Արցախում թռչող անօդաչու սարքերը Էրդողանի փեսան է արտադրում. Ճիչեր ադրբեջանական ճակատից՝ «Այնտեղ դժոխք է»

«Ղարաբաղ մեկնած սիրիացիների խոսքով՝ այնտեղ դժոխք է», - Իդլիբի բնակիչներից մեկի խոսքերն է մեջբերում ամերիկյան Wall Street Journal թերթը՝ պնդելով, որ Թուրքիայի կողմից հայկական ուժերի դեմ մարտնչելու նպատակով հավաքագրված վարձկանների մի մասը ցանկանում է վերադառնալ կամ արդեն իսկ վերադարձել է հայրենիք։

«Ադրբեջանում գտնվող զինյալներից 200-ը խնդրել են, որպեսզի իրենց հետ ուղարկեն տուն», - գրում է թերթը, որի թղթակիցը զրուցել է այս պահին Սիրիայի հյուսիսում գտնվող և Ադրբեջան մեկնելուն պատրաստվող զինյալների հետ։ «Ադրբեջան մեկնածների թվում անվնաս մնացածները բացառություն են կազմում։ Մեծ մասը կամ զոհվել է, կամ էլ այս կամ այն աստիճանի վիրավորում ստացել», - Wall Street Journal-ի թղթակցին ասել է Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումներից մեկի մի անդամ։

38-ամյա մեկ այլ զինյալ, որն արդեն իսկ պայմանագիր է կնքել և սպասում է, թե երբ են իրեն ուղարկելու ղարաբաղյան հակամարտության գոտի՝ ամսական 1500 դոլար աշխատավարձի դիմաց, ամերիկյան թերթի հետ զրույցում ավելի է անկեղծացել: «Մեզ մեռնելու են ուղարկում, բայց մենք դրանով մեր ընտանիքների օրվա հացն ենք ապահովում», - ըստ «Ազատության»՝ ասել է սիրիացին՝ պատմելով նաև, որ վարձկանների խումբը, որում ինքն է ընդգրկված Ադրբեջան է մեկնելու Թուրքիայի տարածքով։

Սիրիացիների հավաքագրման և Ադրբեջան ուղարկելու գործընթացներում ներգրավված մեկ այլ զինյալ էլ Wall Street Journal-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ վարձկաններին սկսել են Ադրբեջան ուղարկել սեպտեմբերի կեսերից՝ 100 հոգանոց խմբերով։ «Մարդկանց արդեն միևնույն է, թե ում հետ միասին կամ ում դեմ են իրենք կռվում։ Միակ բանը, որ նրանք ցանկանում են, փողն է։ Կլինի գումար՝ կմեկնեն կռվելու», - ասել է զինյալը։

«Թուրքիայից բացի մեզ որևէ մեկը Սիրիայի տարածքում չաջակցեց։ Այդ դեպքում ինչո՞ւ մենք չպետք է աջակցենք Թուրքիային որևէ տեղ, որտեղ նրան է անհրաժեշտ», - Wall Street Journal-ին ասել է սիրիացի դաշտային հրամանատարներից մեկը։
Ամերիկյան պարբերականի տեղեկություններով, ի դեպ, զինյալների շարժը դեպի ղարաբաղյան պատերազմի գոտի երկկողմանի է։ «Հարյուրավոր մարդիկ գնացել են, բայց տասնյակ զինյալներ էլ վերադարձել են՝ կատաղի մարտերից տագնապած», - նշում է թերթի զրուցակիցներից մեկը։

Զինյալների շրջանում մեծաթիվ կորուստների մասին է հաղորդում նաև Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»։ Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին հետևող այս կառույցի ներկայացուցիչները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացիների թիվը երեկվա դրությամբ 119 էր։

«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» նշում է, որ Սիրիայի հյուսիսում գործող թուրքական հետախուզության աշխատակիցները վերջին օրերին նոր զինյալների հավաքագրման հարցում որոշակի բարդությունների են սկսում բախվել։ Չնայած դրան՝ Լեռնային Ղարաբաղ մեկնել ցանկացողներ դեռ կան։
«Թուրքական հետախուզությունն ու անվտանգության ոլորտի թուրքական մասնավոր ընկերությունները շարունակում են զինյալների նոր խմբեր մարզել՝ Ադրբեջան ուղարկելու նպատակով։ Դրանք հիմնականում Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումների՝ «Ալ Համզաթ» դիվիզիայի և «Սուլթան Մուրադի» անդամներն են, որոնց գերակշիռ մասն ազգությամբ թուրքմեն է», - ասված է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տարածած հաղորդագրության մեջ։

Սիրիայի հյուսիսի թուրքամետ զինյալների շրջանում նկատվող խմորումների մասին տեղեկացնում է նաև ամերիկյան հետաքննող լրագրող Լինդսի Սնելը։ Նա, ի դեպ, առաջիններից էր, որ դեռ մինչև ռազմական գործողությունների մեկնարկը գրել էր զինյալների Ադրբեջան վերատեղակայման մասին։ Այժմ ահա նա, Twitter-ի իր էջում արված գրառմամբ, պնդում է, որ թուրքամետ խմբավորումներին միավորող «Սիրիական ազգային բանակի» կազմում գործող ստորաբաժանումներից մեկի՝ «Ալ Համզա» դիվիզիայի 300 զինյալներ երեկ երեկոյան վերադարձել են հայրենիք։

«Սիրիական ազգային բանակին մոտ կանգնած երկու աղբյուրներ պնդում են, որ նրանք հրաժարվել են կռվել Քաֆր Հալաբի շրջանից սերող իրենց մարտական ընկերներից մեկի զոհվելուց հետո։ «Զինյալների հասանելիք գումարը չի վճարվել, չեն բուժվում նաև մարտի դաշտում ստացած նրանց վերքերը», - պնդում է Սնելը։ Հետաքննող լրագրողի տվյալներով՝ բացը լրացնելու համար առաջիկայում սիրիական թուրքամետ մեկ այլ խմբավորման՝ «Շահ Սուլեյմանի» զինյալները կարող են դուրս բերվել Լիբիայից և ուղարկվել Ադրբեջան։

Միջազգային մամուլը ոչ միայն Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանում հայտնված վարձկան սիրիացիների մասին է տեղեկություններ հայտնում, այլև մատակարարման թվեր, որոնք ներկայացնում են թուրքական աջակցությունը Ադրբեջանին:
Ըստ պաշտոնական տվյալների, այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները իր դաշնակից Ադրբեջանին, ընդ որում, անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս ավելացել և հասել է 77 միլիոն դոլարի, հաղորդում է Reuters-ը:

Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների միության՝ 61 ոլորտներում աշխատող ավելի քան 95 հազար ընկերությունների տվյալները, ըստ «Ազատության» Reuters-ը փաստում է՝ միայն այս տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ:

«Ավելին, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը Ադրբեջան է հասել հուլիսից հետո, երբ հայկական և ադրբեջանական ուժերի սահմանային բախումները դրդեցին Թուրքիային և Ադրբեջանին համատեղ զորավարժություններ անցկացնել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Այսպես, անցած հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 278,880 դոլարի զինամթերք, օգոստոսին, մինչդեռ, այդ ցուցանիշը հասել է 36 միլիոն դոլարի, իսկ սեպտեմբերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները՝ 77,1 միլիոնի։
Համեմատության համար նշենք, որ անցած տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից ընդամենը 20 միլիոն դոլարի զենք էր գնել: Նույն այդ վիճակագրության համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը առաջին տեղն է գրավել Թուրքիայից անօդաչու սարքեր գնող երկրների շարքում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից:

Ի դեպ, թուրք փորձագետ Թուրան Օգուզն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում օգտագործվող անօդաչու թռչող սարքերը արտադրում է մի ընկերություն, որը գործարկել է Սելչուկ Բայրաքթարը, ով 2016-ին ամուսնացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դստեր հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9316 անգամ
Լրահոս
Հերթական անիմաստ հանդիպումը՝ ֆոսֆորային զենքի օգտագործումից առաջ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի կողմից ֆոսֆորային ռումբերի հնարավոր կիրառման մասին Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ ճեղքել բնագիծը. Հովհաննիսյան Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը Ադրբեջանի և Թուրքիայի հաշվարկներով պատերազմը պետք է տևեր մեկ շաբաթ, Ղարաբաղը կանգուն է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայում գրանցվել է երկրորդ երկրաշարժը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում ռազմական թիրախ չկա. Նիկոլ Փաշինյան Ո՞վ կարող էր մտածել, թե որևէ նախագահ կարող է Ֆրանսիայի նախագահի հասցեին խոսել այդ տրամաբանությամբ. Փաշինյան 12 կալանավոր, 4 դատապարտյալ կմեկնեն ռազմաճակատ. Դատախազություն «Թյուրքական բանակ». Էրդողանի կայսերական ֆանատիզմը Իրանը փաթեթ է բերել. Լուծում՝ առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՞ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ներքաշվել պատերազմի մեջ. Միջազգային մամուլի անդրադարձը Տեսա՞ք ինչ սերունդ մեծացավ… «Հատուկ թողարկում». Միլոնովը Լեռնային Ղարաբաղում. video Արցախում ոչնչացվել է սիրիական զինյալ խմբավորումներից մեկի առաջնորդը Երկրաշարժի հետևանքով զոհվերի թիվը հասել է 6-ի ԼՂ հակամարտության լուծումը պետք է փաթեթային լինի. Վահրամ Բալայան ԼՂ հակամարտության քննարկումներն ԱՊՀ հարթակ տեղափոխելու Բաքվի փորձերն անընդունելի են. ԱՍՀ փոխնախարար Ակնաղբյուր գյուղում Ադրբեջանի ԶՈւ-ի հրետակոծության արդյունքում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը. կա 6 վիրավոր Իրանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչների փաստը. Աբաս Արաղչի Ինչու՞ Նիկոլ Փաշինյանի մարտակոչին չհետևեց Հայկ Մարությանը.Սոնա Աղեկյան (video) Գնդապետ Ստանիսլավ Երյոմինը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Թափթփուկներն իրավունք չունեն խոսել Վազգեն Մանուկյանի մասին. Անդրանիկ Միհրանյան (video) Հիմա գեներալի հրամանատարությամբ հայրենիքի պաշտպանությանն եմ մասնակցելու Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է ՀՀ–ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ֆինանաների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ասուլիսը: Թեմա-Հարկային օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունները։ Մասնավորապես, բանկերին ու վարկային կազմակերպություններին պետությունը հնարավորություն է տալիս ներել մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, ինչպես նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հ... Մամուլի ասուլիս «Ինչպե՞ս Հայաստանի տնտեսության վրա կանդրադառնա Թուրքիայից ապրանքների արգելքը» Հոկտեմբերի 28-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի առցանց մամուլի ասուլիսը: Որքա՞ն ժամանակ կպահանջվի հարևան երկրից ներմուծվող ապրանքների ցուցակին այլընտրանք գտնելու համար: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի ընդհանուր առմամբ երկրի տնտեսությունը և, մասնավորապես, ձեռնարկատերերը, արտադրողները, սպառողները չտուժեն: Վահագ... Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Ի՞նչ նպատակով են թիրախավորվում իրավապաշտպանները պատերազմի ժամանակ» թեմայով։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 16.00 Բեկնազարյան 5/31 (Աջանյակ վարչական շրջան, Արմենիա ԲԿ-ի մոտ) հասցեում տեղի կունենա Paracelsus ՀԿ-ի մտահաղացմամբ մեկնարկած ՀԱԴՐՈՒԹԻ ՀԱՄԸ նախաձեռնության շնորհանդեսը Այս օրհասական օրերին արցախցի տղամարդիկ գտնվում են առաջնագծում, իսկ նրանց ընտանիքներն տեղահանվելով իրենց բնակավայրերից՝ առանց կացարանի, առանց ապրելու միջոցների Հայաստանում են: Եվ այդ ընտանիքներին աջակցելու նպատակով հադրութցի կանանց հետ կպատրաստենք ժինգյալով հաց, կորկոտ, փախլավա, գաթա, որոնք այսուհետ հն... Հոկտեմբերի 26–ին, ժամը 11–ին Արցախի կանայք և երեխաները բողոքի ցույցով իրենց ձայնը կբարձրացնեն ՀՀ–ում ԵՄ ներկայացուցչության դիմաց (Հասցե` Ֆրիկի 21): Ժամանակն է, որպեսզի ԵՄ սկսի իրենց անունով կոչել Արցախում տեղի ունեցող ահաբեկչությունը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: հոկտեմբերի 25-ին,ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու մոմավառություն` ի հիշատակ զոհված Հերոս տղաների։ Զոհված զինվորների լուսանկարների դիմաց տեղադրվելու են ծաղիկներ,որոնք օրվա վերջում տարվելու են Եռաբլուր։ Հնչելու է Կոմիտասի շարական և եկեղեցական երաժշտություն։ Քահանայի հետ համատեղ աղոթք` հերոսների հոգիների հանգստության համար։ Հարգելի գործընկերներ, հոկտեմբերի 26-ին` ժամը 12.30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը: Թեման՝ Պատերազմի տնտեսական ազդեցություններն ու հետևանքները: Տնտեսագետը կխոսի նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի, պատերազմում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց վարկային պարտավորությունների մարման մասին: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub