Մոսկվայից արդեն բաց են խոսում Արցախում ռուս դեսանտների ներգրավման հարցով

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի ներգրավումը հնարավոր է միայն Երևանի և Բաքվի համաձայնության դեպքում։ Նման հայտարարություն է արել Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև դժգոհություն է հայտնել Մոսկվայում ձեռք բերված հրադադարի ռեժիմի և հումանիտար դադարի պայմանավորվածության չպահպանման կապակցությամբ։ «Ցավոք, կողմերը չեն պահպանում այդ պայմանավորվածությունը»,- ասել է նա։

ՌԴ նախագահի մամլո խոսնակի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ Մոսկվան դժգոհ է, որ մինչ օրս չի հաստատվել հրադադար:

Մյուս կողմից Մոսկվան, փաստորեն, չի բացառում, որ Թուրքիան կարող է ներգրավել հակամարտության կարգավորման գործընթացում, թեև արձանագրում է, որ կողմերը պետք է համաձայնություն տան:

Իսկ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան չի կարող լինել Մինսկի խմբում որպես համանախագահող և ոչ մի այլ ձևաչափում, քանի որ նա շահագրգիռ կողմ է, ավելին՝ հակամարտության կողմ է, իսկ այժմ էլ՝ պատերազմող կողմ է: Հետևաբար, Թուրքիայի ներգրավման հարց չկա և չի կարող լինել, եթե անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններն էլ դա ինչ-որ պահ չբացառեն:

Այսօր Ադրբեջանի նախագահն էլ է ելույթ ունեցել, հանդես եկել մի շարք հոխորտանքներով, ապա նշել, թե Լեռնային Ղարաբաղի հայերին պատրաստ է մշակութային ինքնավարություն շնորհել: Ըստ ամենայնի, Բաքվի ուղղությամբ լուրջ ճնշումներ է իրականացնում Մոսկվան, և Ալիևից հակասական՝ մեկ պատրաստ են բանակցությունների, մեկ՝ «մենք կազատագրեն ամբողջ Լեռնային Ղարաբաղը» թեմայով անհեթեթ ելույթներ է ունենում:

Չի բացառվում, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խումբը ավելի կոնկրետ քայլերով հանդես գա:

Իսկ Ռուսաստանում վերջին 2-3 օրերին ավելի է ինտենսիվացել Ռուսաստանի հնարավոր ներգրավման հարցը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը HCH-ին տված հարցազրույցում թվարկել է Ռուսաստանի արձագանքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման հետ կապված:

Ըստ Զատուլինի, հենց Ադրբեջանն ու Թուրքիան են խախտել տարածաշրջանում խաղաղությունը՝ ռազմական վրեժխնդրության հասնելու համար, ուստի, նրա կարծիքով, նրանց պետք է հիշեցնել, թե որ պետությունն է հետխորհրդային տարածքում առաջատար երկիրը: Պատգամավորը խոստովանել է, որ ինքը վստահ չէ, թե ինչպես պետք է գործի Մոսկվան, բայց նշել է մի քանի առաջարկվող տարբերակներ, այդ թվում `Հայաստանում դեսանտային գործողություն:

«Հայաստանի ռազմական ներուժի ցուցադրական ուժեղացման տեսքով: ՀԱՊԿ-ին ուղղված դիմումի տեսքով`դեսանտային գործողության միջոցով հայկական` ոչ թե ղարաբաղյան, այլ հայկական տարածքը պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության պատճառով: Օդային շրջափակումը բացելու ճանապարհով: Անհրաժեշտության դեպքում Վրաստանին պետք է հստակ բացատրել, որ նա պետք է հանգիստ ընդունի, որ անհրաժեշտ ուժերն ու միջոցներն իր օդային տարածքով կուղարկվեն Հայաստան: Այս որոշումը հարկադրված է, քանի որ մենք խոսում ենք Կովկասում գրոհայինների տարածման մասին, որոնցից կտուժեն Ռուսաստանը, Վրաստանը և մնացած բոլորը: Սպառնալիք կա հայ բնակչության մեծ մասի համար, որը պատմականորեն հիշում է այդ տարածքում տեղի ունեցած ցեղասպանությունը: Մենք պետք է քայլեր ձեռնարկենք», - հայտարարել է Զատուլինը:

Բացի այդ, պատգամավորը համաձայնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն կարծիքին, որ Ադրբեջանի գործողությունների պատճառով հակամարտությունը դեռ դիվանագիտական լուծում չունի: Պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ բանակցային գործընթացն իրականում առաջ չի շարժվում՝ չնայած Ռուսաստանի բոլոր ջանքերին: «Ուստի մենք կարող ենք մասամբ հաստատել, թե ինչ է ասել Փաշինյանը: Հիմա մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը փոխում է իր դիրքորոշումը և կողմ է բանակցություններին: Միևնույն ժամանակ, շարունակելով հարձակումը և կուլիսներում անընդունելի պահանջներ առաջադրելը: Բայց արտաքնապես դա կարծես խաղաղության դրսևորում է», - կարծում է Զատուլինը:

Զատուլինը սովորական ռուս քաղաքական գործիչ չէ, նա Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ է, նրա մեկնաբանությունները նշանակում են, որ Ռուսաստանում բարձր օղակներում քննարկվում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը Ռուսաստանի արձագանքի տարբերակները:

Խոսքը գնում է կամ Ռուսաստանի առանձին ներգրավվածության, կամ՝ ՀԱՊԿ-ին դնելու միջոցով: Խնդիրը բարդ է, անհրաժեշտ է բացել օդային շրջափակումը՝ հարևան Վրաստանի իշխանությունների հետ, որի կեցվածքը հայ հասարակության մոտ արդեն բավական հարցեր է առաջացրել պատերազմի մեկնարկից ի վեր, պետք համապատասխան աշխատանք տանել, որպեսզի իր տարածքով ուժերն ու միջոցներ Հայաստան ուղարկվելու հարցում խոչընդոտներ չլինեն: Հնարավոր է, որ նման աշխատանքներ արդեն իսկ տարվում են:

Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան խախտել են տարածաշրջանում խաղաղությունը, Ադրբեջանը ռազմական ռևանշի է ձգտում հասնել, իսկ Թուրքիան ուղիղ մասնակցի է թշնամական այդ գործընթացին: Մոսկվան այս վիճակում պետք է գործի ու վստահաբար կգործի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 17001 անգամ
Լրահոս
Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն կանեն նաև Շիրակի համայնքապետերը Հրապարակից շարժվում են դեպի Կառավարական առանձնատուն Արավուսի գյուղապետն իր ջոկատով գնացել է բանակցելու՝ ադրբեջանցիների հետ, որ չառաջանան. Տեսանյութ Աբովյան քաղաքի ավագանին պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը Իսկ սգացողը մենք եղանք միայն, մենք՝ կռվողներս. Ռուբեն Գևորգյան «Վտանգված է Սյունիքը». Քաջարանի քաղաքապետն ու ավագանու անդամները պահանջելում են վարչապետի հրաժարականը Լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում Հայ ժողովուրդը պետք է Նիկոլի վզից բռնի եւ օրենքով սահմանված կարգով այդ աթոռից շպրտի ներքեւ. Շարմազանով Գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ․ քաղաքագետ Եթե մի քիչ էլ ուշացնեք՝ վերադառնալու են կամ բոլշևիկները, կամ թուրքերը. Ռուբեն Մխիթարյան Հրամանատարներ, գեներալներ, էս բան չունե՞ք ասելու. Փաշինյանի այսօրվա խոսքերից հետո պետք է խոսել. Նաիրա Զոհրաբյան Ռուսաստանը խառնվել է, աշխատանքները կատարվում են․ Գագիկ Ծառուկյանը՝ ԱԱԾ-ի մոտ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, գիտակցելով վտանգը, պետք է ամեն ջանք գործադրեն քաղաքացիական պատերազմից խուսափելու համար Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակ Պարտված կառավարությունը պետք է հրաժարական տա, հաջորդ իշխանություններին կորոշենք միասին. Արտակ Թովմասյան Նիկոլի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր է աշխատում. Տիգրան Քոչարյան «Հայրենիք» զորախմբի մարտիկները ֆլեշմոբ են սկսել. Նրանք միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը» «Պատմությունը գրվում է փաստերով». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր թեստը դրական. Ռոբերտ Քոչարյան (video) Ի՞նչ էր անում ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը պատերազմի օրերին. պատմում է Ռոբերտ Քոչարյանը (video) Եթե ես լինեի ղեկավարը, պատերազմը չէր սկսվի.Ալիևի հերը նրա ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա․ Ռոբերտ Քոչարյան (video) Ալիևը ընդունեց կորուստները. 44-օրյա պատերազմի անհավանական ապացույցը Մոսկվան ասեց, թե ում է պատկանում Ղարաբաղը Ռուսական կայսրությունը պարտվե՞ց Թուրքիային. Իսկ եթե ռևանշ լինի Արցախում
Ամենաընթերցվածները
Շուտով
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանի ասուլիսը: Թեմա- Սպիտակի երկրաշարժի տարելից.Անօթևանների բնակապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները: դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ժամկետային զինծառայողի մայր Լուսինե Հարոյանը և Համահայկական ազգային համաձայնություն շարժման համակարգող Արթուր Արմինը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. ժամկետային զինծառայողների արձակուրդի խնդիրը. այսուհետ զինվորներն ինչպե՞ս են շարունակելու իրենց զառայությունը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 10:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Պատերազմ, քաղաքական հետապնդումներ Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը: Թեմա` հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ Դեկտեմբերի 4-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրերն են «Հայրենիք» կուսակցության խորհրդի մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը և «Հայրենիք» կուսակցության Խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը: Թեմա` Դեկտեմբերի 5-ի հանրահավաքին ընդառաջ, կներկայացեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել, վարչապետի հրաժարականի պահանջ: Տեսակամուրջ. «Արցախյան պատերազմի ռազմատեխնիկական դասերը». փորձագիտական տեսակետ Մոսկվայից Դեկտեմբերի 4-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա-Երևան տեսակամուրջ, որի ընթացքում ռազմական փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն տեղի ունեցածի վերաբերյալ և կգնահատեն պատերազմող կողմերի գործողությունները: Դեկտեմբերի 4-ին, ժամը 11։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ. կփոխվի՞ մարդ-կուսակցություն համակարգը» թեմայով։ ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի ասուլիսը: Թեմա- Պատերազմի ընթացքում ԱԻՆ-ի աշխատանքների ափոփում, առաջիկա անելիքներ: Դեկտեմբների 4-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն Հայաստանի Հանրապետությունում Նոյեմբերի 25-ից Դեկտեմբերի 2-ն իրականացված հետազոտության արդյունքները: Ներկայացվելու են ներքաղաքական զարգացումների վերաբերյալ հասարակության կարծիքը: Ասուլիսը տեղի կունենա Gallup International -ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub