Թուրքերը հետ քաշվեցին ԱՄՆ պետքարտուղարի այցից հետո. Երևանն ընդդեմ Անկարայի

Թուրքիայի ագրեսիվ գործողությունները, կարծես, մեծ դժվարությամբ հաջողվում է մեղմել: Ուղիղ մեկ ամիս Թուրքիայի իշխանություններն, այսպես ասած՝ կռիվ էին տալիս Միջերկրականում...

Սակայն ամեն ինչ փոխվեց ԱՄՆ պետքարտուղարի՝ Կիպրոս կատարած այցից հետո:

Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները լրջորեն մտահոգում են Միացյալ Նահանգներին, շաբաթ երեկոյան Նիկոսիայում Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում նախօրեին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոփմեոն։

«Տարածաշրջանի պետությունները իրենց տարաձայնությունները, այդ թվում` անվտանգությանը, էներգակիրների պաշարներին և նավագնացությանը վերաբերող հակասությունները պետք է հաղթահարեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով», նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Փոմփեոյի խոսքով. - «Ռազմական լարվածության աճը ձեռնտու է միայն մեր հակառակորդներին, որոնց ցանկությունը տրանսատլանտյան միասնական համակարգում պառակտումներ տեսնելն է»։

Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի։

Դա էին վկայում նավագնացության մոնիտորինգով զբաղվող Marine Traffic կայքի տվյալները։ Երեկոյան կողմ այս տեղեկությունները հաստատեց նաև պաշտոնական Անկարան՝ խորհուրդ տալով, սակայն, այդ քայլից հեռուն գնացող հետևություններ չանել։
«Oruc Reis նավի վերադարձը Թուրքիայի տարածքային ջրեր չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք Միջերկրական ծովի արևելյան հատվածի նկատմամբ մեր ունեցած իրավունքներից։ Նավի դուրսբերումը այս գոտուց նախապես հաստատված ծրագրի մասն էր», - Anadolu գործակալությանը տված հարցազրույցում երեկ հայտարարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Oruc Reis-ի շուրջ լարվածությունը ծագեց մոտ մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 11-ին, երբ Թուրքիան սեյսմիկ հետախուզություն իրականացնող այս նավը մի շարք ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկեց հունական Կաստելորիզո կղզուն հարող տարածք՝ այստեղ գտնվող էներգակիրների հավանական պաշարները ուսումնասիրելու նպատակով։
Հունական կողմը Թուրքիայի այս քայլին պատասխանեց Միջերկրականի արևելյան հատվածում իր ռազմական ներկայության կտրուկ ավելացմամբ, քանի որ թուրքական նավերը գտնվում էին Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում։ Այսօր արդեն կարելի է արձանագրել, որ Oruc Reis նավի դուրսբերումը վիճահարույց տարածքներից նվազեցրել է Անկարայի և Աթենքի հարաբերություններում վերջին մեկ ամսում նկատվող լարվածությունը։

«Հունաստանը որևէ մեկին չի սպառնում և մշտապես կողմ է եղել երկխոսությանը, եթե իհարկե այն ուղեկցվում է բարիդրացիական հարաբերությունների հաստատմամբ և հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա։ Ամեն դեպքում, մենք կարծում ենք, որ Oruc Reis նավի դուրսբերումը քայլ էր ճիշտ ուղղությամբ։ Մենք բոլորս պետք է աշխատենք տարածաշրջանում կայունության և հանդարտության վերահաստատման ուղղությամբ», - լարվածության կիզակետ հանդիսացող Կաստելորիզո կղզի կատարած այցի ընթացքում կիրակի օրը հայտարարում էր Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլոն։

Ուշագրավ է, որ Միջերկրական ծովի ավազանում լարվածությունը նկատելիորեն թուլացավ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Կիպրոս կատարած այցի ֆոնին։

Նշենք, ի դեպ, որ Կիպրոսի ափերի մոտ արդեն իսկ հայտնաբերված գազի պաշարների պատկանելությունը ևս Թուրքիան վիճարկում է։ «Թուրքիայի կողմից ձեռնարկվող գործողությունները, մասնավորաբար Միջերկրական ծովի արևելյան հատվածի՝ Կիպրոսի և Հունաստանի իրավասության տակ գտնվող տարածքներում բնական պաշարների հետախուզմանն ուղղված քայլերը, շարունակում են մեզ խորապես մտահոգել։ Կիպրոսի Հանրապետությունը իրավունք ունի օգտվել իր ծովային տարածքում հայտնաբերված բնական պաշարներից, այդ թվում՝ ածխաջրածնային ռեսուրսներից։ Կարծում ենք նաև, որ այդ պաշարները պետք է արդարացիորեն բաշխվեն կիպրոսցի հույների և կիպրոսցի թուրքերի միջև», ասաց Փոմփեոն։

Ի դեպ, Կիպրոսի հետ ԱՄՆ-ի ստորագրած հուշագիրը անհանգստացրել է Անկարային։ Պետքարտուղար Մայք Փոմփեոյի Կիպրոս կատարած այցի ընթացքում, սեպտեմբերի 12-ին կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Ըստ ստորագրված փաստաթղթի, ստեղծվելու է «Ցամաքային, ծովային և նավահանգստի անվտանգության Կիպրոսի կենտոն» (Cyprus Centre for Land, Open Seas and Port Security - CYCLOPS):

Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը ասել է, թե ստորագրված փաստաթուղթը չի նպաստում Միջերկրականի արևելքում խաղաղության և կայունության ապահովմանը, ինչպես նաև վնաս է հասցնում Կիպրոսի բանակցությունների գործընթացին։

«Տվյալ փաստաթուղթը անտեսում է Կիպրոսի թուրքական համայնքի շահերը, ինչը բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, նաև հիշեցնելով, որ վերջերս Վաշինգտոնը չեղարկել է հունական Կիպրոսին զենք վաճառելու էմբարգոն, ինչպես նաև Կիպրոսն ընդգրկվել է ամերիկյան ռազմական ուսուցման IMET ծրագրում։

«ԱՄՆ-ն խախտում է հավասարակշռությունը Կիպրոսի երկու համայնքների միջև, ինչը հանգեցնում լարվածության աճին արևելյան Միջերկրականում», - ասել է Աքսոյը, նշելով, որ պետքարտուղարը Կիպրոսում չի հանդիպել թուրքական համայնքի ներկայացուցիչներին։ «Կիպրոսցի թուրքերի շահերի անտեսումը ձեռնտու է Կիպրոսի հունական համայնքին, որը չի ցանկանում փոխզիջումների գնալ բանակցային գործընթացում՝ հեռացնելով խաղաղության հեռանկարները կղզում: «Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ անաչառ դիրքորոշման և շարունակել Կիպրոսի խնդիրը կարգավորելու ջանքերը», նշել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը։

Նկատենք, որ իր հերթին պաշտոնական Երևանն էլ օրերս ԱԳ նախարարի մակարդակով քննադատեց Թուրքիայի գործողությունները:

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և’ հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և’ գործողություններով, նախօրեին այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Եգիպտոսում այդ երկրի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ պատասխանելով «Սքայ Նյուզ Արաբիյա»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի վարքագիծը Կովկասում և Արևելյան Միջերկրականում, և արդյոք այդ վարքագիծը վտանգ ներկայացնո՞ւմ է, թե՞ ոչ:

«Իհարկե մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը», -ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Ապա Մնականյանը հավելել է. «Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3146 անգամ
Լրահոս
Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է․ հարկեր բարձրացնելը տնտեսական հեղափոխության ուղիղ ճանապարհը չէ Ասյա Խաչատրյանը՝ իր և Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի մասին Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն Լկտի ու անբարո գրոհ է ԲՀԿ-ի նկատմամբ.Արման Աբովյան. անոնս Ռուսական շահերի սպառնալիք, ազդեցության կռիվ. Ի՞նչն է սահմանափակում Երևանի ընտրությունն անվտանգության հարցում Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած Այս իշխանությունը ձեռնոց է նետել մեր ազգին Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին Կործանումը սկսվում է մտավոր ներուժի դեֆիցիտից Երբ իշխանությունը չի կատարում իր պարտականությունները դա ծնում է անարխիա իսկ անարխիան իր հերթին ծնում է ֆիզիկական բռնություն Գագիկ Ծառուկյան. «Կյանքում սեփական կատու չեն ունեցել, բայց էսօր առոք-փառոք...» «Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ունակ լիներ այդպես գրելու, այսօր մենք կունենայինք քաղաքական դիսկուրսի լիովին այլ մակարդակ Իմ սիրտը ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության արդյունքում մեր խնդիրներն ավելանում են… 16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները Մեր երկրում մեկ չարիք կա, որի անունը Նիկոլ Փաշինյան է 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին Խնդիրը հենց նրանում է, որ Դուք մնացել եք 2018-ի տակ. բաց նամակ Նիոլ Փաշինյանին ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից համակարգային կոռուպցիոն դեպքով քրգործի նախաքննությունը Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԱյլընտրանք՚՚ հկ համանախագահներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը: Թեմա՝ Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալախծ պայքարը, կտրվի ինֆորմացիա, թե ինչ ակցիեներ է իրականացնելու ՙՙԱյլընտրքանք՚՚ հկ-ն՝ ուղղված կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս: Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների: Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18֊ին՝ ժամը 14։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա.աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Տնտեսական զարգացման նախաձեռնությունների խորհրդի անդամ Էդուարդ Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ մաքսատուրքերի թանկացում. առևտրականների բողոքի ակցիաները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. տնտեսական զարգացման հեռանկարները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub