Քաղաքական նոր քարտեզ է ուրվագծվում

Նավահանգստի պայթյունի՝ պատահար թե՞ ծրագրավորված խափանարարություն լինելու իրականության բացահայտումը թվում է, որ երկրորդական նշանակություն է ստանում: Քաղաքական տրամաբանությամբ նման իրավիճակը դուռ է բացում քաղաքական մեծ քայլերի, նոր գործընթացների: Որքան էլ ոչ բարոյական հնչի, այնուամենայնիվ լայնածավալ եւ աշխարհի ուշադրությունն իր վրա կենտրոնացրած պատահարները լիարժեք օգտագործվում են աշխարհաքաղաքական ծրագրեր գործարկելու:

Այս պատճառով էլ իրականության բացահայտումից ավելի շահագրգիռ է հետաքննության լիբանանյա՞ն, թե՞ միջազգային բնույթը: Իրավամբ թե քաղաքականացված մոտեցումով, եթե անհրաժեշտ է ավելի հեղինակազրկել արդեն իսկ վարկաբեկված պետության, այս դեպքում արդարադատության համակարգը, ապա ուրեմն թե՛արտաքին եւ թե՛ ներքին առումներով պիտի սաստկանան հետաքննող մարմինների միջազգայնացման պահանջները:
Միայն հետաքննությունը չէ, որ միջազգային շահագրգռություն կամ նույնիսկ մասնակցություն կարող է ունենալ: Աղետին անմիջապես հետեւած հումանիտար միջազգային ծրագրերն այդ բնույթով պիտի չսահմանափակվեին: Դիվանագիտական եռուզեռը պիտի սկսեր օժանդակությունների պայմանականությունը հիշեցնելով, վերանորոգման մեծ ծրագրեր ստանձնելու մրցապայքարը՝ նավահանգստից սկսյալ մինչեւ ենթակառույցներ, հասնելու համար պետության կողմից քաղաքացիական տարրական ծառայությունների տասնամյակներից ի վեր առկախ մնացած ծրագրերի ստանձնմանը:

Վերականգնումը, շինարարությունը, հոսանքի չարչրկված թղթածրարի ստանձնումը կամ նման անլույծ մնացած եւ ապաշնորհ վարչակառավարմանը վերագրվող հանգույցների լուծման ուղիների մատնանշումը ենթադրում են, որ ֆինանսական եւ տնտեսական պաշարման օղակների թուլացման միտումներ գոյություն ունեն: Աւելի հեռվից դիտված՝ Բեյրութի պատրաստ լինելը ծովային սահմանազտմանը կամ իրանյան օժանդակությունների առաքման միջազգային թույլտվությունը ինչ որ նոր իրավիճակի նախադրյալներ են պարզում։

Կառավարության հրաժարականը եւ տակավին վարչապետության պաշտոնի նոր թեկնածուի շուրջ համաձայնություն չկայանալը, լիբանանյան դրամանիշի համեմատական արժեւորման կամ օտար արժույթի նվազեցման միտումները խոսում են այդ պաշարման թուլացման նախադրյալների մասին` հերթական անգամ հետեւողին համոզելով շրջափակման հետևում կանգնած աշխարհաքաղաքական որոշումների առկայության մասին:

Պարզ են ուղերձները. տարածաշրջանում յուրաքանչյուր գլխավոր խաղացող այս անգամ նոր իրավիճակի ձեւավորման մեջ փորձում է ստանձնել իր բաժինը` նախանշելով Լիբանանի նկատմամբ ընդհանուր գծերում համաձայնեցված միջազգային ծրագիրը:

Ֆրանսիական միջնորդությունը տեսանելիորեն առաջատար դերակատարություն է վերապահում նրան. սակայն բոլոր հանգամանքները նկատի ունենալով եւ հատկապես այս դեպքում ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացնողների հայտարարություններն ու այցերը, կարելի է ենթադրել, որ Փարիզը բոլորովին ինքնուրույն չի շարժվում այս ուղղություններով:

Քաղաքացիական անհնազանդության շարժման առաջադրանքները, երբ կտրուկ անցում կատարեցին քաղաքացիականից քաղաքական, արծարծեցին հետեւողականորեն նախորդ կառավարության հրաժարական, անկուսակցականներից եւ տեխնոկրատներից բաղկացած կառավարություն եւ ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ, հանգելու համար համակարգային փոփոխության:

Այդ պահանջները դեռեւս հեռու են վերջնակետից, սակայն հատել են որոշ եզրագծեր: Թեեւ ոչ անմիջական, այդուհանդերձ անտեսանելի չեն խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Միջազգային ընտանիքը այժմ ունի Լիբանանում ժողովրդային ենթահող` արտաքին-ներքին առաջադրանքները համատեղելու:

Լիբանանի քաղաքական քարտեզի վերագծման ծրագրի շրջագիծը սկսել է երեւալ: Իսկ արմատական փոփոխությունների մեկնարկին կնախորդեն մեծ ցնցումներ․ լինեն դրանք պատահար թե ծրագրավորված:

Լիբանանը կարեւոր երկընտրանքի առաջ է: Հետցնցումնային իրավիճակը ներլիբանանյան համախմբմամբ հաղթահարելու եւ նոր ուղի դուրս բերելու երկիրը կամ վերստին հանձնվելու հեռակառավարման եղանակին` պետական հրապարակը հանձնելով արտաքին գլխավոր խաղացողներին։
Քաղաքական իրատեսությունը հուշում է, որ առաջին ընտրանքը իր բացարձակի մեջ

իրականանալի չէ: Պաշտոնական Բեյրութին պարտադրվող երեք օրակարգ ճնշում են եւ դրանցով ապաշրջափակում պայմանավորում: Իրանական հենակետերի ապապետականացումն ու զինաթափումը, ընդծովյա ուժանյութի օգտագործման համար սահմանազատումը եւ պաղեստինցիների բնակեցումը: Այս զիջումների մասնակիությանը կամ ամբողջականությանը համաչափ կընթանան նաեւ ապաշրջափակման ուղղությամբ օղակների թուլացումները կամ ֆինանսական հատկացումների հոսքերը:

Հայկական ոսպնյակը անպայման նկատի կունենա միջազգային շահագրգռվածության տարողությունները, տարբեր պետությունների միջամուխ լինելու հանգամանքները, միջազգային ծրագրի իրականացման հավանականությունները, Թուրքիայի դերակատարության եւ նկրտումների դիմաց ցցվող հանգամանքները եւ ի վերջո քաղաքական վերագծվող քարտեզում հայկական գործոնի դերի ազդեցիկության հետ կապված խնդիրները:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

դիտվել է 881 անգամ
Լրահոս
Ժիրինովսկու կոչը. փակել գինետներն ու ռեստորանները Քննիչի կողմից 5 իրավունքի խախտում Գարեգին Բ-ն ընդունել և օրհնել է ձեռնադրված երիտասարդ քահանաներին Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Ինչո՞ւ եք անդադար խոսում հանրահավաքի մասին...հհհննն ՞...,միգուցե հակառակ պատկե՞րն Զորիկը ԱՄՆ-ում կնստի՞ «ա լա երկրորդ նկար», թե նրան անգամ աթոռ չեն տա Ադրբեջանում պահեստազորայինների հավաքները մեծ աղմուկով, բոլոր մանրամասներով լայն լուսաբանվում են Եթե Հայաստանում հենց հիմա խորը ու արմատական պահպանողականություն չկիրառվի, ապա զուտ վիճակագրորեն երեք սերունդ հետո հայ ազգ չի լինելու Իշխանությունը գործի է դրել իր ողջ զինանոցը «Lրանում է գեղեցկուհու 29-ամյակը». Ալեքսանդր Լապշինը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ (Video) Այս խլնքոտ երեխան ուղեղը թողել է Փաշինյան Նիկոլի հետույքո՞ւմ, թե՞ ընդհանրապես չի էլ ունեցել Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ թշնամին պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Նիկոլի համար միակ ելքը ինքնասպան լինելն է. Կոնստանտին Տեր-Նակալյան. video Ոստիկանությունը վարորդական վկայականի մասին նորություն ունի(տեսանյութ) Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն Ռուստամ Բադասյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը (լուսանկարներ) Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Աբրամովիչը կասկածվում էր խաղացողների իրավունքները գնելու մեջ Հայտնի է մահացած ծննդկանի դիահերձման պատասխանը. մեկնաբանում են հարազատները. video Լիբանանում խոշոր պայթյուն է որոտացել․ Reuters Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը Պատկերացրեք՝ տաքսիստ եք և այս երկուսը նստում են ձեր տաքսին․ ի՞նչ երաժշտություն կմիացնեք Ոչխարը պետք է հռչակել ազգային արժեք, իսկ դրա մսից պատրաստած խորովածը՝ քաղաքակրթական ժառանգություն. Հայաստան-2050 Քանի դեռ համախմբում չկա, Նիկոլը ձի էլ, էշ էլ կքշի. ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայան. անոնս
Ամենաընթերցվածները
Շուտով
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կադասրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ասուլիսը: Թեմա- Կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, անշարժ գույքի շուկայի միտումները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ... Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Թեժ աշնան մեկնարկը. ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Ի՞նչ կապ ունի „Դոսսիյե”-ի գործը թեժ աշնան հետ: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23֊ին՝ ժամը 13։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ Երեխաների վրա դիմակները ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ 19:00-ին, Keerk and co սրճարան-գրադարանում, մուտքն ազատ է: ✔️ Զեկույցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ ▪ Թմրամոլություն առաջացնող նյութեր (Գրիգոր Գրաճյան) ▪ Ինչպես կանխարգելել թմրամոլությունը (Վերա Սիսեռյան) Օրակարգում՝ ▪️ Ֆիլմի դիտում ▪️ Բանախոսների զեկույց ▪️ Հարց ու պատասխան Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.30-ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական անկման, հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները. բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ: Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա: Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն: Հարգելի գործըն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub