել, իսկ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասում է, թե Ռուսաստանը կավելացնի իր ճնշումն Ադրբեջանի վրա, եթե ստեղծվի կրիտիկական իրավիճակ Ղարաբաղում, օրինակ` ադրբեջանական ուժերը գրավեն Լաչինը: «Այս պահին նման կրիտիկական իրավիճակ չկա, - ըստ «Ազատության», նշել է փորձագետը, -

Մոսկվան հնարավորինս անում է այսօր Ադրբեջանի հետ հարաբերությունները չխզելու համար և Բաքվին ու Անկարային ճնշելու այլ լծակներ է օգտագործում, օրինակ` ռմբակոծում է ահաբեկիչների ճամբարները Սիրիայի այն տարածքում, որը վերահսկում է Թուրքիան, այն ճամբարները, որտեղից Թուրքիան ահաբեկիչ վարձկաններ է տեղափոխում Ղարաբաղ: Բացի այդ, Ռուսաստանի օգնությամբ հնարավոր է եղել չեզոքացնել ադրբեջանական ուժերի մեծ առավելությունն օդում:

Ռուսաստանը դադարեցրել է ցանկացած ռազմատեխնիկայի մատակարարումն Ադրբեջանին պատերազմը սկսելուց ի վեր, և Ադրբեջանի այն սպառազինությունը, որ գնվել էր Ռուսաստանից, մեծամասամբ սպառվել է, քանի որ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ է զինամթերք, իսկ նորը Ռուսաստանը չի տալիս»:

Եվսեևը նաև նշում է, որ Ռուսաստանն իր զորքերը տեղակայել է Հայաստանի և Ղարաբաղի սահմանին: Հիմնական խնդիրը, որն այսօր պետք է անհանգստացնի Հայաստանին, Թուրքիայի հնարավոր մասնակցությունն է պատերազմին, կանոնավոր թուրքական բանակի մասին է խոսքը: Իսկ այս խնդիրը, ռուսաստանցի փորձագետի պնդմամբ, Մոսկվան` որպես Երևանի դաշնակից, այսօր լուծում է, զսպում է Թուրքիային, դժվար թե վերջինս ուզենա պատերազմել Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում, իսկ Մոսկվան հստակ ասել է Անկարային, որ եթե թուրքական զորքերը մտնեն հայ-ադրբեջանական հակամարտության գոտի, ստիպված են լինելու պատերազմել ռուսական բանակի դեմ: Սրա հետ մեկտեղ նույնիսկ հայամետ ռուսաստանցի փորձագետն ասում է, որ Ռուսաստանը չի ուզում պատերազմել Ադրբեջանի դեմ և հնարավորինս կանի, որ պատերազմը չտարածվի նաև Հայաստանի տարածք:

Հիշեցնենք, որ օրերս նաև Սիրիայում ռուսական կողմը ոչնչացրեց թուրքական հովանու ներքո գործող գրոհայինների, շուրջ 100 զոհի ու նույնքան վիրավորների մասին էր խոսք գնում:

Այսօր Էրդողանն արդեն սկսել է բողոքել ռուսական քաղաքականությունից՝ Սիրիայում:
Ըստ ամենայնի, առաջիկայում Պուտին-Էրդողան շփումներում որոշակի սառնություն կարող է նկատվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 20725 անգամ
Լրահոս
Մենք պետք է կարճ ժամանակում ոտքի կանգնենք ու նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը. Վազգեն Մանուկյան Միանգամից ասեմ. Սյունիքով միջանցքի մասին Ադրբեջանը և Թուրքիան, իսկ հետագայում նաև թյուրքական աշխարհի այլ դերակատարներ ամեն ինչ անելու են, որպեսզի այն ստանա այլ իրավական կարգավորում Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն կանեն նաև Շիրակի համայնքապետերը Հրապարակից շարժվում են դեպի Կառավարական առանձնատուն Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու՝ ադրբեջանցիների հետ, որ չառաջանան. Տեսանյութ Աբովյան քաղաքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը Իսկ սգացողը մենք եղանք միայն, մենք՝ կռվողներս. Ռուբեն Գևորգյան «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը Լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ օրենքով սահմանված կարգով այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ․ քաղաքագետ Եթե մի քիչ էլ ուշացնեք՝ վերադառնալու են կամ բոլշևիկները, կամ թուրքերը. Ռուբեն Մխիթարյան Հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելու. Փաշինյանի այսօրվա խոսքերից հետո պետք է խոսել. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը խառնվել է, աշխատանքները կատարվում են․ Գագիկ Ծառուկյանը՝ ԱԱԾ-ի մոտ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, գիտակցելով վտանգը, պետք է ամեն ջանք գործադրեն քաղաքացիական պատերազմից խուսափելու համար Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ Պարտված կառավարությունը պետք է հրաժարական տա, հաջորդ իշխանություններին կորոշենք միասին. Արտակ Թովմասյան Նիկոլի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր է աշխատում. Տիգրան Քոչարյան «Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել. Նրանք միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը» «Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր թեստը դրական. Ռոբերտ Քոչարյան (video) Ի՞նչ էր անում ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը պատերազմի օրերին. պատմում է Ռոբերտ Քոչարյանը (video) Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի.Ալիևի հերը նրա ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա․ Ռոբերտ Քոչարյան (video) Ալիևը ընդունեց կորուստները. 44-օրյա պատերազմի անհավանական ապացույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի ասուլիսը: Թեմա- Սպիտակի երկրաշարժի տարելից.Անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը և Համահայկական ազգային համաձայնություն շարժման համակարգող Արթուր Արմինը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. ժամկետային զինծառայողների արձակուրդի խնդիրը. այսուհետ զինվորներն ինչպե՞ս են շարունակելու իրենց զառայությունը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Պատերազմ, քաղաքական հետապնդումներ Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: Թեմա` հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Հայրենիք» կուսակցության խորհրդի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը և «Հայրենիք» կուսակցության Խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը: Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Արցախյան պատերազմի ռազմատեխնիկական դասերը». փորձագիտական տեսակետ Մոսկվայից Դեկտեմբերի 4-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում ռազմական փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ և կգնահատեն պատերազմող կողմերի գործողությունները: Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով։ ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը: Թեմա- Պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի աշխատանքների ափոփում, առաջիկա անելիքներ: Դեկտեմբների 4-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 2-ն իրականացված հետազոտության արդյունքները: Ներկայացվելու են ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հասարակության կարծիքը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub