Գաղտնազերծում Քոչարյանից. Ինչպես «ծնկի բերել» Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտային

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս ծավալուն անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Նախ` ամենակարևոր բացահայտումը, որը վերաբերում է կարգավորման պատմությանը: Դա քիվեսթյան փուլում կարգավորման շուրջ փաստաթղթի, նախագծի գոյությունն է, որը մինչ այժմ, այսպես ասած՝ հաստատված տեղեկություն չէր, կարելի էր այդ մասին միայն եզրակացություններ անել:

Այսպես, պարզվում է, 2001-ին Քի Վեսթում Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել պայմանագիրը: Եվ հրաժարվելու մասին հենց այնտեղ է հայտարարել՝ անակնկալի բերելով բոլորին: «Այդ փաստաթղթի հիմքում, ըստ էության, Ադրբեջանի կողմից Ղարաբաղից հրաժարվելն էր: Ղարաբաղը միանում էր Հայաստանին: Մեր կողմից զիջումն այն էր, որ մենք համաձայնում էինք սուվերեն ճանապարհի իրավունք տալ Մեղրիի շրջանում: Նույնիսկ այն ժամանակ այդ ճանապարհի հնարավոր մոդելավորումը ցույց տրվեց: Դա կլիներ թունել էստակադա»,- ասաց երկրորդ նախագահը:

Քոչարյանի խոսքով՝ իր տպավորություններով, Ղարաբաղի անկախությունն ադրբեջանական կողմի համար ավելի դժվար էր ընկալվում, քան՝ Հայաստանին միանալը:

«Իրենք տարածքների փոփոխություն ուզում էին: Ալիևն այդպիսի ցանկություն հայտնել էր, բայց մենք բանակցել ենք միայն սուվերեն ճանապարհի շուրջ: Այդ սուվերեն ճանապարհի իրավունքն էր այն ենթադրալ պայմանագրում, նախագծում, որը կարող էր ստորագրվել Քի Վեսթում: Եվ դրա դիմաց բացվում էին բոլոր ճանապարհները նաև Ադրբեջանով, կոմունիկացիաներն ամբողջությամբ բացվում էին: Ամբողջությամբ բացվելու պարագայում, իհարկե, պետք է բացվեր նաև ճանապարհը՝ Ադրբեջանից Նախիջևան»,- ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը:

Հրաժարվելու պատճառն Ալիևը ճաշի ժամանակ Քոչարյանին խոստովանել է: «Նա Ադրբեջանում այդպիսի արձագանքների չի սպասել: Այդ ժամանակ հրաժարականներ եղան», ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ պատմելով՝ Ադրբեջանի նախագահն իրեն խոստովանել է, որ գերագնահատել կամ թերագնահատել է հարցի զգայնությունը ժողովրդի համար, գերագնահատել է իր ազդեցության աստիճանը: Ի դեպ, Քոչարյանը նաև հավելեց՝ ինքը նախապես հասկացել էր, որ Ալիևը գալու և հրաժարվելու է: «Երկու անգամ դեսպանին հրավիրել ու ասել եմ, որ այն քննարկումները, որոնք կազմակերպվում էին Ադրբեջանի խորհրդարանում, հուշում էին՝ հող է պատրաստվում հրաժարվելու համար: Չլսեցին, հիմա ստացան այն, ինչ ստացան»:

Քոչարյանի գնահատմամբ՝ ղարաբաղյան հարցի կարգավորմանը երբեք այդ աստիճան մոտ չենք եղել՝ մինչև այդ և դրանից հետո:

Ըստ էության, Քոչարյանը բացահայտեց ղարաբաղյան կարգավորման մի շատ կարևոր փուլ. Հայկական կողմի դիրքերն այնքան ամուր են եղել, որ ադրբեջանական կողմը վերջին պահին հրաժարվել է կարգավորման կոնկրետ տարբերակից: Այսինքն՝ Բաքուն իր պահվածքով ապացուցել է հայկական կողմի առավելությունն իր նկատմամբ:
Այսքանը՝ քիվեսթյան բացահայտման մասին...

Իսկ ինչպե՞ս է Քոչարյանը գնահատում կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը:

Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ, դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել, գտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ Ղարաբաղի այսօրվա նախագահը այդքան ազատ չէ իր դիրքորոշումներում, որքան եղել է իր պաշտոնավարման տարիներին։

«Նույնացնել Ղարաբաղը Հայաստանի հետ՝ դա այն կարմիր գիծն է, որը չի կարելի հատել։Այն ինստրուկցիան է, որտեղ պետք է կարմիր գույնով գրած լինի՝ մի՛ արա։ Որովհետև առաջինը՝ նույնը չէ։ Ղարաբաղում իմ նախագահության ժամանակ մենք Հայաստանի հետ միշտ եղել ենք գործընկեր, ունեցել ենք լուրջ հակասություններ, երբեք այդ հակասությունները հանրային քննարկման թեմա չենք դարձրել։

Բայց եղել են՝ Քելբաջարի վերադարձի շուրջ, Աղդամի և մյուս շրջանների ազատագրման հարցերի շուրջ։ Այո, եղել են լուրջ հակասություններ, բայց մենք մեր գործը արել ենք և հետո նստել բանակցային սեղանի շուրջ, փորձել եզրեր գտնել, բարիշել, չթշնամանալ, բայց մեր հեռահար նպատակները չենք զիջել միայն նրա համար, որ մեր հարաբերությունները լավ լինեն։

Չենք հրաժարվել։ Եվ, ի պատիվ այն ժամանակվա իշխանություններին, կարող եմ ասել, որ նրանք էլ այդ հարաբերությունների լարվածությունը չէին վերածում ինքնանպատակի՝ Ղարաբաղին ինչ-որ տեղ ճնշել, փողից զրկել, ֆինանսավորումը կանգնեցնել, սպառազինություն չուղարկել։ Այդպիսի բան չի եղել»։

Հիմա, ըստ Քոչարյանի՝վտանգը դրա մեջ է։ «Մենք եղել ենք գործընկեր։ Հիմա Ղարաբաղը դարձրել են ենթակա։ Ես սրա մեջ շատ մեծ վտանգ եմ տեսնում։ Առաջինը, մենք բանակցային գործընթացում տարբեր մոտեցումներ լյուֆտն ենք կորցնում, որովհետև եղել են ժամանակներ, երբ ուղղակի Տեր-Պետրոսյանը ասում էր՝ հիմա ղարաբաղցիք ինձ չեն լսում, ի՞նչ անեմ, գնացեք համոզեք։ Եվ դա թատրոն չէր, դա բնական իրավիճակ էր, բան չէր կարող ասել։ Դու ում ուզում, Ղարաբաղում գործից ազատել ես տալիս, ում ուզում ես՝ նշանակել ես տալիս։ Չես կարող ասել, որ ղարաբաղցիք չեն ընդունում այս կամ այն մոտեցումը։

Հիմա գործընկերոջ կարգավիճակից ենթակայի կարգավիճակի բերելը ծանրագույն վնաս է հասցնում ամբողջ գործընթացին և, ի դեպ, Ղարաբաղի անվտանգությանը։ Ես մի քիչ ընդհանրացնում եմ, բայց նաև չեմ մոռանում կոնկրետ հարցը։ Այո, հակասություններ եղել են։

Չի եղել, որ Արկադի Ղուկասյանի հետ ամիսներով չշփվեմ, բայց Արկադի Ղուկասյանը համառորեն պաշտպանում էր, և Ղարաբաղն, ընդհանրապես, շատ ավելի ռադիկալ պետք է լինի բանակցային գործընթացում, քան Հայաստանը։ Բաներ կար, որ ինձ դուր չէր գալիս, բայց սրտի խորքում, համոզված եմ, որ ճիշտ է անում, և ուրախ էի, որ ճիշտ է անում։ Էդ պահին կարող է մի քիչ դուրդ չգա, բայց հաջորդ օրը ասում ես՝ ճիշտ է անում։ Նույնացումը ամենից վտանգավոր բանն է»,– ասել է նա։

Այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանը, նույնիսկ այս պայմաններում, գտնում է, որ բանակցությունները շարունակվելու են: Հարցն այն է, թե արդյունավետ դառնալու են, թե չեն դառնալու։ «Վերջին հայտարարությունը եղել է՝ այսպես կոչված սուբստանտիվ բանակցությունների մասին։ Ի վերջո դա այն է, ինչ միշտ պահանջում էր Ադրբեջանը։ Այստեղ ինչ-որ մտահոգության տեղ սա տալիս է, որովհետև սուբստանտիվը բովանդակային և տարածքների հարց է», նկատում է Ռ.Քոչարյանը:

Ծավալուն անդրադարձ կատարելով ղարաբաղյան կարգավորման, բացատրելով բոլոր նուրբ հարցերը, Քոչարյանի փորձագիտական դասախոսությունն, այսպես ասած, իշխանությունների համար իհարկե, կարող էր դաս ծառայել, թե ինչպես վարվել առաջիկա բանակցություններում, որպեսզի հայկական կողմը խոցելի չլիներ: Բայց...

Փաշինյանի սկզբունքը հետևյալն է՝ ես ամեն ինչ գիտեմ, ես ամեն ինչ ճիշտ եմ անում, որևէ մեկը ինձանից ավելի լավ չի կարող...

Բայց, ինչպես Ռոբերտ Քոչարյանն արձանագրեց Հայաստանի դիրքորոշման առնչությամբ՝ դա դիրքորոշում չի։

«Եվ բանաձևը այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, դա դիրքորոշում չի, դա բարի ցանկություն է, ավելի շատ հնարք պրոպագանդիստական, որ ահա մենք առաջին անգամ ասացինք, որ բոլորի համար ընկալելի տարբերակ պետք է լինի։ Ինձ համար կրկնակի անհասկանալի է, երբ Ղարաբաղը ասում է, որ մենք և Հայաստանի մոտեցումները նույնանման են։ Հիմա Հայաստանում չկա մոտեցում, դիրքորոշում, չկա որևէ մոդել, որին հանրությունը տեղեկացված լինի», բացատրեց Քոչարյանը։

Քոչարյանն, ըստ էության, ջախջախեց Փաշինյանի այն դիրքորոշումը, թե՝ ղարաբաղյան լուծումը «պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի համար»:

Նման լուծում չի կարող լինել: Եթե լիներ՝ այն վաղուց գտած կլինեին, կամ՝ բանակցելու անհրաժեշտություն չէր լինի, նման «գաղափարը» միջնորդները կդնեին բանակցողների առջև ու կասեին՝ «մենք գտել ենք այդ հրաշալի տարբերակը, ահա՝ ստորագրեք այն»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4976 անգամ
Լրահոս
Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը. Գեղարքունիքի մարզպետ Նույն դատավորը կալանավորեց իսկ հետո ազատ արձակեց Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք» Պատգամավորներ են գործուղվում Վրաստան Արցախը՝ Պուտինի մեծ քաղաքականության նուրբ դետալների կիզակետում Թուրքական ապրանքի արգելանքի լույսն ու ստվերը Ինչ են ուզում ապահովել Ալիևի համար Արցախում. Ամերիկացի դեսպանի սենսացիոն բացահայտումը Մոսկվայից արդեն բաց են խոսում Արցախում ռուս դեսանտների ներգրավման հարցով «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունը Էրդողանը և Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել Պատերազմը հասավ իմ խրամատ «Գուցե պետք է փոքր-ինչ փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց ընդունելի կոմպրոմիս պետք է լինի բոլորի համար»․ Վ․ Պուտին. video Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին. video Արցախի հյուսիսային ուղղությամբ Banak.info-ն ենթարկվել է ականանետային հարձակման Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան բացի ռուսական S-400-ներից, կարող է ունենալ նաև ամերիկյան Patriot-ներ Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. video Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Պուտին «Շուշին հրթռիակոծել են շատ ավելի հզոր զենքով, քան «Սմերչն» է». ռուսական տելեգրամյան ալիք Սարգսի երազանքները շատ էին. ուզում էր՝ աղջիկը բժիշկ դառնար, որպեսզի միասին լինեին զինծառայողների կողքին. մտերիմը՝ ջավախքցի զոհված զինծառայողի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub