Նոր ապտակ Ռուսաստանից

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներն երեկվանից հանվում են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված պետությունների քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավտոհաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։

Ինչ է ստացվում, մինչ Հայաստանում ամիսներ շարունակ հարյուրավոր քաղաքացիներ Ռուսաստան գնալու պահանջով բողոքի ցույցեր են անում, Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի։

Ո՞րն է նման մոտեցմանը պատճառը, այս հարցի պատասխանը պաշտոնապես չի տրվում։
«Ազատությունը» եզրակացնում է, որ որպես պատճառ կարող էր դիտարկվել համաճարակաբանական վիճակը և համեմատում կորոնավիրուսի տարածման պատկերը օրինակ` Ղազախստանում և Հայաստանում։ Անցած օրվա ընթացքում Ղազախստանի առողջապահության տվյալներով` կորոնավիրուսից մահացել է 4, թոքաբորբից՝ 1 մարդ: Համաճարակի սկզբից՝ մարտի 13-ից, Ղազախստանում կորոնավիրուսային վարակի 107 հազար 307 դեպք է հայտնաբերվել, մահացել է 1699 մարդ: Այս պահին կորոնավիրուսային վարակից բուժումը շարունակում է ստանալ 3 հազար 667 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Հիվանդանոցներում է գտնվում 1873 հիվանդ։ Սրանք պաշտոնական տվյալներն են, նույն այդ տվյալների համաձայն` օգոստոսի 1-ից մինչ օրս երկրում գրանցվել է թոքաբորբով 31 հազար 148 հիվանդ, 344-ը մահացել են։

Հայաստանում COVID-19-ից տվյալ պահին բուժվում է 3 հազար 692 մարդ, իսկ երկուշաբթի օրվա տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 47 հազար 552-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք: Սրա հետ մեկտեղ պետք է ֆիքսել, որ Ղազախստանի բնակչությունը 18.6 միլիոն է, Հայաստանի բնակչությունը` շուրջ վեց անգամ պակաս։

Միևնույն ժամանակ փորձագետների կարծիքով՝ Ղազախստանում, ինչպես և Միջին Ասիայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկը չի համապատասխանում Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից ընդունված չափանիշներին։ Մյուս կողմից` Ռուսաստանում համաճարակային իրավիճակը նույնպես բարեհաջող չէ՝ օրական պաշտոնապես գրանցվում է վարակման 6 հազարից ավելի դեպք։ Երեկ օրինակ՝ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 6148 դեպք, մահացել է 79 մարդ։

Սրանք պաշտոնական տվյալներն են։ Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը երկրում վերահսկվում է, և նոր լոքդաունի մասին խոսելու հիմքեր չկան, իսկ միգրանտները Ռուսաստանի տնտեսության համար իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ անհրաժեշտ են։

Մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները չնայած համաճարակային ոչ այնքան բարենպաստ պայմաններին, հանում են սահմանափակումները աշխատանքային միգրանտների համար, սակայն ոչ բոլորի։ Տարբեր տվյալներով` Ռուսաստանում մինչև համաճարակը աշխատում էր մինչև կես միլիոն հայաստանցի աշխատանքային միգրանտ, նրանց մի մասը համաճարակի պատճառով մեկնել է Ռուսաստանից և չի կարողանում վերադառնալ, մյուս մասը մնացել է Ռուսաստանում։ Համաճարակի հետևանքով փակ սահմանների պատճառով Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին հատուկ միգրացիոն ռեժիմ աշխատավոր միգրանտների համար։

Դեռ մի թող թողնենք ենթադրությունները, որ Ռուսաստանում քանի որ տնտեսական վիճակը փոխվել է, ՌԴ-ն շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ռուսական ռուբլին էլ շարունակում է անկումը, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կդադարի հրապուրիչ լինել աշխատանքային միգրանտների համար։ Պարզ է, որ այսօր, հետխորհրդային մի շարք երկրների աշխատանքային միգրանտների համար Ռուսաստանը մնում է արտագնա աշխատանքի հիմնական շուկան։

Սակայն, Հայաստանի ռազմավարական երկիր ՌԴ-ն առանց բացատրության առայժմ շարունակում է ՀՀ քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներ ուժի մեջ թողնել:

Հետաքրքիր է, ի՞նչ բացատրություն ունեն այս անհասկանալի փաստի առիթով Հայաստանի իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հայ-ռուսական բանակցություններ արդյո՞ք չեն ընթացել այս հարցով:

Ինչու՞ է Հայաստանը դուրս մնացել ԵԱՏՄ-ականների շարքից:

Թե՞ սահմանված մինչև հունվարի 11-ի կարանտինի հետևանքով ՀՀ քաղաքացիները զրկված են մնալու Ռուսաստան մուտք գործել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10962 անգամ
Լրահոս
Ահաբեկիչները նշում են, որ իրենք շարունակելու են ահաբեկչական գործողություներն այլ երկրներում.Թաթոյան (video) Այս քայլը քաղաքական դաշտի այլասերում է. Գուրգեն Եղիազարյան Մոսկվան սպասում է, որ Հայաստանը խնդրի՝ ՌԴ-ից հնչեց պաշտոնապես Սիրիացի վարձկանները՝ «թնդանոթի միս». Առաջատար պարբերականները հեղեղված են արցախյան թեմայով Հայկական զինուժը հակագրոհի է անցնել. Սոլովյով Ձեր վրեժը լուծելու ենք տղե՛րք. Սպա Հարութ Մնացականյանի հուզիչ խոսքը (video) Են որ գրել էի վաղը այսօր եղավ Իրանի տարածքում անօդաչու է ընկել Սա միմիայն քաղաքական հետապնդում է Անժելա Թովմասյանի նկատմամբ.Տիգրան Եղոյան (video) Սատանովսկին` Ռուսաստանի և Թուրքիայի բանակների մասին. video Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը «թուրքական բուրգերները» փոխարինում է հունականով Էրդողանը ցանկանում է վերականգնել կայսրությունը. Սատանովսկի. video ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանո Աննա Հակոբյանն Արցախում չէ Հակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է․ ՀՀ ՊՆ Հակառակորդի դիրքը գրաված տղաները (video) ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ու 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը կարժանանան ազգային հերոսի կոչման․ Նիկոլ Փաշինյան Պատերազմն ու ճանաչման հրամայականը Դաշնակցության համար շարունակում է անընդունելի մնալ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևը. Իշխան Սաղաթելյան. video Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ աշխատանքները շարունակվում են․ Պեսկով Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է. Դոմինիկ Ռաաբ Բայրամով-Պոմպեո հանդիպման մասին Եվրոպան լուռ է, որովհետև վախենում է Թուրքիայից.Սոլովյով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի անդամներ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub