Մեծարգո պարոն Խունդկարյանը էն օյինն է դնելու Նիկոլի ու Արարատի ու Իմ Քայլը խմբակցության գլխին, որ Շաթիրյանին ու Թովմասյանին երանի տան. Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Առաջ նայեք
Էսօրվանից, եթե ոչ երեկվանից, բոլոր հեղափոխական մարդիկ եւ ուժերը, տասնամյակներով ձեռներից եկածն ու չեկածը արած, 18 թվին ոտքի ելած, ճամփեք փակած, ծեծ կերած, քֆուրներ կերած, հնից զզված, նորերին քվե տված ու հույսերով սպասած խմբերը, քաղաքական եւ մերձքաղաքական ուժերը պարտավոր են վերանայել եւ վերաիմաստավորել անցյալը, իրենց ակնկալածի եւ ստացածի հարաբերակցությունը, գոտեպնդվել, ազատվել պատրանքներից, վերապլանավորել, վերածրագրավորել եւ նոր թափով շարունակել պայքարը մեր ազատությունների, իրավունքների եւ նոր Հայաստանի համար:
Նոր իշխանությունը այսօր ի դեմս Ազգային Ժողովի Իմ Քայլը խմբակցության, ցույց տվեց, որ առնվազն անկարող է համակարգային բարեփոխում իրականացնել Սահմանադրական դատարանում, իսկ մնացած խոստումների մասով, ինչպես օրինակ անցումային արդարադատություն գործարկելու, դատաիրավական բարեփոխումներ, այդ թվում արդյունավետ եւ հրատապ վեթինգ իրականացնելու, ոստիկանական եւ դատախազական համակարգերի մաքրազտման մասով ուղղակի կիսաքնած է, ալակոտ եւ բազմիմաստ անգործության է մատնված: Թե ուր են նոր ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին նոր օրենքը, նոր սահմանադրությունը, չգիտեմ, գուցե ինչ-որ մեկը տեսնող եղել է, իմ աչքից վրիպել է:

Մարդիկ, որ առանց հանգստյան օրվա պիտի աշխատեին տասնամյակների ավերը մաքրելու եւ նոր պետության հիմքերը գցելու համար, այնպիսի ինքնավստահությամբ են ներումներ շնորհում զավթարարների գործակատարներին ու նրանց տեղադրում իշխանության եւ պետության կառավարման համակարգի ղեկավար դիրքերում, որ մտածում եմ, տեսնես որտե՞ղ են ուզում մեզ գցել: Նոր իշխանությանը, կամ ավելի ճիշտ, իշխանության նորերին թվում է, թե հներն ուղղակի պատահաբար ձեթ են թափել մեր շապիկին, կարելի է մեր փոխարեն ներել նրանց ու անցնել առաջ, պատահական է եղել, հո դիտմամբ չեն արել: Այն, որ նախիկինների այլանդակությունները անձամբ իրենց մաշկի վրա չզգացած կառավարիչներն ու պատգամավորները կարող էին այդպիսի միամիտ համերաշխացավով տառապել, դեռ կարող եմ հասկանալ, բայց Նիկոլն ու այն մի քանի հոգին, որոնք հալածվել են ֆիզիկապես, անարդարությամբ զրկվել են ազատությունից եւ այլ բաներից, ինչպես կարող էին նույն ցավով տառապել, ինչպես կարող էին ընկնել փոսը, երբ իրենց սիրած ռեալպոլիտիկի դոկտրինն ասում է, որ քաղաքականության մեջ զեղչեր եւ զգացմունքեր չկան, կա հանրային/քաղաքական/ազգային շահ, շահ եւ շահ: Տեսնես որն է Իմ Քայլի հասկացած հանրային շահը էսօրվա քվեարկությունից: Կարող է՞ մտածում են, որ ժողովուրդն ու սերժիկները իրենց մասին մտածելու են, թե այ մարդ, ինչ բարի՜, հանդուրժո՜ղ, ինչ մեծահոգի՜ հեղափոխականներ են ու պը՞րծ, էդ է՞ր հանրային շահը:
Բայց մի օր Շաթիրյանը էլի խաղալիքները հավաքի, ասի՝ ես գնում եմ տուն, էլ Սահմաադրական դատարան չեմ ուզում, որտեւ գրասեղանը մի քիչ բարձր է, պաղպաղակ եմ ուզում, Էն ամբիոնին փռված մարդը կասի՝ ապեր, դիլխոր եմ, ես կյանքի տղա եմ, մեկդ չկարեցաք բացատրել, թե ինչու առաջին անգամ ինձ չընտրեցիք, ինքն էլ չի կարենալու բացատրել, թե ինչու մեկ անգամ մերժվելուց հետո համաձայնեց նորից թեկնածու լինել: Մեծարգո պարոն Խունդկարյանը..., (օօօօ, այս մասին երկու կիլոմետր կարող եմ պատմել), էն օյինն է դնելու Նիկոլի ու Արարատի ու Իմ Քայլը խմբակցության գլխին, որ Շաթիրյանին ու Թովմասյանին երանի տան: Թե բա՝ հանդուրժողականություն եւ համերաշխություն: Թող չուզողը ես լինեմ: Հանդուրժողականությունը նախկիններին փողոցում մահապատժի ենթարկելու կոչերը դատապարտելն է, երկրից չարտաքսելու, հարեւանությամբ խաղաղ ապրելու դրվածքն է, երեխաներին չասելն է, թե գիտե՞ս հերդ քանի կյանք է կործանել, քանի հոգի է արտագաղթել հորդ կամ մորդ պատճառով, հանդուրժողանակությունը հանցանքների եւ քաղաքական պատվերների ներման կամքը չէ, այդպիսի ներողամտությունը ժողովուրդը, մեղմ ասած, էշություն է ասում: Իսկ պետության զավթիչների ու դրանց անմեղսունակ կամ այդ զավթմանը կապ չունեցած ձեւացածների հետ համերաշխությունը ուղղակի հանցագործություն է: Սերժիկը միայնակ էր կեղծել ընտրությունները՞, չհասկացա, միայնակ էր բոլոր տեղամասերում կեղծարարություն արել, քվեներ նկարել, կաշառք բաժանել, կոռուպցիա ծաղցկեցրել, դատեր վարել հա՞, բոլորը սուրբ ու համերաշխության սուբյեկտ էին, միակ մեղավորը Սերժիկն է՞ր, թե՞ ինքն էլ չէր, թե՞ «բոլորս ենք մեղավոր» եղել ու խաբար չենք եղել:
Իսկ հեղափոխության արեժքներին ու նպատակներին համերաշխությունը՞ որ դարակը դրեցիք, տիկնայք եւ պարոնայք: Հեղափոխությամբ իշխանության ապարատում հայտնվածներին կարող է թվալ, թե իրենց ստացած քվեն ցմահ է, կարող են կարծել, թե քանի որակյալ քաղաքական այլընտրանք չկա դաշտում, իրենք հա էլ կրած են, կարող են ծածուկ տենչալ՝ այնպես անել, որ ոչ մի այլընտրանք էլ չաճի, թեկնածուները միշտ լինեն իրենք, ջուր բաժանողները, սերժիկները, մերժիկները, խայտառակված եւ քաղաքական աղբանոց շպրտվածները, որպեսզի մարդիկ ամեն անգամ գնան, ասեն՝ դե էս է, ինչ անենք, հո սերժիկներին չենք ընտրելու: Նորերը կարող են համարել, որ քանի կարող են հներին հիշեցնել ու դրանով շանտաժել իրենց քննադատողներին, իրենք հա էլ կրած են լինելու: Բայց էսօր մի սահման գծեցին, որ ոչ ոք չի մոռանալու, մոռանալ տալ են փորձելու, բայց սա չի մոռացվելու, երկու տարում չարածը կարելի է մոռանալ, սա անկարելի է, որովհետեւ մեր երկիրը երբեք դատական իշխանություն չի ունեցել, ունեցել է դատական համակարգ, բայց որպես իշխանության ճյուղ չի ունեցել, ու այս մեկուկես տարվա գալարապտույտ դեգերումներից հետո հեղափոխական իշխանությունը վերցրեց վերարտադրեց հներին ու թաղեց դատական իշխանություն ձեւավորելու ակնկալիքն էլ, ճանապարհն էլ:

Պատճառները շատ են եւ գոնե ես այս պատճառները մատնանշել եմ բազմիցս: Զահլա չկա նորից պատմելու: Դրանք օբյեկտիվ են ու սուբյեկտիվ: Սակայն քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ հաղթահարելի կլիներ, չուզեցին, նահանջեցին, խեղճացան, գիտեին իրենց համար գլխավորը՝ իշխանափոխություն, Սերժիկի եւ դրա շրջապատի հրաժարեցումը: Արվեց, հեղափոխությամբ եւ ժողովորդով իհարկե, իսկ թե ինչ էր արվելու դրանից հետո՝ պետականաշինության, երկրի պետաիրավական համակարգի ազատագրման համար՝ չգիտեին ու չգրեցին, չսահմանեցին ու չարեցին, մի քանի մանր-մունր կիսաքայլերը եւ ավելի շատ պաթոսնյակ ու լիրիկական զեղումները չհաշված՝ «հպարտ քաղաքացի», «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ...», եւ այլն: Այ հողերս այն հպարտ քաղաքացու վրագլխուն, որի գործը լսելու են Խունդկարյանը, Թովմասյանը, Շաթիրյանն ու էն ամբիոնին փռված մարդը, ազգանունը չեմ կարողանում մտապահել, ներող կլինեն ինքն ու իրեն ՍԴ ուղարկողները:
Մարդիկ կմոռանան նոր իշխանության պոռոտախոսությունը, անփորձությունը, անտեղյակությունը, բայց չեն մոռանալու էսօրվա քննությունից կտրվելը:
Ես մի քանի ամիս է մտածում էի, հիմա այստեղ ձեւակերպեմ: Մի քանի կարեւոր անելիք ունենք կամ ունեն բոլոր նրանք, որոնք իսկական եւ խորքային բարեփոխում են ուզում մեր պետական եւ տեղական կառավարման համակարգերի:

Առաջինը
Ամեն ջանք դնել, կարողությունենր զարգացնել ընտրական մեխանիզմի վերաապականում եւ վերազավթում թույլ չտալու համար, որպեսզի ընտրակեղծարարության մեքենան չգործարկվի նորովի, նորից մանկավարժներին չստրկացնեն, նորից գործարարներին ու քրեականներին չլծեն քվեներ կեղծելու, սարքելու, նկարելու, ընդդիմադիրներ ծեծելու, եւ սատկացնելու հին եւ եկամտաբեր գործին:
Երկրորդը
Մաքուր, նոր քաղաքական ուժերի ձեւավորում եւ հզորացում, որոնք իրական գաղափարներով, ծրագրերով եւ ճանապարհային քարտեզներով կելնեն քաղաքական ասպարեզ, հանրային իսկական շահի պաշտպանության գաղափարների վեճ ու մրցակցություն կհարուցեն, կմրցեն ու թույլ չեն տա «եզակի, անկրկնելի, միակ» քաղաքական մեծամասնության մեխանիկական վերարտադրություն:
Երկու գործն էլ հսկայական ջանք ու միջոց է պահանջում: Բայց, եթե կամենում ենք արդար Հայաստան ունենալ, պիտի բոլորս ջանք դնենք այս երկու պայմանն ապահովելու համար: Սա բազմաթիվ գործողություններ է պարտադրում, այդ մասին հետո կգրեմ, բայց ամենագլխավորը հանրային կրթությունն է, մարդիկ ու նոր սերունդը պիտի լավ իմանա մեր հինունոր պատմությունը, քաղաքականապես գրագետ լինի, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանել սովորի, ազատվի զոմբաժից: Քաղաքացիական կրթությունը եւ գրագիտությունը մեր փրկության ճանապարհն է:
Ես սա եմ համարում նոր եւ արդար Հայաստանի կառուցման ճանապարհ, այնպիսի Հայաստանի, որտեղ բոլոր հանցագործները եւ վնասատուները հատուցած կլինեն իրենց արածների համար, եւ որտեղ մարդիկ հատուցված կլինեն զրկանքների համար: Եւ համոզված եմ, որ Էսօրվա Սահմանադրական դատարանը անկարող է այդ հատուցման եւ հետագա արդարության երաշխավորը լինել: Այսօր Իմ Քայլն ու իշխող քաղաքական ուժը եկավ անուղղակի հայտարարելու, որ իրենք էլ չեն կարող երաշխավոր լինել նման պարզ գործի: Օրինավոր են, մաքուր մանդատով, բայց դա անբավարար եղավ:
Մինչդեռ անհնարինը չի լինում, ինչպես հայտնի է: Հետհեղափոխական իշանությունները, նույնիսկ մի քանի ընտրություն շարունակ, լինում են էկլեկտիկ, լինում են սխալական, երբեմն պատահական մարդկանցով լեցուն, անորոշ, հախուռն, վայրիվերո, սա բնական է ու վատ է, բայց ողբերգություն չէ, ողբերգությունն սկսվում է այն ժամանակ, երբ այդ իշխանությունը սկսում է խաբել ինքն իրեն: Հետո խաբելը հեշտանում է, որ տեւում է մինչեւ հաջորդ ընտրություններ»:

դիտվել է 2096 անգամ
Լրահոս
Լորիս Ճգնավորյանը ներկայացրել է անկախության վերաբերյալ իր հուշերը.video Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ Ժիրինովսկու կոչը. փակել գինետներն ու ռեստորանները Քննիչի կողմից 5 իրավունքի խախտում Գարեգին Բ-ն ընդունել և օրհնել է ձեռնադրված երիտասարդ քահանաներին Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Ինչո՞ւ եք անդադար խոսում հանրահավաքի մասին...հհհննն ՞...,միգուցե հակառակ պատկե՞րն Զորիկը ԱՄՆ-ում կնստի՞ «ա լա երկրորդ նկար», թե նրան անգամ աթոռ չեն տա Ադրբեջանում պահեստազորայինների հավաքները մեծ աղմուկով, բոլոր մանրամասներով լայն լուսաբանվում են Եթե Հայաստանում հենց հիմա խորը ու արմատական պահպանողականություն չկիրառվի, ապա զուտ վիճակագրորեն երեք սերունդ հետո հայ ազգ չի լինելու Իշխանությունը գործի է դրել իր ողջ զինանոցը «Lրանում է գեղեցկուհու 29-ամյակը». Ալեքսանդր Լապշինը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ (Video) Այս խլնքոտ երեխան ուղեղը թողել է Փաշինյան Նիկոլի հետույքո՞ւմ, թե՞ ընդհանրապես չի էլ ունեցել Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ թշնամին պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Նիկոլի համար միակ ելքը ինքնասպան լինելն է. Կոնստանտին Տեր-Նակալյան. video Ոստիկանությունը վարորդական վկայականի մասին նորություն ունի(տեսանյութ) Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն Ռուստամ Բադասյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը (լուսանկարներ) Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Աբրամովիչը կասկածվում էր խաղացողների իրավունքները գնելու մեջ Հայտնի է մահացած ծննդկանի դիահերձման պատասխանը. մեկնաբանում են հարազատները. video Լիբանանում խոշոր պայթյուն է որոտացել․ Reuters Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը Պատկերացրեք՝ տաքսիստ եք և այս երկուսը նստում են ձեր տաքսին․ ի՞նչ երաժշտություն կմիացնեք
Ամենաընթերցվածները
Շուտով
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կադասրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ասուլիսը: Թեմա- Կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, անշարժ գույքի շուկայի միտումները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ... Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Թեժ աշնան մեկնարկը. ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Ի՞նչ կապ ունի „Դոսսիյե”-ի գործը թեժ աշնան հետ: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23֊ին՝ ժամը 13։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ Երեխաների վրա դիմակները ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ 19:00-ին, Keerk and co սրճարան-գրադարանում, մուտքն ազատ է: ✔️ Զեկույցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ ▪ Թմրամոլություն առաջացնող նյութեր (Գրիգոր Գրաճյան) ▪ Ինչպես կանխարգելել թմրամոլությունը (Վերա Սիսեռյան) Օրակարգում՝ ▪️ Ֆիլմի դիտում ▪️ Բանախոսների զեկույց ▪️ Հարց ու պատասխան Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.30-ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական անկման, հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները. բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ: Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա: Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն: Հարգելի գործըն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub