Այս իշխանությունները ներ­սից քան­դում ենք մեր ազ­գա­յին ինք­նու­թյան կա­րև­ո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րը. Դավիթ Սարգսյան

«Փաստ» թերթը գրում է. Գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը խիստ բացասական է գնահատում այն ամենը, ինչ տեղի է ունենում վերջին շրջանում՝ «Հայ գրականություն» առարկայի չափորոշիչներ, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման դադարեցում և այլն: «Երբ համադրում ենք փաստերը, կատարվող իրողությունները, երևում է՝ սա ոչ թե միամիտ է արվում, տգիտության արդյունք է կամ պատահական է ստացվել, այլ պարզապես քաղաքականություն է, որն իրականացվում է: Ինչ վերաբերում է դասագրքերին, եկեղեցու, հայ ժողովրդի պատմության, նույնիսկ ռազմագիտության հանդեպ վերաբերմունքին. սա սազական չէ, ավելի ճիշտ՝ անհարիր է ինքնիշխան պետության պետական քաղաքականությանը, սա չակերտներով կարելի է համարել պետական քաղաքականություն, որովհետև սա ճիշտ հակառակն է նրա, ինչը պետք է վայել լիներ ազգային պետության քաղաքականությանը:

Սա պատերազմող երկրի, փոքր պետության, փոքր ազգի պահպանության բոլոր տեսակի վահանների վերացում է, այսինքն՝ եթե ցանկանում ենք դիմակայել գլոբալիզացիայի վտանգներին, բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին, մեր ուժերը պետք է կենտրոնացնենք արտաքին աշխարհից եկող երևույթների դեմ, բայց ներսից քանդում ենք մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչները, հիմնասյուները, որոնց վրա ձևավորվում է ազգը, որոնց վրա պահպանվում է ազգային դիմագիծը, որն աշխարհի գեղեցկության, կատարելության գրավականներից մեկն է:

Փաստորեն, ավելի կաթոլիկ դուրս եկանք, քան Հռոմի պապը: Ինքներս ենք մղվում դեպի տարաբնույթ կոնվենցիաները: Սա մի ճանապարհ է, որով եվրոպական երկրներն անցել են և հիմա հետդարձ են ուզում անել, ինչը որոշ երկրների համար անհնարին է: Եթե երեխայի մեջ դնում ենք սեռական դաստիարակության գաղափարը, նրա մեջ սպանում ենք մանկությունը: Բաներ կան, որոնք տարիքի հետ պետք է գան:

Ի վերջո, մարդկությունը հազարամյակների պատմություն է անցել, այս նորաթուխ գործիչները կարծում են, որ իրենք ստեղծեցին պետություն, ազգ, իրենք էլ պետք է վերացնեն: Դա այդպես չէ: Այսօր Եվրոպայում չկան ազգային մշակույթներ, իսկ մշակույթն ազգի ինքնության գլխավոր գործոններից մեկն է:

Կա եվրոպական մշակույթ, ո՞ւր է իտալական միջնադարյան մշակույթը, հունական, անգլիական, ֆրանսիական մշակույթը, ամեն ինչը լղոզվել է: Եվրոպան այսօր կաթվածահար է, կործանվում է իր իսկ կեղծ ժողովրդավարական, մարդու կեղծ իրավունքների, երկակի, քառակի կեղծ ստանդարտների ճանապարհը բռնելու պատճառով: Հիմա անում ենք բան, որը պարզապես դավաճանություն է մեր տեսակին:

30 տարվա մեջ պետք է ունենայինք մեր պետական ազգային քաղաքականությունը: Չի կարելի վերցնել դասագրքերի ամերիկյան, սինգապուրյան ձևը: Ունենք մեր ձևը, եթե տգետ են, թող հարցնեն, ասենք: Դասագրքերից հանում են Ղազարոս Աղայանին: Թող նրա կրթական գործերը կարդան:

Չի կարելի Շառլ Պեռոյի հեքիաթներով ապրել, պետք է մի քիչ էլ սեփական հեքիաթներին ծանոթ լինել, մշակույթի ղեկավարներն էլ գոնե մեկ քառատող Թումանյանից անգիր իմանան: Սա մի չար երազ է, բայց եթե նույնիսկ չար երազ լիներ, արթնանայիր, չէիր հավատա, որ նման երազ ես տեսնում:

Ասում են՝ սևագրությունն են ներկայացրել հանրությանը: Սուտ են ասում, սևագրությունը երբեք հանրությանը չի ներկայացվում, ներկայացվում է տարբերակը: Պետք չէ դեմագոգիա անելով խաբել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Անդրադառնում է բուհ չընդունված ուսանողների բողոքի ակցիաներին: «Երեխաներն ուզում են սովորել: Չեն ասում՝ հեռացի՛ր, չեն ասում՝ ամբարտավան և գռեհիկ եք, ասում են՝ թողեք, սովորենք: Ինչո՞ւ եք կոտրում այդ երեխաներին:

Դժվար է տեղերը շատացնել, ուզում են եվրոպական փորձը կիրառել, այնտեղ կա ազատ ունկնդրի կարգավիճակ, թող ընդունվեն, առաջին կիսամյակից հետո պարզ կլինեն սովորող-չսովորողները: Նրանց ակցիաների մեջ փորձում են քաղաքական տարրեր մտցնել, կապում են այս կամ այն գործիչների անվան հետ:

Այս ի՞նչ եք անում: Հետախուզությամբ, հակահետախուզությամբ և քննչական գործունեությամբ զբաղվելու փոխարեն ձեր գործով զբաղվեք: Մի՞թե փողոց փակելը բողոքի ակցիա չէ, իրենք փողոց փակելով են եկել:

Փողոց փակելը մտնում է բողոքի ակցիաների տրամաբանության մեջ: Կարող է ռադիո մտնեն, դուռը կոտրեն: Կուզենան դատարանները կփակեն, դրանք մեթոդներ են, որոնց համար ոչ ոք չի պատժվել: Առողջապահության նախարարն ասում է՝ դատարանի վճիռը չեմ կատարելու, ներողություն չեմ խնդրելու: Դատարանի վճիռը չկատարելու համար պետք է ցմահ դատապարտեն: Դատարանի վճիռը չի քննարկվում այդ ձևով»,նշում է մեր զրուցակիցը:

Նա հիշեցնում է՝ երբ կատարվեցին կառուցվածքային փոփոխություններ, միավորվեցին նախարարությունները, միաժամանակ փակվեց սփյուռքի նախարարությունը: «Սփյուռքի հետ հանձնակատարով չեն աշխատում: Սփյուռքը բավականին նուրբ, բազմաշերտ, բազմաբնույթ երևույթ է, ընդ որում, ծավալով 3-4 անգամ ավելի, քան մեր հանրապետության ներսում են ապրում: Նրանք ապրում են ցաքուցրիվ, տարբեր երկրներում, տարբեր օրենքների ենթակայության ներքո:

Հարություն Մարությանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն-խմբ.) Ստամբուլի կոնֆերանսում ասում է՝ ես ցեղասպանագետ չեմ: Այդ դեպքում ինչո՞ւ ես գնացել ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, դա բավական չէ, ասում ես՝ մենք հիշում ենք, իսկ հիշողությունը տրանսֆորմացիայի է ենթարկվում ժամանակի ընթացքում, բայց չենք պահանջում:

Սա ի՞նչ է: Հիմա էլ Մատենադարան են մտել, այնտեղ են ցեցը գցել: Այս ամենը շղթայի օղակներ են, որոնք գործում են հայ գաղափարի, հայի տեսակի դեմ: Սա պետք է թույլ չտալ: Ովքե՞ր են ընդգրկված հանձնաժողովներում, ի՞նչ կապ ունեն մշակույթի, գրականության, պատմության, մեր նկարագրի հետ: Խորհուրդներ չեն ընդունում, ինչ որոշել են, դա անելու են:

Իրենց գիծն ունեն, և այդ ռելսերով գնալու են, «տրամվայը գծերից չպետք է հետ ընկնի»: Այստեղ խնդիրը հակամշակութային և ապազգային տեսակն է: Այս ամենի մեջ սատանայական, չար ուժի նմանվող մի բան կա: Այս ընթացքում մի բարի բան չարվեց: Ամեն ինչ գլխիվայր շրջվել է»,-եզրափակում է Դավիթ Սարգսյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Անգելերեն բլբլալը այգում զբոսնելու պես հասարակ մի զբաղմունք է, իսկ անգլերեն գեղեցիկ և կիրթ նախադասություն կազմելը՝ լուրջ փորձառություն Էրդողանը հայտարարել է, որ չի հրաժարվելու Վրաերթ Բաբաջանյան փողոցում. 58-ամյա հետիոտնը մահացել է Հալեպում կորոնավիրուսից հայ բժիշկ է մահացել Կարևորը` դուխը տեղն էր, մնացածը` հե՛չ... Համացանցում տարօրինակ տեսանյութ է տարածվել «Բելավիա» պետական ավիաընկերության աշխատակիցները միացել են Բելառուսում տեղի ունեցող բողոքի ակցիաներին Հրապարակվել է Մինսկում զոհված ցուցարարի մահվան պահից լուսանկար «Հայոց պատմություն» առարկայի ծրագիրը կառուցվել է չորս հիմնական հասկացությունների շուրջ. ԿԳՄՍՆ Քաղաքական նոր քարտեզ է ուրվագծվում Թռչունը բույն է հյուսել Դուբայի թագաժառանգի՝ 150 000 դոլար արժողությամբ մեքենայի վրա /Տեսանյութ/ Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 21 միլիոնի Նիկոլը լուռ է, քանզի Իսրայելը տեռորիստ չէ, լուռ է քանզի Իսրայելը ոստիկան չի սպանել. լուռ է... ՀՀ-ն հետևում է Կասեցումներ և ստուգայցեր՝ Երևանում և մարզերում․ ի՞նչ է արձանագրել ԱԱՏՄ-ն ոչ աշխատանքային օրով Խոշոր ավտովթար. 30-ամյա վարորդը Opel-ով գլխիվայր շրջվել է Մենք նվաստացուցիչ պարտություն կրեցինք․ Սեթյեն Մենք պետք է պատրաստ լինենք. Բաթոյան Թուրքական սուզանավը մտել է Հունաստանի տարածքային ջրեր Չակ Նորիսը լացացնելու է Լուկաշենկոյին «Տղերք, բա ու՞ր եք․․․ Է՜հհհ, տղե՜րք, տղե՜րք․․․» ՊՊԿ նախագահի պաշտոնը միակը եղավ, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել. Ռոբերտ Քոչարյան Հինգ հարկանի շենք է փլուզվել «Ստորագրում ենք բոլոր պահանջների տակ». հացադուլավոր բռնցքամարտիկին են այցելել ՀՅԴ ՀԳՄ անդամները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ից հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին մեր ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։ Հանդիպման վայրի մասին իմանալու համար գրառում թողեք միջոցառման էջում կամ միջոցառման կազմակերպիչներին անձնական նամակ գրեք: Ձեզ հետ բերեք հեռախոս, որն ունի Bluetooth և ականջակալի միանալու հնարավորություն։ Հարցերի դեպքում զանգեք՝ 093426654, 094740424: օգոստոսի 14-ին, ժամը 10։30-13։00-ն տեղի կունենա հանրային քննարկում՝ նվիրված Մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը։ Քննարկմանը նախատեսվում է, որ կմասնակցեն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ... Օգոստոսի 14-ին, ժամը 12.30-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է Արարատյան հայրապետական թեմի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:Թեման՝ Խաղողօրհնեք կամ Ս.Աստվածածնի վերափոխման տոն: Ո՞րն է տոնիխորհուրդը: Ինչպիսի՞ն են նրա հոգևոր ու խորհրդապաշտական դրսևորումներն այսօր:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Մեդիա կենտրոնը, օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին, հանյրային առցանց քննարկում է կազմակերպում ՝ «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով: Բանախոսներ՝ - Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու, - Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, - Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, - Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:... Առցանց ասուլիս. «Պատրա՞ստ ենք արդյոք հիմնովին անցնել առցանց ուսուցման» Օգոստոսի 13-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա առցանց ասուլիսի Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյան մասնակցությամբ: Բլից ինֆո մամուլի ակումբը վերսկսում է իր գործունեությունը և տեղեկացնում, որօգոստոսի 12-ին, ժամը 14.00-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է բնապահպան-իրավաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:Թեմա՝ Զարգացումներ Ամուլսարի շուրջ: Ինչո՞վ են պայմանավորված Կառավարության լռությունն ու ոստիկանների գործողությունները:Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 418 սենյակՀեռ. 098-35-61-21 Օգոստոսի 12-ին, ժամը` 11 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են սփյուռքաhայ ներդրող և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Թեման՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խոչընդոտում է սփյուռքահայ ներդրողին, ինչի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Օգոստոսի 12-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Novatel LLC-ի գործադիր տնօրեն Մինաս Երզնկյանը: Թեման՝ « NOVATEL ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել «ՎԵՈՆ Արմենիայի» 100% բաժնեմասը: Ովքեր են NOVATEL-ի ներկայացուցիչները, ինչ նպատակներ ու հնարավորություններ ունեն, ներդրումային ծրագրի նրանց տեսլականը, հարակից հարցեր»: Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub