Արայիկ Հարությունյանը ստախո՞ս է, միամի՞տ, քծնո՞ղ, թե՞ բոլորը միասին

Նիկոլ Փաշինյանին անհարմարության աստիճանի քծնող Արայիկ Հարությունյանն Արցախում նախագահ է աշխատում։ Ավելի ճիշտ՝ նախագահի պաշտոնում է հայտնվել ճիշտ պահին ճամբարափոխ լինելու և այլ հատկանիշների շնորհիվ։

Հարությունյանը շատ ճկուն գործիչ է։ Երիտասարդ տարիքում նա ճկվել է գործարարներ Գուրգեն Արսենյանի ու Բարսեղ Բեգլարյանի առաջ։ Վերջինիս միջոցով հասել է Արցախի վարչապետի պաշտոնին՝ դրանից հետո գերճկվելով Սերժ Սարգսյանի առաջ ու մտնելով Բակո Սահակյանի համապատասխան վայրը։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ չի ճկվել, բայց ոչ թե չուզենալու, այլ չկարողանալու պատճառով․ քաշը չէր հերիքում։

Հիմա Արայիկ Հարությունյանն այնքան է ճկվել Նիկոլ Փաշինյանի առաջ, որ արդեն կոտրվել է։ Կոտրվածության արդյունքում Հարությունյանը ստիպված է կա՛մ ստել, կա՛մ անգրագիտության գոհարներ հրամցնել, կա՛մ պարզապես բացահայտել սեփական միամտությունը։

Ո՞վ է Արայիկ Հարությունյանը

Հարությունյանը միշտ համաձայն է Փաշինյանի հետ։

ՀՀ վարչապետն ասում է, որ պաշտոնական Երևանը Ղարաբաղի հարցով չի կարող բանակցել Ադրբեջանի հետ, քանզի չունի նման մանդատ, չի ներկայացնում ղարաբաղցիներին և, հետևաբար, բանակցային սեղանի շուրջ պետք է նստի պաշտոնական Ստեփանակերտը։ Փաշինյանն, ըստ այդմ, աշխարհին փորձում է համոզել, որ Արցախը Հայաստան չէ, և վե՛րջ։ Այսինքն՝ Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից ու բանակցությունները գցում ղարաբաղցիների գրպանը։ Հարությունյանը համաձայն է այս գծի հետ։

Պոպուլիստական և այլ նկատառումներից ելնելով Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և՛ վերջ։ Հարությունյանը նրա այս գծին էլ է համաձայն։

Հարությունյանը համաձայն է նաև Փաշինյանի այն տեսակետի հետ, ըստ որի՝ Ղարաբաղի խնդրի լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։

Ինչպես հասկանում եք, Փաշինյանի բոլոր իրարամերժ տեսակետների հետ Հարությունյանի տեսակետը նույնական է, ինչը հուշում է այն մասին, որ Հարությունյանը պարզապես աթոռի խնդիր է լուծում, այլ ոչ թե տեսակետ հայտնում։ Իսկ երբ տեսակետ է հայտնում, ապա ստիպված է լինում ցույց տալ իր անգրագիտությունը, իսկ երբեմն նաև՝ ստախոսությունը։

Ստախոսությունը վերաբերում է Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերություններին։ Հարությունյանը հայտարարում է, որ ինքն ինքնուրույն է և ազատորեն է հարաբերվում Երևանի հետ և երբեք Արցախի նախագահն այսքան ինքնուրույն չի եղել Երևանից, քան հիմա։ Սակայն իրականությունն այն է, որ այսպիսի անդեմ և ճկվածությունից կոտրված ղեկավար Արցախը 1991–ից այս կողմ չի ունեցել։

Այնպես չէ, որ Արցախի նախորդ ղեկավարները Երևանի հետ «դու»–ով են խոսել, բայց Ստեփանակերտը միշտ ունեցել է իր տեսակետը հատկապես պատերազմի տարիներին ու դրանից հետո։ Ի վերջո չմոռանանք, որ և՛ Քելբաջարի հանձնման պահանջի հարցում, և՛ բանակցային գործընթացի փուլային լուծման առաջարկի ժամանակ Ստեփանակերտը դեմ գնաց Լևոն Տեր–Պետրոսյանի առաջարկին, ու տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։

Արցախի ներկա նախագահը չի հասկանում, որ երբ հայտարարում է, թե Երևանի ու Ստեփանակերտի տեսակետները հակամարտության կարգավորման հարցում նույնական են, պարզապես ծիծաղ է առաջացնում և ցույց տալիս մարտավարական անգրագիտությունը։

Նախ պաշտոնական Երևանն այժմ չունի հստակ տեսակետ Արցախի հարցում և ուրեմն անհասկանալի է, թե ինչի հետ է նույնական Հարությունյանի տեսակետը։

Բացի այդ՝ բանակցային նրբություններն այնպիսին են, որ Ստեփանակերտը պետք է միշտ ավելի կոշտ և անզիջում դիրքորոշում ունենա, քան Երևանը։ Եթե հայտարարում ես, որ նույնական ես Երևանի հետ, ապա զրոյացնում ես մանյովրի հնարավորությունները։

Վտանգավոր է Արցախի նախագահի պաշտոնում կենցաղային մտածողությամբ ու գավառական քծնանքով աչքի ընկնող մարդ ունենալը։ Հարությունյանը հայտարարում է, թե բա երազում եմ, թե երբ եմ լինելու Փաշինյանի ենթական։ Ուզում է ասել, որ երազում է մեր զույգ պետությունների միավորման մասին։ Այն, որ բոլորիս մտքերում ու հոգիներում Հայաստանն ու Արցախը մեկ մարմին են, դա աներկբա է, բայց կան քաղաքականություն, բանակցային գործընթաց և միջազգային խաղի կանոններ։ Եթե սրանք հաշվի չես առնում, ապա կենցաղային մտածելակերպդ ու գավառական քծնանքդ կարող են վնասել և՛ Հայաստանին, և՛ Արցախին։

Մի խոսքով, Հարությունյանը ճիշտ կանի քաղաքական ու բանակցային թեմաներից չխոսի, այլ զբաղվի իր բիզնեսով-բանով, մինչև Երևանում քաղաքական իրավիճակ փոխվի ու իրեն իր իսկական տեղը ցույց տան։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

Հ․Գ․ Արայիկ Հարությունյանին ինչ-որ մեկն Անգլիայի վարչապետ Չերչիլի խոսքերն է սովորեցրել, բայց չի սովորեցրել, թե երբ և որտեղ այդ խոսքերն օգտագործել։ Նրան չեն հուշել, որ խելոք մարդկանց մտքերը կրկնելով՝ խելոք չես դառնում, իսկ երբեմն դառնում ես զավեշտալի։

Հարությունյանն անդրադառնում է Մադրիդյան սկզբունքներին ու հայտարարում, թե բա Չերչիլն ասել էր, որ նա, ով խաղաղություն է աղերսում խայտառակության գնով, ապա ստանում է և՛ պատերազմ, և՛ խայտառակություն։

Չերչիլը ճիշտ է ասել, բայց դա Փաշինյան–Հարությունյան զույգի գործունեությանն է վերաբերում։ Փաշինյանն ու նրա կինն են երկու տարի խաղաղության աղավնի խաղում։ Նրանք են հայտարարում, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, որ Մեհրիբանը կարող է գալ ու Ստեփանակերտում մուղամ լսել, որ փամփուշտները պետք է ձուլել ու զարդեր սարքել, որ հակամարտության լուծումը պետք է բավարարի նաև Ադրբեջանին (և դա այն դեպքում, երբ Ադրբեջանում Երևանն են պահանջում), որ ․․․

Փաշինյանի ու նրան կցված Հարությունյանի՝ Անգլիայի տխրահռչակ վարչապետ Չեմբեռլենի վարած քաղաքականությունը հիշեցնող քայլերն են պատճառը, որ այսօր մենք ստացել ենք խայտառակություն ու միևնույն ժամանակ չենք կարողացել նվազեցնել պատերազմի հավանականությունը՝ հընթացս բանակցությունները տապալողի իմիջ ձեռք բերելով։

Փաշինյանի արտաքին քաղաքականության արդյունքում մենք հակամարտող կողմ ենք դարձել ոչ միայն Ադրբեջանի, այլ առաջին հերթին Թուրքիայի հետ։ Պաշտոնական Անկարան արդեն օպերատիվ արձագանքում է հայ–ադրբեջանական բախումներին ու ակտիվորեն մտել է խաղի մեջ՝ օգտվելով պաշտոնական Մոսկվայի ու Երևանի, մեղմ ասած, սառը հարաբերություններից։ Հարաբերություններ, որոնք փչացնելու ուղղությամբ Փաշինյանն ու իր սորոսական շրջապատը հսկայական քայլեր են ձեռնարկել։ Արայիկ Հարությունյանն էլ իր գործողություններով աջակցել է այդ քայլերին։

Այնպես որ ում՝ ում, բայց Ա․ Հարությունյանը Չերչիլին չպետք է հրապարակավ մեջբերի։ Ինքն ավելի լավ է ուսումնասիրի Չեմբեռլենի կենսագրությունը և հետևություններ անի, որպեսզի ստիպված չլինի դրա փոխարեն ուսումնասիրել հեղափոխական Կերենսկու հետ տեղի ունեցածը։

դիտվել է 1189 անգամ
Լրահոս
Այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորանք կպատճառե ինձ. «Ղարաբաղ տելեկոմի» նախկին տնօրեն. hraparak.am «Մինսկի խմբի ուղեղը մահացել է». Թուքիայի խորհրդարանի նախագահ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Տաթև Անտոնյանին Ծնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը Բարի գալուստ ԴԺՈԽՔ. 2-րդ հրամանատարը ոչնչացվեց Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները. video Ոչնչացվեց ադրբեջանցի գնդապետ Աբդուրահմանով Աֆղանը Պետք է անհապաղ ստեղծել պետական պաշտպանության կոմիտե.Աննա Աբրահամյան (video) Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում Եթե դու փակում ես հաղորդումը,թույլ ես տալիս շշուկները, չզտված տեղեկությունները շրջեն.Աննա Աբրահամյան (video) Առաջադեմ երկրները պետք է կասեցնեն ահաբեկչական ուժերի խմորումները. կաթողիկոսի հարցազրույցը «Լա Ռեպուբլիկա»-ին «Սեղմեք ատամներդ, կծեք ձեր լեզուները»․ Արմեն Աշոտյան Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է. Կարեն Հովհաննիսյան «Ալիև, բարի գալուստ դժոխք»․ Արծրուն Հովհաննիսյան Ահաբեկիչները նշում են, որ իրենք շարունակելու են ահաբեկչական գործողություներն այլ երկրներում.Թաթոյան (video) Այս քայլը քաղաքական դաշտի այլասերում է. Գուրգեն Եղիազարյան Մոսկվան սպասում է, որ Հայաստանը խնդրի՝ ՌԴ-ից հնչեց պաշտոնապես Սիրիացի վարձկանները՝ «թնդանոթի միս». Առաջատար պարբերականները հեղեղված են արցախյան թեմայով Հայկական զինուժը հակագրոհի է անցնել. Սոլովյով Ձեր վրեժը լուծելու ենք տղե՛րք. Սպա Հարութ Մնացականյանի հուզիչ խոսքը (video) Են որ գրել էի վաղը, այսօր եղավ Իրանի տարածքում անօդաչու է ընկել Սա միմիայն քաղաքական հետապնդում է Անժելա Թովմասյանի նկատմամբ.Տիգրան Եղոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի անդամներ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub