16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները

lurer.com

Մինչև Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը` ընդդիմադիրների խոշորացույցի տակ էին գտնվում իշխանության այս կամ այն ներկայացուցչի՝ նախարարի, մարզպետի, քաղաքապետի կողմից պետական բյուջեի հաշվին արված ճոխ գնումները: Խոսքը հատկապես այս կամ այն առիթով գնված հուշանվերների մասին է, որոնց արժեքը հաճախ շուկայականից տասնապատիկ անգամ ավել էր նստում գերատեսչության վրա: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը անչափ ցավագին էին տանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից 4 միլիոն դրամով 4 շիշ կոնյակ որպես նվեր գնելը, Ծովագյուղի ՀՀԿ-ական համայնքապետի կողմից կես միլիոնի կոնյակ, 1 միլիոնի հուշանվերներ, 40 կգ շոկոլադ գնելու փաստը ընդդիմադիրները անգամ ԱԺ-ում քննարկման առարկա դարձրին: Ընդդիմադիրները մատի փաթաթան էին դարձրել նաև 2015-ին Հովիկ Աբրահամյանի այցը Ավստրիա: Այդ նպատակով գնվել էր 6 հատ 10 տարվա հնեցման «Դվին» կոլեկցիոն կոնյակներ, 24 հատ 20 տարվա հնեցման «Նաիրի» կոնյակներ, 10 տարվա հնեցման 12 հատ «Ախթամար» և 2 հատ 25 տարվա հնեցման «Էրեբունի» կոնյակներ: Այս ամբողջի համար «Ագուլիս Մեկ» ընկերությանը վճարվել է շուրջ 1.5 միլիոն դրամ: Փաշինյանը ԱԺ-ում բողոքում էր նաև ՀՀԿ-ական Իգնատի Առաքելյանի գյուղնախարարության կողմից միլիոն դրամով հուշանվեր-նարդի գնելու հանգամանքից:


Սակայն նոր Հայաստանում հեղափոխական իշխանությունները անում են այն, ինչի համար այդչափ քննադատում էին իրենց քաղաքական օպոնենտներին՝ բոյւջեից միլիոններ են մսխում թանկարժեք հուշանվերներ ձեռք բերելու նպատակով: Դիցուք՝ ՊՆ-ն ոսկերչական գործարանից 5,8 մլն դրամի հուշանվերներ է ձեռք բերել, ընդրում ոչ մրցակցային եղանակով;

SKIPSTOPPED
ՀՀ ոստիկանության կարիքների համար 3,990,000 դրամի հուշանվեր է գնվել Վիելվի Սենթըրից: 6,710,000 դրամի ոսկերչական իրեր էլ գնվել են Երևանի ոսկերչական գործարանից, 5,3 միլիոն դրամի խմիչքներ են գնվել «Ագուլիս 1» ընկերությունից: Երևանի քաղաքապետարանը 292,000 դրամի հուշանվեր է գնել ԱՁ Կարինե Աճեմյանից: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը 1,471,200 դրամի ձեռքի ժամացույց է գնել ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ ՓԲԸ ընկերությունից: ՀՀ ՊԵԿ կարիքների համար պատվիրակությունների ընդունման հետ կապված 1,877,700 դրամի հուշանվեր-կոնյակ է ձեռք բերվել Արբրեն ՍՊԸ ՍՊԸ-ից: Վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2,906,000 դրամի հուշանվեր է գնվել Շուշան Տեխնիկս ՍՊԸ-ից: ԱԺ-ն նույնպես հետ չի մնացել նվերային այս տենդից: «ԱԴՏՄ-ՀԱՐԱՎ» ՍՊԸ-ից 2019-ին ԱԺ-ն ձեռք է բերել Պաշտոնական պատվիրակության ընդունելության համար հուշանվեր խմիչքներ՝ 17.590.075 դրամով (3 պայմանագիր)։Հաջորդիվ «Նոյան տապան» ՍՊԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-գրքեր՝ 7.815.241 դրամով (4 պայմանագիր)։ Հաջորդը՝ «ԷՅ ԴԱԲԼՅՈՒ ԱՅ ԳՐՈՒՊ» ՓԲԸ-ն է, որից ԱԺ-ն ձեռք է բերել հուշանվեր-ժամացույցներ (4 պայմանագիր)։ Այս ընկերությունից, օրինակ, ԱԺ-ն ձեռք է բերել 3 ժամացույց՝ յուրաքանչյուրը 175.000 դրամ արժողությամբ, ևս 3-ը՝ յուրաքանչյուրը 140.000 դրամ արժողությամբ, յուրաքանչյուրը 92.000 դրամ արժողությամբ 5 ժամացույց, ևս 2 ժամացույց՝ յուրաքանչյուրը 82.000 դրամ արժողությամբ և նույն արտադրության բազմաթիվ այլ ժամացույցներ։ Ընդհանուր՝ փաստորեն, ավելի քան 16.000 դոլարի՝ նույն բրենդի ժամացույցներ։


Նկատելի է, որ պետական գերատեսչություններն ունեն նախընտրելի ընկերություններ։ ԱԺ-ն կոնյակ գնում է հիմնականում «Վինո Վինո» ընկերությունից, ԱԳՆ-ն՝ «Արտեքսիմ» ընկերությունից։ Կամ՝ ԱԳՆ-ն և Քննչական կոմիտեն ծաղիկներ գնում են հիմնականում «Էնի Ռոուզ» ընկերությունից։ Պաշտպանության, Բնապահպանության նախարարությունները, Քննչական կոմիտեն որպես հուշանվեր՝ ժամացույցները գնում են «Էյ Դաբլյու Այ Գրուպից» և այս նախընտրությունները միանշանակ ռիսկային են :

դիտվել է 1320 անգամ
Լրահոս
Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը. Գեղարքունիքի մարզպետ Նույն դատավորը կալանավորեց իսկ հետո ազատ արձակեց Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք» Պատգամավորներ են գործուղվում Վրաստան Արցախը՝ Պուտինի մեծ քաղաքականության նուրբ դետալների կիզակետում Թուրքական ապրանքի արգելանքի լույսն ու ստվերը Ինչ են ուզում ապահովել Ալիևի համար Արցախում. Ամերիկացի դեսպանի սենսացիոն բացահայտումը Մոսկվայից արդեն բաց են խոսում Արցախում ռուս դեսանտների ներգրավման հարցով «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունը Էրդողանը և Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել Պատերազմը հասավ իմ խրամատ «Գուցե պետք է փոքր-ինչ փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց ընդունելի կոմպրոմիս պետք է լինի բոլորի համար»․ Վ․ Պուտին. video Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին. video Արցախի հյուսիսային ուղղությամբ Banak.info-ն ենթարկվել է ականանետային հարձակման Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան բացի ռուսական S-400-ներից, կարող է ունենալ նաև ամերիկյան Patriot-ներ Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. video Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Պուտին «Շուշին հրթռիակոծել են շատ ավելի հզոր զենքով, քան «Սմերչն» է». ռուսական տելեգրամյան ալիք Սարգսի երազանքները շատ էին. ուզում էր՝ աղջիկը բժիշկ դառնար, որպեսզի միասին լինեին զինծառայողների կողքին. մտերիմը՝ ջավախքցի զոհված զինծառայողի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub