«Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչները լրամշակող թիմի ղեկավարը թուրքերի հետ համատեղ հեղինակել է նաև Թուրքիայի պատմության գիրքը

Pastinfo.am-ը գրել է․

«Առաջիկա օրերին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հանդես կգա պաշտոնական հայտարությամբ, որտեղ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծի առնչությամբ կհրավիրի Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնում է ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը.« ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարություն է պատրաստում, որում, ի թիվս խնդրի հետ կապված շատ այլ հարցերի, հրավիրվելու է նաև Ազգային


Անվտանգության ծառայության ուշադրությունը։ Վերջերս պարզվեց, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։ Այս հանգամանքը մեզ (և ոչ միայն մեզ) խիստ մտահոգության տեղիք է տվել և մենք պատրաստվում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այստեղ պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ ենք տեսնում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ այլ անընդունելի կետեր են եղել Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչներում, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատասխանում է. «Նախ և առաջ խախտված են պատմագիտական ժամանակագրության բոլոր նորմերը։ Խորենացին ասում էր, որ չկա պատմություն առանց ժամանակագրության։ Հայոց պատմությունը սկսվում է Ուրարտուի պատմությունից։ Այսինքն, ստացվում է, որ դրան նախորդող 2000 ամյա պատմությունը ուղղակի չկա։ Հետո պատմությունը գալիս հասնում է մինչև 14- րդ դար՝ ավարտվում Կիլիկիայի թագավորությամբ, հետո, չգիտես ինչու, հետ է գնում 5-րդ դար։ Երեխայի մոտ նախ և առաջ պետք է ամրանա սեփական երկրի պատմության վերաբերյալ ընդհանուր տեսլականը, հետո ժամանակագրական տրամաբանությամբ գա հասնի մինչև մեր օրեր։ Սա ոչ թե սեփական պատմության դասավանդում է, այլ՝ սեփական հայեցողությամբ պատմական էքսկուրս։ Սա, անկասկած աղավաղելու է երեխայի մոտ սեփական պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներն ու հիմնավոր գիտելիքներ ստանալու հեռանկարը։ Բացի այդ խախտումը, կան կարևորագույն թեմաներ, որոնք, չգիտես ինչու, դուրս են մնացել ուսումնական ծրագրերից։ Դրանցից են օրինակ՝ հայկական կամավորական շարժումները, որոնք ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմել։ Կամավորական շարժման թեման, առհասարակ, հանված է, չես հասկանում, թե ի՞նչ տրամաբանությամբ։

Այստեղ կուզենայի անդրադարձ կատարել “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությանը, որի հեղինակները (որոնց թվում է նաև Հայոց պատմություն առարկայի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը) , չգիտես ինչու հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին, այն բանում, որ դասագրքում ընդգրկել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի դրվագները։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ նոր պատմության դասագրքերում ոչ մի անգամ օգտագործված չէ հայրենասիրություն բառը։ Փոխարենն այսօր շատերի համար հայրենասիրությունը, այսպես ասած, գավառամտության դրսևորում է, իսկ նախընտրելի կատեգորիա, չգիտես ինչու, դարձել է կեղծ խաղաղասիրությունը։

Մյուս խնդիրը, որ մեզ, մեղմ ասած, անկանկալի է բերել և մտահոգել այն է, որ այդ գրքերում Հայկական լեռնաշխարհ, Արևելյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածված են բացառապես թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա,կամ ուղղակի Կովկաս, այսինքն՝ Արևելյան Հայաստանը դա Կովկասն է և այլն։ Նորմալ մարդու մոտ այսպիսի հարցերն առանց մտահոգության չեն անցնում»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 954 անգամ
Լրահոս
Էրդողանը հայտարարել է, որ չի հրաժարվելու Վրաերթ Բաբաջանյան փողոցում. 58-ամյա հետիոտնը մահացել է Հալեպում կորոնավիրուսից հայ բժիշկ է մահացել Կարևորը` դուխը տեղն էր, մնացածը` հե՛չ... Համացանցում տարօրինակ տեսանյութ է տարածվել «Բելավիա» պետական ավիաընկերության աշխատակիցները միացել են Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաներին Հրապարակվել է Մինսկում զոհված ցուցարարի մահվան պահից լուսանկար «Հայոց պատմություն» առարկայի ծրագիրը կառուցվել է չորս հիմնական հասկացությունների շուրջ. ԿԳՄՍՆ Քաղաքական նոր քարտեզ է ուրվագծվում Թռչունը բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա /Տեսանյութ/ Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 21 միլիոնի Նիկոլը լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ, լուռ է քանզի Իսրայելը ոստիկան չի սպանել. լուռ է... ՀՀ-ն հետևում է Կասեցումներ և ստուգայցեր՝ Երևանում և մարզերում․ ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով Խոշոր ավտովթար. 30-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է Մենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք․ Սեթյեն Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյան Թուրքական սուզանավը մտել է Հունաստանի տարածքային ջրեր Չակ Նորիսը լացացնելու է Լուկաշենկոյին «Տղերք, բա ու՞ր եք․․․ Է՜հհհ, տղե՜րք, տղե՜րք․․․» ՊՊԿ նախագահի պաշտոնը միակը եղավ, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Ռոբերտ Քոչարյան Հինգ հարկանի շենք է փլուզվել «Ստորագրում ենք բոլոր պահանջների տակ». հացադուլավոր բռնցքամարտիկին են այցելել ՀՅԴ ՀԳՄ անդամները Երբ արդեն վերջին հավի համար է պարզ, որ Նիկոլը մերկ է ու ոտաբոբիկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ից հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին մեր ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։ Հանդիպման վայրի մասին իմանալու համար գրառում թողեք միջոցառման էջում կամ միջոցառման կազմակերպիչներին անձնական նամակ գրեք: Ձեզ հետ բերեք հեռախոս, որն ունի Bluetooth և ականջակալի միանալու հնարավորություն։ Հարցերի դեպքում զանգեք՝ 093426654, 094740424: օգոստոսի 14-ին, ժամը 10։30-13։00-ն տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը։ Քննարկմանը նախատեսվում է, որ կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ... Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Արարատյան հայրապետական թեմի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:Թեման՝ Խաղողօրհնեք կամ Ս.Աստվածածնի վերափոխման տոն: Ո՞րն է տոնիխորհուրդը: Ինչպիսի՞ն են նրա հոգևոր ու խորհրդապաշտական դրսևորումներն այսօր:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Մեդիա կենտրոնը, օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին, հանյրային առցանց քննարկում է կազմակերպում ՝ «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով: Բանախոսներ՝ - Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, - Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, - Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, - Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:... Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub