Իմ սիրտը ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության արդյունքում մեր խնդիրներն ավելանում են…

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառւկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու, քանի որ հակված եմ ժամանակս ու ռեսուրսներս ավելի արդյունավետ օգտագործել: Մեր երկրի առջև այսօր ծառացած են խնդիրներ, որոնք օր առաջ անհրաժեշտ է լուծել:
1.Արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում վարկային համաներում պետք է իրականացվի: Համատարած պարապուրդի պայմաններում ազգաբնակչությունը կանգնած է հանապազօրյա հացի խնդիրը լուծելու առաջ և անմարդկային է նրանցից վարկերի տոկոսներ գանձելու պարտադրանքը:
2. Անհրաժեշտ է օր առաջ կարգավորել բարձր միավորներով ԲՈՒՀ-երից դուրս մնացած դիմորդների հարցը: Անթույլատրելի է բարձր առաջադիմություն ունեցող երիտասարդներին զրկել կրթություն ստանալու հնարավորությունից:
3.Անթույլատրելի է տնտեսական ճգնաժամի, արտակարգ դրության պայմաններում ուսման վարձավճարների թանկացումը: Հարկ եղած դեպքում պետությունը պետք է իր վրա վերցնի սուբսիդավորման ֆինանսական բեռը:
4.Անթույլատրելի է արտակարգ դրության պայմաններում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար հարկային բեռի ավելացումը:
5.Պատկան մարմինները օր առաջ պետք է լուծեն ՌԴ մեկնել ցանկացող մեր հայրենակիցների խնդիրը:
6. Ամբողջ աշխարհը նախապատրաստվում է համավարակի տարածման երկրորդ ալիքին: Իշխանությունները պարտավոր են նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի չկրկնվի մարտ ամսվա իրավիճակը, երբ իշխանությունների ուշացած որոշումների պատճառով մենք ունեցանք 1000-ից ավել մահ:
7.Պետությունը պարտավոր է ապահովել կորոնավիրուսով վարակված և տնային պայմաններում բուժում ստացող մեր հայրենակիցների ապաքինման գործընթացի և անհրաժեշտ հետազոտությունների պատշաճ կազմակերպումը:
Սրանք այն առաջնահերթություններն են, որոնք օր առաջ պետք է իրականացնեն իշխանությունները: Այս քայլերի անհրաժեշտության մասին ես բարձրաձայնում եմ մեկ պարզ պատճառով՝ երկիրը ղեկավարող քաղաքական ուժերն ու անձինք միշտ փոխվում են, և կարևորը ժամանակին ժողովրդի խնդիրները լուծելն է ու պետության դեմ ծառացած մարտահրավերներին դիմագրավելը: Իմ սիրտն իսկապես ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության ու պարապուրդի մատնվելու արդյունքում մեր ժողովրդին պատուհասած խնդիրները օրեցօր ավելանում են…

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Վերջապես բոլորը պիտի հասկանան, որ թագավորը մերկ է... Դու քո ԱՄԵՆԱԹԱՆԿԻՆ` Հայրենիքին տվեցիր քո ԱՄԵՆԱԹԱՆԿԸ` որդուդ Այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորանք կպատճառե ինձ. «Ղարաբաղ տելեկոմի» նախկին տնօրեն. hraparak.am «Մինսկի խմբի ուղեղը մահացել է». Թուքիայի խորհրդարանի նախագահ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Տաթև Անտոնյանին Ծնվեց, ամուսնացավ ու անմահացավ նույն օրը. hավերժ տանկիստը Բարի գալուստ ԴԺՈԽՔ. 2-րդ հրամանատարը ոչնչացվեց Մտել ենք հակառակորդի դիրքեր, ոչնչացրել, վերցրել դիրք. պատմում են առաջնագծի հերոսները. video Ոչնչացվեց ադրբեջանցի գնդապետ Աբդուրահմանով Աֆղանը Պետք է անհապաղ ստեղծել պետական պաշտպանության կոմիտե.Աննա Աբրահամյան (video) Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում Եթե դու փակում ես հաղորդումը,թույլ ես տալիս շշուկները, չզտված տեղեկությունները շրջեն.Աննա Աբրահամյան (video) Առաջադեմ երկրները պետք է կասեցնեն ահաբեկչական ուժերի խմորումները. կաթողիկոսի հարցազրույցը «Լա Ռեպուբլիկա»-ին «Սեղմեք ատամներդ, կծեք ձեր լեզուները»․ Արմեն Աշոտյան Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է. Կարեն Հովհաննիսյան «Ալիև, բարի գալուստ դժոխք»․ Արծրուն Հովհաննիսյան Ահաբեկիչները նշում են, որ իրենք շարունակելու են ահաբեկչական գործողություներն այլ երկրներում.Թաթոյան (video) Այս քայլը քաղաքական դաշտի այլասերում է. Գուրգեն Եղիազարյան Մոսկվան սպասում է, որ Հայաստանը խնդրի՝ ՌԴ-ից հնչեց պաշտոնապես Սիրիացի վարձկանները՝ «թնդանոթի միս». Առաջատար պարբերականները հեղեղված են արցախյան թեմայով Հայկական զինուժը հակագրոհի է անցնել. Սոլովյով Ձեր վրեժը լուծելու ենք տղե՛րք. Սպա Հարութ Մնացականյանի հուզիչ խոսքը (video) Են որ գրել էի վաղը, այսօր եղավ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության կազմկոմիտեի անդամներ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Թեմա՝ Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմ, ադրբեջանական ռազմական ագրեսիան, Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub