Նախկինները Փաշինյանին խեղճացած Ալիև են հանձնել. Էդվարդ Նալբանդյանի հուժկու ապտակը

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հղված ուղերձում ղարաբաղյան կարգավորման ստացված ժառանգության թեման արծարծեց՝ նշելով, որ հարկ է համարում ընդգծել, որ պետք է հասկանալ այս պատերազմի ծագման պատճառներն ու պայմանները:

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ: Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը: Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր: Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում, և, ըստ էության, դրվում էր կառուցակարգերի հիմք, որով Ղարաբաղը պիտի ընդհանրապես հայաթափվեր», ասաց Փաշինյանը:

Երեկ ՀՀԿ-ական մի քանի գործիչներ արագ արձագանքեցին, Փաշինյանին խորհուրդ տալով պատերազմական վիճակում չփորձել կարգավորման գործընթացի «ստացած ժառանգության» թեման շահարկել, փորձ անելով այսօրվա ստեղծած իրավիճակի համար մեղադրանքների սլաքներն ուղղել նախկին իշխանություններին:

Այսօր «Սպուտնիկ» գործակալության կայքում Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված է հրապարակել, որտեղ փաստացի պարզ ու հստակ պատասխանում է Փաշինյանին: Այդ հոդվածից հետևյալ եզրակացությունը պետք է անել՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման շանսն են թողել Փաշինյանին, որը երկու տարի պարծենում էր, թե «իր կետից է բանակցում»: Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք:

Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես է նախկին իշխանության դիվանագիտական աշխատանքի արդյունքում Ալիևը մերժել կարևոր պայմանավորվածություններ, որոնք արտացոլված են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում:

Դրանցից են՝ շփման գծից դիպուկահարների հետ քաշելու պահանջը, հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը, խաղաղ կարգավորման պարտավորությունները, որոնք արտացոլված էին 1994-95թթ. հրադադարի դադարեցման եռակողմ փաստաթղթերում:

Այնուհետև, նախկին իշխանության դիվանագիտության շնորհիվ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության համատեղ հայտարարություններում արձանագրվել են հիմնարար սկզբունքների՝ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինչպես նաև՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ավելին, Նալբանդյանը հիշեցնում է, որ այս սկզբունքները 2009թ. դեկտեմբերին համանախագահների և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունում էին տեղ գտել:

Եվ վերջապես ամենակարևորը՝ 2016թ. հոկտեմբերի 18-ին Իլհամ Ալիևը կառավարության նիստում խոստովանել էր, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ինքը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
Ահա, այս հոգեվիճակում գտնվող Ալիև են հանձնել Փաշինյանին նախկին իշխանությունները: Ինչու՞ Ալիևի առանց այն էլ երկար «լեզուն», ավելի երկարեց վերջին երկուսուկես տարիների ընթացքում, ինչու՞ նա դարձավ ավելի ագրեսիվ ու կոշտ, ինչու՞ նրա պահանջները նոր «բարձունքներ» գրավեցին...

Այս հարցերին թող արդեն Փաշինյանն ու նրա կառավարության անդամները պատասխանեն՝ համեմատելով մինչև 2018-ը Ալիևի հոգեվիճակը և արդեն 2018-ից հետո նույն Ալիևի պահվածքն ու ելույթները:

դիտվել է 27602 անգամ
Լրահոս
Հերթական անիմաստ հանդիպումը՝ ֆոսֆորային զենքի օգտագործումից առաջ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի հնարավոր կիրառման մասին Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ ճեղքել բնագիծը. Հովհաննիսյան Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը Ադրբեջանի և Թուրքիայի հաշվարկներով պատերազմը պետք է տևեր մեկ շաբաթ, Ղարաբաղը կանգուն է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայում գրանցվել է երկրորդ երկրաշարժը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում ռազմական թիրախ չկա. Նիկոլ Փաշինյան Ո՞վ կարող էր մտածել, թե որևէ նախագահ կարող է Ֆրանսիայի նախագահի հասցեին խոսել այդ տրամաբանությամբ. Փաշինյան 12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ. Դատախազություն «Թյուրքական բանակ». Էրդողանի կայսերական ֆանատիզմը Իրանը փաթեթ է բերել. Լուծում՝ առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՞ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ներքաշվել պատերազմի մեջ. Միջազգային մամուլի անդրադարձը Տեսա՞ք ինչ սերունդ մեծացավ… «Հատուկ թողարկում». Միլոնովը Լեռնային Ղարաբաղում. video Արցախում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը Երկրաշարժի հետևանքով զոհվերի թիվը հասել է 6-ի ԼՂ հակամարտության լուծումը պետք է փաթեթային լինի. Վահրամ Բալայան ԼՂ հակամարտության քննարկումներն ԱՊՀ հարթակ տեղափոխելու Բաքվի փորձերն անընդունելի են. ԱՍՀ փոխնախարար Ակնաղբյուր գյուղում Ադրբեջանի ԶՈւ-ի հրետակոծության արդյունքում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը. կա 6 վիրավոր Իրանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչների փաստը. Աբաս Արաղչի Ինչու՞ Նիկոլ Փաշինյանի մարտակոչին չհետևեց Հայկ Մարությանը.Սոնա Աղեկյան (video) Գնդապետ Ստանիսլավ Երյոմինը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Թափթփուկներն իրավունք չունեն խոսել Վազգեն Մանուկյանի մասին. Անդրանիկ Միհրանյան (video) Հիմա գեներալի հրամանատարությամբ հայրենիքի պաշտպանությանն եմ մասնակցելու Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ–ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub