Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին

Հայաստանում երեկ կարևոր բան կատարվեց, որի նշանակությունը դեռևս քչերն են ֆիքսել։ Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց։ Թվում է՝ ոչ մի ցնցող բան, ի՞նչ է պատահել։ Սակայն գրառման թիրախն այս պարագայում ֆեյսբուքյան հայ համայնքը չէր։ Համայնքն այս պարագայում օգտագործվեց Փաշինյանի կողմից որպես պաշտպանություն՝ իր իսկ ենթականերից։

Փաշինյանը ֆեյսբուքին հայտնեց, որ հանձնարարել է առողջապահության նախարարին՝ երկարացնել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պայմանագիրը։ Ինչո՞ւ է նա սա անում հրապարակային եղանակով. ի վերջո, սովորական աշխատանքային հանձնարարություն է։ Կարող է թվալ, որ նա պարզապես ցանկանում էր «դրական բալեր» վաստակել հանրության աչքում, քանի որ վերջին շրջանում ակներև էր բացասական արձագանքը կառավարության քայլերին։ Սա, այնուամենայնիվ, միայն երևացող, «դրական» մասն է այս գործողության։

Իրականում Փաշինյանը փորձել է համատեղել հաճելին և հրատապը։ Խնդիրն այն է, որ վարչապետից ստացվող փակ, աշխատանքային հանձնարարականները ավելի ու ավելի հաճախ են սկսել արժանանալ իր կառավարության անդամների լուռ անտարբերությանը։ Կան հիմնավոր կասկածներ և արդեն հրապարակայնացված ապացույցներ, որ վարչապետի կողմից պաշտոնապես ուղարկվող հանձնարարականները չեն կատարվում նախարարների կողմից։ Չկա որևէ երաշխիք, որ եթե նույն հանձնարարականը տրվեր Արսեն Թորոսյանին՝ առանց հրապարակայնացնելու, այն կատարվելու էր։ Ապացույցներն արդեն բազմաթիվ են. վարչապետի անունից ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանին դեռևս օգոստոս ամսին ուղարկվել էր պաշտոնական գրություն՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի իրավակազմակերպական ձևի փոփոխության շուրջ որոշման նախագիծ պատրաստելու հանձնարարականով. նախարարը հանձնարարականը մինչ օրս չի կատարել, քանի որ չի գտել, իր խոսքերով, նպատակահարմար։ Մեկ այլ հանձնարարական վարչապետը տվել էր՝ կապված Հրանտ Մաթևոսյանի թանգարանի և կից զբոսայգու բարեկարգման ու գործարկման վերաբերյալ։ Հանձնարարականից անցել է ուղիղ մեկ տարի, և, պարզվում է, այդ ուղղությամբ ոչ մի գործողություն չի կատարվել։ Սրանք այս պահին հրապարակայնացված դեպքերն են, կարող ենք պատկերացնել, թե ինչ է կատարվում կառավարության ներսում ավելի փակ կարգով տրվող հանձնարարականների հետ։

Փաշինյանը՝ իր ոճին հավատարիմ, ֆեյսբուքյան գրառման մեջ հասցրեց մեղադրել բժիշկներին, որոնք, իբր, սպառնացել էին հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի։ Փաշինյանն իհարկե շատ լավ հասկանում է, որ իրենց ողջ գիտակցական կյանքը այդ բարդ հիվանդությամբ երեխաներին նվիրաբերած մարդիկ չէին կարող նրանց թողնել, և որ նրանց նամակը գրվել էր իրենց խնդրի հանդեպ հրատապ ուշադրություն հրավիրելու համար։ Ավելին, բժիշկների կողմից այդ ծայրահեղ քայլն ուղղված էր հենց երեխաների պաշտպանությանը, քանի որ իրենց տնօրենի գլխավորությամբ հենց հանուն երեխաների կյանքի է մասնագիտական այդ թիմն աշխատում, այլ ամենևին ոչ՝ պարգևավճարների և հաճելի գործուղումների շահագրգռությամբ։ Այն, որ բժիշկների պահանջն ընդունվեց, և տնօրենը կշարունակի պաշտոնավարել, վկայում է, որ այդ պահանջը հիմնավոր էր, ու միաժամանակ վկայում է, որ նախարարի որոշումը առնվազն կասկածելի հիմքեր ուներ։ Այս մասին Փաշինյանը, չգիտես ինչու, լռում է։

Սակայն Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների քայլին բացասական մեծ տեղեկատվություն է կրում։ Սա նշանակում է, որ նա չի հասկանում, թե ինչ է կատարվում հանրային լայն խմբերում, չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Երբ 2018 թվականին բժիշկները, որոնք սովորաբար ամենապասիվն են՝ որպես քաղաքացիական խումբ, իրենց սպիտակ խալաթներով իջան փողոց՝ միանալու ընդվզմանը, շատերի համար պարզ դարձավ, որ իշխանափոխության վերջին փուլն է սկսվել։ Երբ այսօր բժիշկները, որոնք ամենածանր հիվանդների հետ են աշխատում՝ կյանքի ու մահվան սահմանագծին, հանկարծ գնում են նման ծայրահեղ քայլի, իշխանությունը պետք է դա ընկալի որպես հասարակության կողմից իրեն ցույց տրվող դեղին քարտ։

Կառավարության նիստերին «չզեկուցվող» հարցերն արդեն մոտ 90 տոկոս են կազմում, ԱԺ ներկայացուցչական մարմից վերածվել է մեկ հոգու շահերը պաշտպանող, կոճակ սեղմող մեկ մատի, հանրության հետ հետադարձ կապի ինստիտուտները քանդված են, հասարակական կարծիքը, ուղիղ ժողովրդավարության ինստիտուտները, հանրային վերահսկողության մեխանիզմները հասցվել են նորից այն վիճակին, երբ ցանկացած հարցի լուծման համար քաղաքացիները ստիպված են խմբերով դուրս գալ փողոց, դիմել ծայրահեղ քայլերի, պաշտպանվել սեփական կառավարությունից։

«Եվ այդ մեկը դու ես» ֆրազը վերածվել է «և այդ մեկը ես եմ»-ի, որը վարչապետից սահուն կերպով վերցրել են իր որոշ թիմակիցներ և վարվում են՝ միայն ըստ սեփական հայեցողության։ Բժիշկների քայլը կարևորագույն ահազանգ էր, որի համար կառավարությունը պիտի շնորհակալ լինի նրանց։ Չհասկանալ սա՝ նշանակում է դռները լայն բացել հետագա հանրային ավելի կոշտ ընդվզումների, մարդկային հուսահատության ավելի սուր դրսևորումների համար։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

դիտվել է 1285 անգամ
Լրահոս
Նախկին նախագահները հանդիպել են «Սխալների ճշգրտումը թողնենք հաղթանակից հետո։ Մենք պիտի հաղթենք, որովհետև այլ տարբերակ չունենք» Եթե Ալիևը շարունակի դիմել ուժի միջոցով հարցի լուծմանը, ապա Ռուսաստանը կպարտադրի խաղաղություն. Վլադիմիր Եվսեև Վերջապես բոլորը պիտի հասկանան, որ թագավորը մերկ է... Դու քո ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ` Հայրենիքին տվեցիր քո ԱՄԵՆԱԹԱՆԿԸ` որդուդ Այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորանք կպատճառե ինձ. «Ղարաբաղ տելեկոմի» նախկին տնօրեն. hraparak.am «Մինսկի խմբի ուղեղը մահացել է». Թուքիայի խորհրդարանի նախագահ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Տաթև Անտոնյանին Ծնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը Բարի գալուստ ԴԺՈԽՔ. 2-րդ հրամանատարը ոչնչացվեց Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները. video Ոչնչացվեց ադրբեջանցի գնդապետ Աբդուրահմանով Աֆղանը Պետք է անհապաղ ստեղծել պետական պաշտպանության կոմիտե.Աննա Աբրահամյան (video) Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում Եթե դու փակում ես հաղորդումը,թույլ ես տալիս շշուկները, չզտված տեղեկությունները շրջեն.Աննա Աբրահամյան (video) Առաջադեմ երկրները պետք է կասեցնեն ահաբեկչական ուժերի խմորումները. կաթողիկոսի հարցազրույցը «Լա Ռեպուբլիկա»-ին «Սեղմեք ատամներդ, կծեք ձեր լեզուները»․ Արմեն Աշոտյան Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է. Կարեն Հովհաննիսյան «Ալիև, բարի գալուստ դժոխք»․ Արծրուն Հովհաննիսյան Ահաբեկիչները նշում են, որ իրենք շարունակելու են ահաբեկչական գործողություներն այլ երկրներում.Թաթոյան (video) Այս քայլը քաղաքական դաշտի այլասերում է. Գուրգեն Եղիազարյան Մոսկվան սպասում է, որ Հայաստանը խնդրի՝ ՌԴ-ից հնչեց պաշտոնապես Սիրիացի վարձկանները՝ «թնդանոթի միս». Առաջատար պարբերականները հեղեղված են արցախյան թեմայով Հայկական զինուժը հակագրոհի է անցնել. Սոլովյով Ձեր վրեժը լուծելու ենք տղե՛րք. Սպա Հարութ Մնացականյանի հուզիչ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի անդամներ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub