Ինչու է իրականում հեռանում Մանե Թանդիլյանը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու համանուն կուսակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր անսպասելիորեն հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, ինչպես նաև դադարեցնում է գործունեությունը՝ որպես կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում` մանրամասնելով, որ առողջական խնդիրների պատճառով է նման որոշում կայացրել:
«Տևական ժամանակ է` ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։
Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ», - գրել է նա։
Նա շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև շեշտել, որ այս թեմայով այլևս հայտարարություններ ու մեկնաբանություններ չի անելու: Իհարկե՝ հիմք ընդունելով տիկին Թանդիլյանի հայտարարությունը նրան նախեւառաջ քաջ առողջություն ենք մաղթում, սակայն նշենք, որ անակնկալ հրաժարականն, այդուհանդերձ որոշ կասկածներ են առաջ բերում՝ չկան արդյոք այլ պատճառներ, որոնք գումարվել են առողջական խնդիրներին: Գաղտնիք չէ, որ Մանե Թանդիլյանը ԼՀԿ-ի ամենասկզբունքային ներկայացուցիչներից է, եթե չասենք՝ ամենասկզբունքային, ով քաղաքականության մեջ քանիցս ի ցույց է դրել իր ինքնուրույնությունն ու պահպանել հայացքները: Շուրջ երկու տարի առաջ էլ նրա շուրջ աղմուկ բարձրացավ, «պարտադիրից» պարտադրված հրաժարական ներկայացրած Մանե Թանդիլյանը չդավաճանեց իր սկզբունքներին, իր պայքարին, թեպետ հակառակում համոզելու բազում փորձերի: Հանրության աչքի առաջ ընթացող գործընթացները դեռ չեն մոռացվել, պարտադիր կուտակայինի բաղադրիչի կիրառումը Թանդիլյանին դրդեց հրաժարական ներկայացնել սոցապնախարարի պաշտոնից, Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով  կարճ ժամանակահատված փորձեց կանխել հրաժարականը, բայց Թանդիլյանն ի վերջո չդավաճանեց իր սկզբունքներին, եւ չէր էլ կարող, քանի որ քաղաքականություն էր մտել «Դեմ եմ» շարժման միջոցով: Ընդհանրապես քաղաքական գործընթացներից ակնհայտ էր դառնում, որ ԼՀԿ-ում Թանդիլյանը կոնգնիտիվ դիսոնանսի վիճակներում էր, միշտ ինչ-որ բան նրան չէր գոհացնում, միշտ լուրեր էին սպրդվում, որ նա ավելի արմատական դիրքորոշում ունի որեւէ հարցի շուրջ, քան կուսակցությունը: Վերջերս էլ խոսում էին, որ Թանդիլյանը Մարուքյանին համոզել է միանալ ԲՀԿ-ին Սահմանադրական դատարան դիմելու հարցով, բայց ապարդյուն:
Թանդիլյանի եւ Մարուքյանի հայացքները էականորեն տարբերվում են միմյանցից: Մարուքյանը մանեւրի մեծ վարպետ է, ինչպես տեսնում ենք նա կարող է համագործակել թե Սերժ Սարգսյանի, թե Միքայել Մինասյանի, թե Նիկոլ Փաշինյանի, անգամ Արման Բաբաջանյանի հետ: Մամուլում ն րա կապերի եւ համագործակցության մասին բազում հրապարակումներ են եղել: Իսկ վերջերս այդ մասին խորհրդարանի ամբիոնից են անգամ Մարուքյանի երեսին նետում: Այնպես որ, բոլորի հետ խաղեր տվող մարուքյանական տեսակի հետ դժվար է ու բարդ ճանապարհ անցնելը եւ չի բացառվում, որ Մանե Թանդիլյանը ուղիղ չի հայտնում հեռանալու պատճառները՝ հաշվի առնելով միասին անցած ճանապարհը եւ ընկերությունը: Արդեն համացանցում տեղեկություններ են պտտվում, որ նա Հայաստանից գնալու է եւ միանա արտերկրում ապրող ընտանիքին:

Անի Սահակյան

դիտվել է 25147 անգամ
Լրահոս
«Համերաշխություն»՝ ահա այն բառը, որը մեր ժողովուրդը իսպառ մոռացավ 2018-ի թավշյա կառնավալից հետո «Փրկել շարքային Հարությունյանին». Ի՞նչ է կատարվում Արային Հարությունյանի հետ Դանակահարություն Աբովյան փողոցի ակումբներից մեկում Լորիս Ճգնավորյանը ներկայացրել է անկախության վերաբերյալ իր հուշերը.video Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ Ժիրինովսկու կոչը. փակել գինետներն ու ռեստորանները Քննիչի կողմից 5 իրավունքի խախտում Գարեգին Բ-ն ընդունել և օրհնել է ձեռնադրված երիտասարդ քահանաներին Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Ինչո՞ւ եք անդադար խոսում հանրահավաքի մասին...հհհննն ՞...,միգուցե հակառակ պատկե՞րն Զորիկը ԱՄՆ-ում կնստի՞ «ա լա երկրորդ նկար», թե նրան անգամ աթոռ չեն տա Ադրբեջանում պահեստազորայինների հավաքները մեծ աղմուկով, բոլոր մանրամասներով լայն լուսաբանվում են Եթե Հայաստանում հենց հիմա խորը ու արմատական պահպանողականություն չկիրառվի, ապա զուտ վիճակագրորեն երեք սերունդ հետո հայ ազգ չի լինելու Իշխանությունը գործի է դրել իր ողջ զինանոցը «Lրանում է գեղեցկուհու 29-ամյակը». Ալեքսանդր Լապշինը շնորհավորել է ՀՀ անկախության տոնի կապակցությամբ (Video) Այս խլնքոտ երեխան ուղեղը թողել է Փաշինյան Նիկոլի հետույքո՞ւմ, թե՞ ընդհանրապես չի էլ ունեցել Ադրբեջանի իշխանությունների վերջին հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ թշնամին պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Նիկոլի համար միակ ելքը ինքնասպան լինելն է. Կոնստանտին Տեր-Նակալյան. video Ոստիկանությունը վարորդական վկայականի մասին նորություն ունի(տեսանյութ) Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը՝ Բունդեսլիգայի չեմպիոն Ռուստամ Բադասյանը կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին Հայ զինծառայողները մասնակցել են «Կովկաս -2020» զորավարժությունների բացման արարողությանը (լուսանկարներ) Մանկատան երեխաները պարբերաբար բռնության են ենթարկվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ) Աբրամովիչը կասկածվում էր խաղացողների իրավունքները գնելու մեջ Հայտնի է մահացած ծննդկանի դիահերձման պատասխանը. մեկնաբանում են հարազատները. video
Ամենաընթերցվածները
Շուտով
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Կադասրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ասուլիսը: Թեմա- Կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումները, անշարժ գույքի շուկայի միտումները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ... Հարգելի գործընկերներ. Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Թեմա՝ Թեժ աշնան մեկնարկը. ի՞նչ զարգացումներ են հնարավոր: Ի՞նչ կապ ունի „Դոսսիյե”-ի գործը թեժ աշնան հետ: Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակ Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23֊ին՝ ժամը 13։00֊ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ Երեխաների վրա դիմակները ի՞նչ հոգեբանական ազդեցություն են թողնում։ Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին՝ 19:00-ին, Keerk and co սրճարան-գրադարանում, մուտքն ազատ է: ✔️ Զեկույցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ ▪ Թմրամոլություն առաջացնող նյութեր (Գրիգոր Գրաճյան) ▪ Ինչպես կանխարգելել թմրամոլությունը (Վերա Սիսեռյան) Օրակարգում՝ ▪️ Ֆիլմի դիտում ▪️ Բանախոսների զեկույց ▪️ Հարց ու պատասխան Հարգելի գործընկերներ, սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11.30-ին, '' Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբում տնտեսագետ Կարեն Սարգսյանը կխոսի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տնտեսական անկման, հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության մասին։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Սեպտեմբերի 22-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը և համաճարակաբան Ն. Գրիգորյանը: Թեմա՝ Սննդային թունավորման դեպքը, ինչու է լռում ՍԱՊԾ-ն, Առողջապահության նախարարության և պատկան մարմինների անտարբերությունը Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Թեմա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունները, որ դրանք տապալված են հայկական կողմի մեղքով, հայկական կողմի արձագանքը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարության գաղափարները, ներքաղաքական այլ իրողություններ Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ, տնտեսագետ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ սպասվող թանկացումներ. աշխատատեղերի կրճատում. գյուղմթերքի իրացման խոչընդոտները. ՀՀ արտաքին պարտքը հատում է վտանգավոր սահմանները. մաքսատուրքերի թանկացում. տնտեսական զարգացման հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. արտակարգ դրության 6-ամսյա ռեժիմի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները. բողոքի ակցիաներ. սպասվող ներքաղաքական զարգացումներ: Սեպտեմբերի 22-ին` ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Լոնդոնի նորաձևության շաբաթվա արդյունքները: Նորաձևության արդյունաբերությունը՝ որպես գործարար ակտիվության նոր աղբյուր Հայաստանում» թեմայով ասուլիս կկայանա: Ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը, ինչպես նաև Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրներ Ելեն Մանուկյանը և Վահան Խաչատրյանը կպատասխանեն լրագրողների հարցերին: Կլինի նաև լավագույն հանդերձանքների ցուցադրություն: Հարգելի գործըն...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub