Նոր գործարք, թե կատարյալ անսկզբունքայնություն

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները մոտենում են հանգուցալուծման։ Խորհրդարանն ընտրեց ՍԴ դատավորի թեկնածուներ Արթուր Վաղարշյանին, Երվանդ Խունդկարյանին եւ Էդգար Շաթիրյանին։ Իշխանության հորինած ճգնաժամը արդյոք այսուհետ կարելի է հաղթահարված համարել, թե գործ ենք ունենալու իրական ճգնաժամի հետ, ցույց կտան առաջիկա զարգացումները։ Սակայն, որ այս ընտրությամբ եւ քննարկումներով հերթական անգամ ի ցույց դրվեց այս խորհրդարանի, ի մասնավորի, իշխող ուժի սննակությունը, դրանում խոսք լինել չի կարող։ Բացի այն բանից, որ այս մարդիկ Սահմանադրական դատարան գործուղեցին այսպես կոչված նախկին ռեժիմի դատական իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին, խոսքը Երվանդ Խունդկարյանի մասին է, մինչդեռ հայտարարում էին, թե նոր Հայաստանի ՍԴ-ում տեղ չունեն նախկինների «ժառանգները», Իմ Քայլը մեկ օրում այնպես 360 աստիճանով փոխեց դիրքորոշումը նախագահի առաջադրած թեկնածու Արթուր Վաղարշյանի նկատմամբ եւ փակ քվեարկության արդյունքներով նա ամենաշատ ձայները ստացավ՝ 86 կողմ։

Վաղարշյանի հետ իշխող ֆրակցիան նախապես հանդիպելու ցանկություն էլ չդրսեւորեց, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոստովանում էր՝ իրենց համար անհասկանալի է, ինչու է Հանրապետության նախագահը կրկին ներկայացրել Վաղարշյանի թեկնածությունը այն պարագայում, երբ անցած տարի իրենք մեկ անգամ մերժել են։ Երեկ Վաղարշյանին խորհրդարանում «ծանրութեթեւ» անելիս իմքայլական պատգամավորները ընդգծված հեգնանք ու քամահրանք դրսեւորեցին, Իմ Քայլի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը խոստովանեց անգամ ․ «Երբ լսեցի, որ Արթուր Վաղարշյանը երկրորդ անգամ է առաջադրվել, ինձ թվաց՝ կատակ է»։ Իհարկե, հարցի մյուս կողմն է՝ արդարացված էր արդյոք իշխանականների վրդովմունքը, հատկապես, երբ նրանք մեկ անգամ բախվել էին նման խնդրի, երբ նախագահը կրկին մի քանի փորձեր էր արել իրենց սրտի դատավոր Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելով։ Այն ժամանակ որեւէ մեկը չըմբոստացավ նախագահի դեմ, չհարցրեց՝ ինչու է նորից նույն թեկնածուին առաջադրում։ Սակայն այսպիսի հոգեթով ելույթներից հետո պարզվեց, որ Իմ Քայլում գրեթե բոլորը, բացառությամբ երկուսի կողմ են իրենց կողմից մերժված Վաղարշյանի թեկնածությանը։ Ինչ փոխվեց, որ Վաղարշյանը ձայների մեծամասնությամբ ընտրվեց ՍԴ անդամ, հարցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը պատասխանեց
«Շատ լուրջ քննարկվել է ելույթը, հարցազրույցը, մոտեցումները և բավականին դրական բաներ ենք տեսել, որն ազդել է որոշում կայացնելու վրա: Եթե դուք դնեք համեմատեք նրա նախկին ելույթը այսօրվա, վերջին օրերի ելույթների անկեղծությունը: Մենք քվեարկությամբ մեր գնահատականը տվեցինք»,-նշեց նա:

Փաստորեն, Իմ Քայլը ոչ թե գաղափարներով առաջնորդվող կուսակցություն է, այլեւ դեռատի աղջնակ, որը սիրում է ականջներով։

Անի Սահակյան

դիտվել է 761 անգամ
Լրահոս
Ասյա Խաչատրյանը՝ իր և Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի մասին Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն Լկտի ու անբարո գրոհ է ԲՀԿ-ի նկատմամբ.Արման Աբովյան. անոնս Ռուսական շահերի սպառնալիք, ազդեցության կռիվ. Ի՞նչն է սահմանափակում Երևանի ընտրությունն անվտանգության հարցում Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած Այս իշխանությունը ձեռնոց է նետել մեր ազգին Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին Կործանումը սկսվում է մտավոր ներուժի դեֆիցիտից Երբ իշխանությունը չի կատարում իր պարտականությունները դա ծնում է անարխիա իսկ անարխիան իր հերթին ծնում է ֆիզիկական բռնություն Գագիկ Ծառուկյան. «Կյանքում սեփական կատու չեն ունեցել, բայց էսօր առոք-փառոք...» «Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ունակ լիներ այդպես գրելու, այսօր մենք կունենայինք քաղաքական դիսկուրսի լիովին այլ մակարդակ Իմ սիրտը ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության արդյունքում մեր խնդիրներն ավելանում են… 16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները Մեր երկրում մեկ չարիք կա, որի անունը Նիկոլ Փաշինյան է 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին Խնդիրը հենց նրանում է, որ Դուք մնացել եք 2018-ի տակ. բաց նամակ Նիոլ Փաշինյանին ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից համակարգային կոռուպցիոն դեպքով քրգործի նախաքննությունը Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է. Ռոբերտ Քոչարյան /տեսանյութ/ Երբ կբացվեն սահմանները. պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանը Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները Էս մի երկիր ա, որտեղ մարմնավաճառների հետ իր սեքսուալ երևակայությունը իրագործող հայը պայքարում ա այլասերվածության դեմ․ Սոս Ջանիբեկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԱյլընտրանք՚՚ հկ համանախագահներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը: Թեմա՝ Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալախծ պայքարը, կտրվի ինֆորմացիա, թե ինչ ակցիեներ է իրականացնելու ՙՙԱյլընտրքանք՚՚ հկ-ն՝ ուղղված կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս: Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների: Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18֊ին՝ ժամը 14։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա.աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Տնտեսական զարգացման նախաձեռնությունների խորհրդի անդամ Էդուարդ Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ մաքսատուրքերի թանկացում. առևտրականների բողոքի ակցիաները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. տնտեսական զարգացման հեռանկարները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub