Պուտինը, Արցախն ու մեծ քաղաքականության նուրբ դետալները

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քաղաքագիտական ակումբի հանդիպման ժամանակ նման հայտարարել է, որ ԼՂՀ հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես միջպետական հակամարտություն և պայքար տարածքների համար , այլ որպես էթնիկ դիմակայությունից: «Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հաշվի առնենք»,- ասել է Վ․ Պուտինը։ Նա միաժամանակ նշել է, որ Ադրբեջանի տարածքի զգալի մասի կորսված է, և այդ վիճակը չի կարող հավերժ շարունակվել:
Պուտինը հիշատակել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը, որն ըստ նրա չի կարելի մոռանալ։ Նա նշել է, որ Հարավային Կովկասում ՌԴ մոտեցումները չեն համընկնում Թուրքիայի մոտեցումների հետ։
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ․ «Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են», - ասել է նա ՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ողբերգություն է այն փաստը, որ այժմ Ղարաբաղում մարդիկ են զոհվում։
«Այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի:
Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», - շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ ինքն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը»,- ասել է նա։

Որպես հնարավոր լուծման տարբերակ նա հնարավոր է համարել խաղաղապահների մուտքը տարածաշրջան։
Պուտինի մոտեցման մեջ էական շեշտարդրումն այն էր, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային այլ ազգային վեճ է։ Հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների մասին հիշատակմամբ ՌԴ նախագահն անուղակիորեն հաստատում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետևաբար խնդրի կարգավորման մեջ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել։ Բայց միևնույն ժամանակ ազատագրված տարածքների հարցում մոտեցումը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հօգուտ տարածքային ամբողջության սկզբունքի է։

Պուտինը սակայն որևէ բան չասաց Արցախում հայտնված վարձկան ահաբեկիչների և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցության, ինչպես նաև կոնֆլիկտի մեջ մեծ դերակատարում ստանձնելու Էրդողանի ջանքերի մասին։ Ընդհանրապես Թուրքիայի և Էրդողանի մասին Պուտինի գնհատականները ընդգծված գործընկերային ու պատվարժան էին: Պուտինի բնորոշմամբ Էրդողանը՝ <<он человек гибки>>, նրա հետ կարելի է լեզու գտնել։ Նա հատուկ ընդգծեց տնտեսական երկուստեք կարևոր կապերը, որ ունի Թուրքիան ՌԴ-ի հետ ։
Ինչ վերաբերում է Էրդողանի վերջին հայտարարությանը՝ Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու մասին․ «Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է ասել Էրդողանը։ Մենք այսօր այն վիճակում չենք, որ որևէ մեկից վախենալու բան ունենանք» ,- նշել է նա, ապա նաև նկատել, թե նա/ Էրդողանը/ չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Ղրիմի և Լոռնային Ղարաբաղի համեմատությունն, որն արվեց հընթացս, թերևս հեռահար մեսիջ էր։ Իրականում Պուտինի համար կարևոր է Ղրիմի հետ կապված Թուրքիայի պլանները։ 
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա այս հարցն ըստ էության քննարկվել է կողմերի, մասնավորապես Հայաստանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում, և դրանք կարող են ռուսաստանյան խաղաղապահներ լինել:
«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնելու Հայաստանի տեսակետնի հետ:Եթե խոսելու լինենք փոխզիջումների մասին, ապա փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային մյուս երկրների տեսակետները, կարեւոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը եւ ոչ թե հակառակը », - ասել է Փաշինյանը։
Առնվազն տարօրինակ է, որ խաղաղապահների մուտքը հայկական կողմի համար կարող է փոխզիջում համարվել։ Փոխզիջում ո՞ր դեպքում․ եթե խաղաղապահները կանգնելու են մինչև պատերազմը գոյություն ունեցող շփման գծի երկայնքով, թե՞ տեղակայման այլ տարբերակ է քննարկվում։ Եվ ամենակարևորը՝ ո՞րն է լինելու Ադրբեջանի փոխզիջումը։ Ղրիմի հետ համեմատությունը պատահակա՞ն ստացվեց, թե՞ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չկան։ Ահաբեկիչներին մոռանալը ևս պատահական չէր․ նրանք արդեն Մոսկվայում են՝ ՌԴ հատուկ ծառայությունների մեկ օր առաջ տարածած հաղորդագրությունը վկա։

Հայկ Դավթյան

դիտվել է 4625 անգամ
Լրահոս
Այսօրվա դրությամբ Հադրութի տարածքում հրաձգություն է տեղի ունենում. Վահե Էնֆիաջյան Հեռացեք պարոնայք, հեռացեք ինքնակամ, անաղմուկ․ Արմեն Չարչյան Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար ժամանակ տվեց Երբ հորդորում էիք թուրքին անվերապահորեն սիրել, հավանաբար՝ մոռանում էիք հիշեցնել, որ դա չպետք է արվեր սեփական ազգին ատելու հաշվին Եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, այդ պատերազմի ելքը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով.Ի. Սաղաթելյան Սիսիանի համայանքապետարանը ևս պահանջում է վարչապետի հրաժարականը Մենք պետք է կարճ ժամանակում ոտքի կանգնենք ու նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը. Վազգեն Մանուկյան Միանգամից ասեմ. Սյունիքով միջանցքի մասին Ադրբեջանը և Թուրքիան, իսկ հետագայում նաև թյուրքական աշխարհի այլ դերակատարներ ամեն ինչ անելու են, որպեսզի այն ստանա այլ իրավական կարգավորում Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն կանեն նաև Շիրակի համայնքապետերը Հրապարակից շարժվում են դեպի Կառավարական առանձնատուն Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու՝ ադրբեջանցիների հետ, որ չառաջանան. Տեսանյութ Աբովյան քաղաքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը Իսկ սգացողը մենք եղանք միայն, մենք՝ կռվողներս. Ռուբեն Գևորգյան «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը Լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ օրենքով սահմանված կարգով այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ․ քաղաքագետ Եթե մի քիչ էլ ուշացնեք՝ վերադառնալու են կամ բոլշևիկները, կամ թուրքերը. Ռուբեն Մխիթարյան Հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելու. Փաշինյանի այսօրվա խոսքերից հետո պետք է խոսել. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը խառնվել է, աշխատանքները կատարվում են․ Գագիկ Ծառուկյանը՝ ԱԱԾ-ի մոտ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, գիտակցելով վտանգը, պետք է ամեն ջանք գործադրեն քաղաքացիական պատերազմից խուսափելու համար Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ Պարտված կառավարությունը պետք է հրաժարական տա, հաջորդ իշխանություններին կորոշենք միասին. Արտակ Թովմասյան Նիկոլի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր է աշխատում. Տիգրան Քոչարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի ասուլիսը: Թեմա- Սպիտակի երկրաշարժի տարելից.Անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը և Համահայկական ազգային համաձայնություն շարժման համակարգող Արթուր Արմինը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. ժամկետային զինծառայողների արձակուրդի խնդիրը. այսուհետ զինվորներն ինչպե՞ս են շարունակելու իրենց զառայությունը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Պատերազմ, քաղաքական հետապնդումներ Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: Թեմա` հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Հայրենիք» կուսակցության խորհրդի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը և «Հայրենիք» կուսակցության Խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը: Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Արցախյան պատերազմի ռազմատեխնիկական դասերը». փորձագիտական տեսակետ Մոսկվայից Դեկտեմբերի 4-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում ռազմական փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ և կգնահատեն պատերազմող կողմերի գործողությունները: Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով։ ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը: Թեմա- Պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի աշխատանքների ափոփում, առաջիկա անելիքներ: Դեկտեմբների 4-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 2-ն իրականացված հետազոտության արդյունքները: Ներկայացվելու են ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հասարակության կարծիքը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub