«Ավագ եղբոր» քաղցրությունը. «Բատկայի» շողոքորթության մաստեր-կլասը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես հայտնել ենք, ժամանել էր Սոչի, որտեղ Ռուսաստանի նախագահի Սոչիի նստավայրում երեկ կայացան Պուտինի հետ բանակցությունները։

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, որը տարածվեց մինչև հանդիպումը, նշվում էր, որ բանակցությունների ընթացքում «հատուկ ուշադրություն է դարձվելու առևտրատնտեսական, էներգետիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում խոշորածավալ համատեղ ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարներին»։

Ահա, երեկ Բելառուսում իր պաշտոնավարման դեմ ավելի քան մեկ ամիս շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին կայացավ Պուտին-Լուկաշենկո առաջին հանդիպումը։
Փակ դռների հետևում դեմ առ դեմ ձևաչափով նախատեսված հանդիպումից առաջ երկու առաջնորդները, այնուամենայնիվ, հանդես եկան հայտարարություններով:

Մասնավորապես, Կրեմլի ղեկավարը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Բելառուսին մեկ ու կես միլիարդ դոլարի չափով վարկ տրամադրել։

Անդրադառնալով Բելառուսում Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով շարունակվող բազմահազարանոց ցույցերին` Ռուսաստանի նախագահը, ով հետընտրական այդ զարգացումների ֆոնին ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել ոստիկանական զորք ուղարկել հարևան երկիր, համոզմունք է հայտնել, թե ստեղծված իրավիճակը բելառուսներն իրենք պետք է կարգավորեն՝ շեշտելով՝ «առանց արտաքին հուշումների և միջամտության»:

Պուտինը միևնույն ժամանակ չի թաքցրել, որ աջակցում է Բելառուսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գաղափարին, որի մանրամասներն ու բուն նպատակը առայժմ հայտնի չէ։ Ավելին, նա հայտարարել է, թե ԲԵլառուսի մայր oրենքը փոխելու հարցում որոշակի առաջարկներ ունի: Ռուսաստանի նախագահը նաև ազդարարել է Բելառուսում համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, որոնք իբր պլանավորված էին վաղուց։

Նախագահական ընտրություններում իր վեցերորդ հաղթանակով երկրում աննախադեպ ներքաղաքական ճգնաժամ հարուցած Լուկաշենկոն իր հերթին Պուտինի հասցեին երախտիքի խոսքեր չի խնայել․ շնորհակալություն է հայտնել ոչ միայն Ռուսաստանի նախագահին, ով մեկն է աշխարհի այն սակավաթիվ առաջնորդներից, որոնք պաշտոնապես ընդունել են Բելառուսի նախագահական ընտրությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած պաշտոնական արդյունքները, այլ նաև «բոլոր ռուսաստանցիներին», որոնք, Լուկաշենկոյի համոզմամբ, նույնպես իրեն աջակցում են։

«Ես ձեզ մանրամասն կպատմեմ, թե ինչ է կատարվել: Իրականում դա այնպես չէ, ինչպես երևում է», - ըստ «Ազատության»՝ նկատի ունենալով հարյուր հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցերը, երկրով մեկ շարունակվող գործադուլները` ասել է Լուկաշենկոն և հերթական անգամ ակնարկել արտաքին ուժերի միջամտության մասին. - «Մենք մեր վճռականությունն ենք ցույց տվել, որ եթե բելառուսական սահմաններից այն կողմ ինչ-որ մեկը ցանկանում է քորել ձեռքերը, մենք կարող ենք քորել ցանկացած պահի։ Եվ ինձ շատ հաճելի է և ես դրա համար շատ շնորհակալ եմ, որ դուք ցույց եք տվել, որ բելառուսական սահմանները Միութենական պետության սահմաններն են»։ Ինչպես հայտարարել է Լուկաշենկոն, Բելառուսի իրադարձությունները լրջագույն դաս է, որը սերտել են Մոսկվան և Մինսկը։ Նրա խոսքերով, այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ Բելառուսը պետք է ավելի ամուր կառչի «ավագ եղբորը» և համագործակցի բոլոր հարցերում։

Ռուսաստանին շարունակաբար, պարբերաբար քննադատությունների ենթարկող Լուկաշենկոն կարծես մոռացել է ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ Ռուսաստանին ուղղված հերթական կշտամբանքների շարքը:

Նա վերջերս էր «ավագ եղբորը» մեղադրում էր ոչ միայն Բելառուսի նախընտրական գործընթացներին միջամտելու, այլև երկրում զինված հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Այժմ «Բատկայի» միակ աջակիցը, փաստորեն, Պուտինն է... Նա, այսպես ասած՝ հենց «նեղն ընկավ»՝ ընտրություններին հաջորդած աննախադեպ բողոքի ցույցերի պատճառով՝ շտապեց խնդրել Պուտինի աջակցությունը:

Սա փաստորեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախագահ հռչակվելուց ի վեր սա Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան ուղևորությունն է: Այցի նախաշեմին նրա ղեկավարած ուժայինները հերթական անգամ ուժ գործադրեցին խաղաղ ցուցարարների դեմ։

Նախօրեին, տարբեր գնահատականներով, միայն Մինսկում շուրջ 150 հազար մարդ, չնայած զանգվածային ձերբակալությունների և ոստիկանական բռնությունների վտանգին, կրկին փողոցում էր՝ պահանջելով ավելի քան քառորդ դար երկրի իշխանության ղեկը ձեռքում պահող Լուկաշենկոյի հրաժարականը։ Ի պատասխան ուժայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել, օդ կրակել և շուրջ ութ հարյուր ցուցարարների, այդ թվում երեք լրագրողների, ձերբակալել:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը հայտարարել է առաջիկա օրերին Բելառուսում իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող աննախադեպ բռնաճնշումների հարցով արտահերթ քննարկումներ նախաձեռնելու մասին: Այդ առաջարկը ավելի վաղ ներկայացրել էր Եվրամիությունը։ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը նշել է, որ Բելառուսում ցուցարարների նկատմամբ խոշտանգումների, կտտանքների, անհավասար ուժի կիրառման, առևանգումների մասին բոլոր հաղորդումները պետք է մանրակրկիտ հետաքննվեն և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն:

Բելառուս վերադառնալուց հետո Լուկաշենկոյի առաջիկա քայլերը կհուշեն, թե ինչ են կոնկրետ քննարկել Պուտինի հետ: Եթե Պուտինը նրան վստահեցրել է, որ Բատկան պետք է հեռանա՝ դա կնկատվի Լուկաշենկոյի առաջիկա քայլերից, իսկ եթե ոչ, ապա Լուկաշենկոն կգնա ավելի խիստ քայլերի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1357 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության մեջ է․ հարկեր բարձրացնելը տնտեսական հեղափոխության ուղիղ ճանապարհը չէ Ասյա Խաչատրյանը՝ իր և Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութի մասին Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն Լկտի ու անբարո գրոհ է ԲՀԿ-ի նկատմամբ.Արման Աբովյան. անոնս Ռուսական շահերի սպառնալիք, ազդեցության կռիվ. Ի՞նչն է սահմանափակում Երևանի ընտրությունն անվտանգության հարցում Թուրքիան մերժեց ռուսական առաջարկը. Ընդդեմ Էրդողանի են նաև ԵՄ 7 երկրներ Պուտինի հետ հանդիպման արդյունքից սարսափած Այս իշխանությունը ձեռնոց է նետել մեր ազգին Փաշինյանի սպառնալից արձագանքը բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմումներին, նշանակում է, որ նա չի տիրապետում հանրային տրամադրություններին Կործանումը սկսվում է մտավոր ներուժի դեֆիցիտից Երբ իշխանությունը չի կատարում իր պարտականությունները դա ծնում է անարխիա իսկ անարխիան իր հերթին ծնում է ֆիզիկական բռնություն Գագիկ Ծառուկյան. «Կյանքում սեփական կատու չեն ունեցել, բայց էսօր առոք-փառոք...» «Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան Եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես ունակ լիներ այդպես գրելու, այսօր մենք կունենայինք քաղաքական դիսկուրսի լիովին այլ մակարդակ Իմ սիրտը ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության արդյունքում մեր խնդիրներն ավելանում են… 16.000 դոլարի ժամացույց, 17 միլիոն դրամի կոնյակ. ի՞նչ հուշանվերներ են գնում հեղափոխական իշխանությունները Մեր երկրում մեկ չարիք կա, որի անունը Նիկոլ Փաշինյան է 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին Խնդիրը հենց նրանում է, որ Դուք մնացել եք 2018-ի տակ. բաց նամակ Նիոլ Փաշինյանին ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից համակարգային կոռուպցիոն դեպքով քրգործի նախաքննությունը Մոսկվա-Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է. Ռոբերտ Քոչարյան /տեսանյութ/ Երբ կբացվեն սահմանները. պարզաբանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանը Վարչապետին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմագետ Վան Համբարձումյանը: Թեմա՝ Ամուլսարի ռազմական վտանգը, տեղի ունեցած զորավարժություններից հետո թուրքական զորքերի ներկայությունը Նախիջևանում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա արաբագետներ Արաքս Փաշայանի, Արմեն Պետրոսյանի ասուլիսը: Թեմա- Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները, միջազգային հանրության արձագանքը, արաբական երկրների քայլերն ընդդեմ թուրքական քաղաքականության: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով Սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը: Թեմա՝ խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գնից, առատ բերքը՝ գլխացավանք: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին «Արարատ» մամուլի ակումբի հյուրն է MHS Հոգեկան առողջության ծառայության տնօրեն, Առողջապահության ազգային ինստիտուտի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբույժ, հոգեթերապևտ Արամ Հովսեփյանը։ Թեմա՝ ագրեսիայի առաջացման պատճառները։ Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքագետ Վիգեն Հակոբյանը և ՙՙՀանուն սոցիալական արդարության ՚՚ կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը: Թեմա՝ Արտակարգ դրության ավարտ, կարանտինի սկիզբ, ի՞նչ ունենք և ինչ է սպասվում: Արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական արդյունքները: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա՝ Հայաստանի սոցիալական առաջընթացի իրական վարկանիշը: Հարգելի լրագրողներ, մեր ասուլիսներն այսուհետ տեղի կունենան Չարենց 1բ շենք, 3-րդ հարկ, 18 բնակարան հասցեում, Արմնյուզ ՀԸ-ի հարևանությամբ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԱյլընտրանք՚՚ հկ համանախագահներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը: Թեմա՝ Կորոնավիրուսի դեմ կառավարության տապալախծ պայքարը, կտրվի ինֆորմացիա, թե ինչ ակցիեներ է իրականացնելու ՙՙԱյլընտրքանք՚՚ հկ-ն՝ ուղղված կառավարության՝ համավարակի կանխարգելման ապաշնորհ քաղաքականության դեմ: Սեպտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Գինեգործության ոլորտի խնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով առցանց մամուլի ասուլիս: Գրեթե ամեն աշուն, բերքահավաքի շրջանում, հատկապես, եթե տարին բերքառատ է, հայրենի խաղողագործները բախվում են խաղողի մթերման բազմաշերտ պրոբլեմին: Մթերման ծավալի, գների, ժամկետների հետ կապված խնդիրներն անխուսափելիորեն հանգեցնում են դժգոհությունների և բողոքի դրսևորումների: Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 18֊ին՝ ժամը 14։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։ Ասուլիսի թեման՝ Համաճարակի ազդեցությունը աշխատաշուկայի վրա.աշխատատեղերի կրճատումը և գործազրկության մակարդակը։ Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հենարան մամուլի ակումբում կհուրընկալվի Տնտեսական զարգացման նախաձեռնությունների խորհրդի անդամ Էդուարդ Պետրոսյանը: ԹԵՄԱ՝ մաքսատուրքերի թանկացում. առևտրականների բողոքի ակցիաները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. տնտեսական զարգացման հեռանկարները:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub