Նիկոլ Փաշինյանը սկանդալային գործարքի է գնում


Հայելի․ամ-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է շինարարության թույլտվություն տալ Մանումենտի տարածքում երկու բարձրահարկ բնակելի շենքերի կառուցման համար։ Նորակառույց բարձրահարկերը կառուցվելու են Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տնից ոչ այնքան հեռու գտնվող հողատարածքում։ Նախագիծը նախնական համաձայնություն արդեն ստացել է, առաջիկայում կտրվի նաև շինթույլտվությունը։ Սա սկանդալային գործարք է, որին գնալով քաղաքապետ Հայկ Մարությանն ըստ էության անտեսում է մի շարք լուրջ խնդիրներ։ Նախ ԱԱԾ ընդունելությունների տան շրջակայքում բարձրահարկ բնակելի շենքի առկայությունը անթույլատրելի է, քանի որ նորակառույց շենքի բարձրադիր դիրքը խոցելի է դարձնում ընդունելությունների տունը։ Հենց այս հանգամանքով է պայմանավորաված այն փաստը, որ տարածքը, որտեղ կառուցվելու են բարձրահարկերը, նախկինում զերծ է մնացել կառուցապատումից։ Եթե ԱԱԾ-ն այժմ աչք է փակում երկու բարձրահարկերի կառուցման նախագծի վրա և չի փորձում իր լծակներով արգելակել նախագծերի ընթացքը, կնշանակի իշխանությունների պլաններն ավելի հեռուն գնացող են և սոսկ բարձրահարկերի կառուցմամբ չեն սահմանափակվում։ Տեղեկություններ կան, որ հաջորդաբար կարող է օտարվել ԱԱԾ ընդունելությունների տունը, որն համարվում է կառվարական լավագույն շինություններից մեկը։ Գնորդը ռուսատանաբնակ մեծահարուստ հայ է, որը, ըստ տեղեկությունների պատրաստ է շատ լուրջ գումար վճարել այդ քառահարկ շքեղ շինության համար։ Իշխանություններն էլ, հաշվի առնելով առաջարկվող գինը, որոշել են գնալ այդ գործարքին։
Վերադառնալով բնակելի բարձրահարկերի նախագծին՝ նկատենք, որ քաղաքապետարանն իրավունք չունի առանց Երևանի քաղաքաշինական խորհրդի համաձայնության և նախագծի հանրային քննարկման նման շինթույլտվություն տալ։ Բացի այդ, տարածքում չկան բավարար ենթակառուցվածքներ․ խմելու ջրի և կոյուղու համակարգի հարցը հարակից սեփական տների համար անգամ լիովին լուծված չէ։ Բարձրահարկերի կառուցումը ենթակառուցվածքների վերջնական կոլապս կառաջացնի՝ դրանից բխող հավելյալ խնդիրներով։
Հատկանշական է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ քննարկվում էր ՀՀ երրրոդ նախագահին պետության կողմից առանձնատուն հատկացնելու հարցը, մամուլում տեղեկություններ եղան, թե Սարգսյանը ցանկություն է հայտնել ստանալ Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը : Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ավելացրել, թե կառավարությունը չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը: «Քննարկվում էր ԱԱԾ ընդունելությունների տան տարբերակը, որը չընդունվեց մեր կողմից: Վարչապետը չընդունեց այդ տարբերակը եւ առհասարակ նպատակահարմար չգտանք: Նպատակահարմար չգտանք տալ, քանի որ համեմատած նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի, սա շատ մեծ էր»,- ՀԺ-ին ասել էր Աղաջանյանը։
Նախկին նախագահ Սերժ Սարգդսյանին պետությունն այդպես էլ օրենքով հասանելիք տունը չի հատկացրել։ Փաստորեն դեռ այն ժամանակ էլ, ինչպես երևում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեկնաբանությունից, կառավարությունը դեմ չի եղել, որ ԱԱԾ ընդունելությունների տունը դառնա բնակելի։Խնդիրն եղել է տան մեծությունը, այդ պատճառով էլ Փաշինյանը այն չի հատկացրել Սերժ Սարգսյանին։ Ուրիշ բան, եթե այդ առանձնատանը լավ գին տվող կա։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դեմ չէ վաճառել։


Նաիրա Բաղդասարյան

դիտվել է 8934 անգամ
Լրահոս
Նույն դատավորը կալանավորեց իսկ հետո ազատ արձակեց Ինչ սպասել արտգործնախարարների՝ ԱՄՆ այցից. Պոմպեոյի ուղերձները ԱՄՆ-ն հուլիսի՞ց է տեղյակ եղել Ինչու Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պաշտոնական տեսք չի ստանում Գագիկ Ծառուկյանը երեկ հավաքել է թիմի՞ն «Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք» Պատգամավորներ են գործուղվում Վրաստան Արցախը՝ Պուտինի մեծ քաղաքականության նուրբ դետալների կիզակետում Թուրքական ապրանքի արգելանքի լույսն ու ստվերը Ինչ են ուզում ապահովել Ալիևի համար Արցախում. Ամերիկացի դեսպանի սենսացիոն բացահայտումը Մոսկվայից արդեն բաց են խոսում Արցախում ռուս դեսանտների ներգրավման հարցով «Արցախը անկախ պետություն է, և վե՛րջ»․ ճանաչել Արցախի անկախությունը Էրդողանը և Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել Պատերազմը հասավ իմ խրամատ «Գուցե պետք է փոքր-ինչ փոփոխել Մինսկի խմբի ձևաչափը, բայց ընդունելի կոմպրոմիս պետք է լինի բոլորի համար»․ Վ․ Պուտին. video Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին. video Արցախի հյուսիսային ուղղությամբ Banak.info-ն ենթարկվել է ականանետային հարձակման Ըստ թուրք նախարարի՝ Թուրքիան բացի ռուսական S-400-ներից, կարող է ունենալ նաև ամերիկյան Patriot-ներ Պուտին. Լեռնային Ղարաբաղում ներկայիս հակամարտությունում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի. video Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել ՀՀ վարչապետն անդրադարձել է ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությանը Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում. Պուտին «Շուշին հրթռիակոծել են շատ ավելի հզոր զենքով, քան «Սմերչն» է». ռուսական տելեգրամյան ալիք Սարգսի երազանքները շատ էին. ուզում էր՝ աղջիկը բժիշկ դառնար, որպեսզի միասին լինեին զինծառայողների կողքին. մտերիմը՝ ջավախքցի զոհված զինծառայողի մասին Մեզ մտահոգում է մի բան՝ չմրսել ձեր թաղման ժամանակ. Պուտինը զգուշացում է արել Ռուսաստանի թշնամիներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Մամուլի շենքի 2-րդ հարկում՝ «Արծիվ մահապարտների» գրասենյակում, կազմակերպում է մամուլի ասուլիս: Բանախոսն է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Թեման՝ «Մեր տեսլականը, հերոսական մաքառումը այս պատերազմում»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 2-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:15-ին, Մեդիա կենտրոնի առցանց հյուրը իրանագետ Գարիկ Միսակյանն է: Հարցազրույցի թեման՝ «Իրանի գործոնը՝ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմում»: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց քննարկում «Թուրքական ապրանքների ներկրման արգելք. այլընտրանքային ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով։ Բանախոսներ՝ - Արտակ Մանուկյան, ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ, - Արուսյակ Հայրապետյան, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի տնօրեն, - Ֆելիքս Փայտյան, Հայ-բելգիական, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն - Դիանա Սարումովա Եվրոպական առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տն... Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ Գագիկ Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. մարտունակ բանակ. Արցախի անվտանգությունը. ազատամարտիկները բանակի կողքին. արցախցու ոգին: ԱՌՑԱՆՑ ԱՍՈՒԼԻՍ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐԳԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ, Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի և ՀՀ զինվորական կենտրոնական դատախախազության Զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանի մամուլի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: ԹԵՄԱ- Արցախում ընթացող պատերազմի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացնե... Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհուրընկալվի նախիջևանագետ, հայագետ Արգամ Այվազյանը: ԹԵՄԱ՝ թշնամու ձեռագիրը 100 տարի անց. Ցեղասպանություն. էթնիկ զտում. ունեցվածքի յուրացում. Թուրքիայի ներգրավածությունը Արցախի պատերազմում՝ պատճառներն ու հիմքերը: Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն առցանց հարցազրույց կվարի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ: Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»: Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում: Հարգելի գործընկերներ, վաղը՝ հոկտեմբերի 12֊ին, ժամը 13։00֊ին '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրերն են «ՀԱՅ արտադրողը ՀԱՅ զինվորի կողքին» նախաձեռնության կազմակերպիչներ Ֆլորա Վարդանյանը և Գոհար Մկոյանը։ Թեման՝ միասին օգնենք հայոց բանակին։ Այս նախաձեռնության լուսաբանումը խիստ ԿԱՐԵՎՈՐ և խրախուսելի է։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը: ԹԵՄԱ՝ Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub