Փաշինյանի հետողորմեան. վտանգավոր արկածախնդրություն

Շատ է ասվել, որ Նիկոլ Փաշինյանը պետությունը կառավարում է Ֆեյսբուքի տրամադրություններով: Նա կտրված է իրական Հայաստանից, եւ իր գործողությունների ու քայլերի չափման միավորը համացանցային տրամադրություններն են: Ուզում է ֆեյսբուքահայությունը իքս բանը, Նիկոլ Փաշինյանը այդպես էլ անում է, թեկուզ, որ դա լինի ամենավտանգավոր որոշումը պետության համար, չի ուզում՝ չի անում: Ու ընդհանրապես նա կրուտիտների մեծ մասնագետ է, երբ հասկանում է, որ իր որեւէ քայլ ու արարք հասարակությունը ոգեւորությամբ չի ընդունել, նա կարող է գլխիվայր շուռ տալ եւ այն ներկայացնել այլ լույսի ներքո: Որքան էլ ցավալի է, բայց ռազմական դրության ժամանակ եւ պատերազմական այս օրերին եւս Փաշինյանը նույն սկզբունքներով է առաջնորդվում: Նախօրեին ՀՀ կողմից ցավոտ փոխզիջումների պատրաստակամության եւ Արցախի կապիտուլացիայի վերաբերյալ ադրբեջանական նկրտումների մասին ուղիղ եթերը ինչպես հայտնի է շոկահարել էր հանրությանը: Նա հայ ժողովրդի փոխարեն որոշել էր, որ ժողովուրդը պատրաստ է ցավոտ փոխզիջումների, դրան զուգահեռ քննադատում էր, թե Հայաստանում թասիբը չի եռռում, զինկոմիսարիատների առջեւ հերթեր չեն գոյանում: Մի խոսքով՝ պատերազմի ամենավճռական փուլում նա հասցրեց ճակատում կանգնածներին թիկունքից հզոր հարված հասցնել: Եւ ի պատասխան լսեց հանրության լուտանքները, ինչպես նաեւ հրաժարական ներկայացնելու կոչեր՝ որպես ստեղծված իրավիճակում պատերազմում բեկում մտցնելու միակ հնարավորություն:

Եւ, ահա, մեկ օր հետո Փաշինյանը կրկին լայվ մտավ ու հայտարարեց, թե նախորդ օրվա հայտարարությունները դրանք արտաքին լսարանին են ուղղված եղել, ցանկացել է ցույց տալ, թե որքան կառուցողական ենք մենք ի տարբերություն ռազմատենչ Ադրբեջանի, որ պատրաստ ենք անգամ ցավոտ փոխզիջման, եւ այլն, եւ այլն:
«Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ, անկեղծ ասած, տարօրինակ չթվա՝ ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաեւ հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:
Երկու խնդիրն էլ լուծված են լիովին՝ մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար»,- հայտարարեց Փաշինյանը եւ կոչ արեց այդպես հաստատակամ շարունակել այքարը.<< Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու>>,- ասաց նա ու հավելեց.<<Եւ ուրեմն՝ դու հաղթող ես հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր, քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե ոչ մի վայրկյան չի շեղվել եւ չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից>>:

Եթե ընդունենք Փաշինյանի հիմնավորումը, թե իբր իսկզբանե էլ ինքը պայքարի կողմնակից է եղել, ապա միթե իրավունք ունի ՀՀ գերագույն հրամանատար ներկայացող անձը մի օր հուսախաբ անել սահմանին կենաց-մահու կռիվ տվող զինվորին եւ ասել, որ պատրաստ է ցավոտ փոխզիջումների, հաջորդ օրն ասլ, թե ինքը ընդամենը փորձում էր նրան, դրա հետ մեկտեղ միջազգային հանրությանը բան հասկացնում: Սա պարզ արկածախնդրություն է, որը կարող է թանկ գին արժենալ:

Անի Սահակյան

դիտվել է 15442 անգամ
Լրահոս
«Ես անձամբ Փաշինյանին անվտանգության երաշխիք եմ տալիս». Վանեցյան Նիկոլ Փաշինյան, դու ես եղել պատերազմի առաջին հրահրողն ու մեղավորը․ Արման Սահակյան (video) Այսօրվա դրությամբ Հադրութի տարածքում հրաձգություն է տեղի ունենում. Վահե Էնֆիաջյան Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար ժամանակ տվեց Երբ հորդորում էիք թուրքին անվերապահորեն սիրել, հավանաբար՝ մոռանում էիք հիշեցնել, որ դա չպետք է արվեր սեփական ազգին ատելու հաշվին Եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով.Ի. Սաղաթելյան Սիսիանի համայանքապետարանը ևս պահանջում է վարչապետի հրաժարականը Մենք պետք է կարճ ժամանակում ոտքի կանգնենք ու նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը. Վազգեն Մանուկյան Միանգամից ասեմ. Սյունիքով միջանցքի մասին Ադրբեջանը և Թուրքիան, իսկ հետագայում նաև թյուրքական աշխարհի այլ դերակատարներ ամեն ինչ անելու են, որպեսզի այն ստանա այլ իրավական կարգավորում Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն կանեն նաև Շիրակի համայնքապետերը Հրապարակից շարժվում են դեպի Կառավարական առանձնատուն Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու՝ ադրբեջանցիների հետ, որ չառաջանան. Տեսանյութ Աբովյան քաղաքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը Իսկ սգացողը մենք եղանք միայն, մենք՝ կռվողներս. Ռուբեն Գևորգյան «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը Լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ օրենքով սահմանված կարգով այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ․ քաղաքագետ Եթե մի քիչ էլ ուշացնեք՝ վերադառնալու են կամ բոլշևիկները, կամ թուրքերը. Ռուբեն Մխիթարյան Հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելու. Փաշինյանի այսօրվա խոսքերից հետո պետք է խոսել. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը խառնվել է, աշխատանքները կատարվում են․ Գագիկ Ծառուկյանը՝ ԱԱԾ-ի մոտ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, գիտակցելով վտանգը, պետք է ամեն ջանք գործադրեն քաղաքացիական պատերազմից խուսափելու համար Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ
Ամենաընթերցվածները
Շուտով
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի ասուլիսը: Թեմա- Սպիտակի երկրաշարժի տարելից.Անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը և Համահայկական ազգային համաձայնություն շարժման համակարգող Արթուր Արմինը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. ժամկետային զինծառայողների արձակուրդի խնդիրը. այսուհետ զինվորներն ինչպե՞ս են շարունակելու իրենց զառայությունը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Պատերազմ, քաղաքական հետապնդումներ Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: Թեմա` հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Հայրենիք» կուսակցության խորհրդի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը և «Հայրենիք» կուսակցության Խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը: Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Արցախյան պատերազմի ռազմատեխնիկական դասերը». փորձագիտական տեսակետ Մոսկվայից Դեկտեմբերի 4-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում ռազմական փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ և կգնահատեն պատերազմող կողմերի գործողությունները: Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով։ ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը: Թեմա- Պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի աշխատանքների ափոփում, առաջիկա անելիքներ: Դեկտեմբների 4-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 2-ն իրականացված հետազոտության արդյունքները: Ներկայացվելու են ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հասարակության կարծիքը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub