«Արյունալի» կրքեր. Աննա Հակոբյանն ընդվզում է Նիկոլ Փաշինյանի որոշման դեմ

Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի շուրջ աննախադեպ զարգացումներ են ընթանում։ Հոկտեմբերի 1-ին ավարտվում է պրոֆեսոր տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը։ Վերջերս առողջապահության նախարարությունը հայտնեց, թե մտադիր չէ երկարացնել պայմանագիրը։ Նկատենք, որ Սամվել Դանիելյանը ոչ միայն Հայաստանի, ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի մասշտաբով բարձրակարգ մասնագետ է, ավելին՝ եթե կուզեք նրա անձով է պայմանավորված ողջ ինստիտուտի արդյունավետ գործունեությունը եւ նախարարության դիրքորոշումը բնական է, որ ընդվզման պատճառ պետք է դառնար։ Եւ այդպես էլ եղավ։

Այդ հայտարարությանը հաջորդեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի և մի շարք աշխատակիցների ազատման դիմումները։ Նրանք բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը՝ հնարավորություն ընձեռելով շարունակել «ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը»։

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին՝ նշելով, որ «ազնիվ չէ շահարկել պացիենտների առողջությունը․ ուղղակի լրացել է տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը»։

Միքանիօրյա խմորումներից հետո, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում բարի լուր ավետեց․ «Առողջապահության նախարարին հանձնարարեցի երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:
Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք:
Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների եւ իրականության հարաբերությունները»:

Իհարկե, տարակուսելի է, թե ինչու է անձնակազմին հաթաթա տալիս, փոխանակ դա անի այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում էին ինստիտուտը դարձնել իրենց բոստանը եւ դրանով էր պայմանավորված նաեւ անվանի բժշկի հետ պայմանագիրը չերկարացնելու մտադրությունը։ Պատահական չէ, որ նույն օրը, երբ Փաշինյանը հայտարարեց պայմանագիրը երկարացնելու հանձնարարականի մասին, տիկինը՝ Աննա Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ դադարեցրել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի հայրենակիցներ, Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,- գրել է նա։

Իրականում խոսում են, որ Աննա Հակոբյանը այս ինստիտուտի ղեկավարի պաշտոնում իր «մարդուն» է ցանկացել նշանակել, բավականին եկամտաբեր մեխանիզմներով հետագայում գումար աշխատելու նպատակով։ Նա է նախարարին հանձնարարել չերկարացնել պայմանագիրը, ինչից հետո առաջացել է այս «բոլոլան», արդյոք հիմնադրամում իր գործունեությունը պայմանավորված է նրանով, որ համաձայն չէ ամուսնու որոշման հետ, հստակ պնդել չենք կարող, բայց ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում։

Անի Սահակյան

դիտվել է 8491 անգամ
Լրահոս
Գերշահույթ` պատերազմի հաշվին Առաջնագծում զոհվել է ՀԱԿ անդամ Դավիթ Մաթևոսյանը «Հպարտ եմ լինել քո եղբայրը». Ռազմաճակատում զոհվել է «Իմ քայլի» պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի եղբայրը (ֆոտո) Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել․ՊԲ Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը. Գեղարքունիքի մարզպետ Նույն դատավորը կալանավորեց իսկ հետո ազատ արձակեց Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք» Պատգամավորներ են գործուղվում Վրաստան Արցախը՝ Պուտինի մեծ քաղաքականության նուրբ դետալների կիզակետում Թուրքական ապրանքի արգելանքի լույսն ու ստվերը Ինչ են ուզում ապահովել Ալիևի համար Արցախում. Ամերիկացի դեսպանի սենսացիոն բացահայտումը Մոսկվայից արդեն բաց են խոսում Արցախում ռուս դեսանտների ներգրավման հարցով «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունը Էրդողանը և Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել Պատերազմը հասավ իմ խրամատ «Գուցե պետք է փոքր-ինչ փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց ընդունելի կոմպրոմիս պետք է լինի բոլորի համար»․ Վ․ Պուտին. video Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին. video Արցախի հյուսիսային ուղղությամբ Banak.info-ն ենթարկվել է ականանետային հարձակման Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան բացի ռուսական S-400-ներից, կարող է ունենալ նաև ամերիկյան Patriot-ներ Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. video
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub