Արայիկ Հարությունյանի կանխազգացումները. նա հասկացավ` ուր հասանք

Այս հանգամանքներում, երբ լրատվամիջոցներն աշխատում են սահմանափակման ռեժիմով եւ զրկված են ռազմաճակատի, զորքի տեղաշարժի, կորուստների ու ձեռքբերումների, առհսարակ, ցանկացած տեղեկատվություն քննարկելուց, մարդիկ իրար կողք դնելով Արայիկ Հարությունյանի այս օրերի հայտարարությունները կարող են հասկանալ, թե ինչ իրավիճակ է ռազմաճակատում:

Պատերազմի մեկնարկին Արայիկ Հարությունյանը մատ թափ տալով ասում էր՝ «Պատերազմ եք ուզում, կստանաք»: Երկու օր անց հայտարարեց, որ մենք չենք խնդրելու զինադադար, այլ պարտադրելու ենք: Սպտեմբերի 30-ին հերթական ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավոր եղավ ռուսական կողմի միջնորդությամբ 3-4 օր հետո հրադադար կնքել, արդյոք հիմա տեսնում է ազդակ երրորդ երկրների կողմից, որ հրադարար կարող է առաջիկա օրերին հաստատվել, Արցախի նախագահը պատասխանեց. «Այն ժամանակ կռվում էր Արցախն Ադրբեջանի դեմ, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով, այսօր պիտի խոսի Հայաստանի ու Թուրքիայի հետ` Էրդողանի հետ, ես չգիտեմ` ինչքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»:  Այդուհանդերձ հայտարարեց. «Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում ոչ հաղթանակով, հետևանքները` հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի վիրավորներ իրենց կողմից»:

Ըստ նրա` նաև Ադրբեջանի տնտեսությունն է ճգնաժամի առաջ կանգնելու, սոցիալական լուրջ խնդիրներ է ունենալու ադրբեջանական հասարակությունը: «Իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն ժամանակի ընթացքում փոշիացրած միլիարդները», - ասաց Արայիկ Հարությունյանը:

Ադրբեջանի պարտությունը կանխատեսելուց բացի նույն օրը նա հայտարարեց, որ շուտով ազգը կիմանա նաեւ ներքին դավաճաններին: «Աշխարհում խաղաղություն ամենաշատը ուզում են արցախցիները, բայց մենք նաև չենք կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակն է բնաջնջել Արցախի պատմությունը, ժողովրդին»,-հոկտեմբերի 11-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահը, ըստ էության, պարզ դարձնելով, որ Ադրբեջանը պայմաններ է թելադրում, այդուհանդերձ չընկրկեց. «Հայտարարելու եմ հայրենական պատերազմ, և կոչ եմ անելու բոլոր հայերին՝ նյութական ու ցանկության դեպքում ֆիզիկական մասնակցություն ունենալ։ Եթե երկարատև պատերազմ են ուզելու, մենք չենք հրաժարվելու»: Երեկ արդեն Արայիկ Հարությունյանը մեկ օրվա ըթացքում երկու ուղերձ ունեցավ՝ արձանագրելով՝ հումանիտար հրադադարի պայմանավորվածությունն այդպես էլ չի պահպանվում, հակառակը՝ «հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խոր տարածքներ»:

Ուստի պահն օրհասական է այսօր, «Հայրենիքը պահելու և չպահելու, պատվով ապրելու՝ անպատիվ կյանքով ապրելու իրավունքից հրաժարվելու փոխարեն: Պետք է շարունակենք պատվով ապրել, դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, նաև ֆիզիկական մասնակցության, մենք դրա կարիքը զգում ենք: Մենք հաղթելու ենք»:

Անի Սահակյան

դիտվել է 10326 անգամ
Լրահոս
«Հպարտ եմ լինել քո եղբայրը». Ռազմաճակատում զոհվել է «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը (ֆոտո) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել․ՊԲ Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը. Գեղարքունիքի մարզպետ Նույն դատավորը կալանավորեց իսկ հետո ազատ արձակեց Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք» Պատգամավորներ են գործուղվում Վրաստան Արցախը՝ Պուտինի մեծ քաղաքականության նուրբ դետալների կիզակետում Թուրքական ապրանքի արգելանքի լույսն ու ստվերը Ինչ են ուզում ապահովել Ալիևի համար Արցախում. Ամերիկացի դեսպանի սենսացիոն բացահայտումը Մոսկվայից արդեն բաց են խոսում Արցախում ռուս դեսանտների ներգրավման հարցով «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունը Էրդողանը և Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել Պատերազմը հասավ իմ խրամատ «Գուցե պետք է փոքր-ինչ փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց ընդունելի կոմպրոմիս պետք է լինի բոլորի համար»․ Վ․ Պուտին. video Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին. video Արցախի հյուսիսային ուղղությամբ Banak.info-ն ենթարկվել է ականանետային հարձակման Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան բացի ռուսական S-400-ներից, կարող է ունենալ նաև ամերիկյան Patriot-ներ Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. video Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub