Սաքունցն ընդդեմ Սաքունցի կամ «գրանտային իրավապաշտպանության» մութ անկյունները

Առաջին անգամը չէ, իհարկե, երբ հանրությանը հայտնի են դառնում այնպիսի տվյալներ, որոնք փաստում են, որ տարիներ շարունակ իրավապաշտպանական, հանրային ակտիվության դիրքերից, վեհ ու բարձր մատերիաների մասին հայտարարություններով հանդես եկող «երևելիներն» ամենևին էլ անթև հրաշտակներ չեն: Սա՝ մեղմ ասած:

Ամեն անգամ նմանօրինակ բացահայտումները հնարավորինս խնամքով «մոռացության են մատնվում», իսկ որոշակի ուղղվածության շրջանակներ էլ տվյալ «հրեշտակներին» էլի առաջ են բերում, որպեսզի զանազան հարթակներից կամ ասուլիսանոցներում դրանք շարունակեն ճամարտակել ժողովրդավարական արժեքներից, մարդու իրավունքներից, օրինականությունից և ոչ միայն: Այդ «ոչ միայն»-ը, ի դեպ, նրանց հիմնական հանձնառությունն է: Բայց դրա մասին քիչ անց:

Չհիշեցնելով հիմա թունդ իշխանապաշտպան դարձած որոշ նախկին «իրավապաշտպանների» վերաբերյալ խայտառակ մերկացումները՝ փորձենք դիտարկել նախօրեին ոչ անհայտ Արթուր Սաքունցի վերաբերյալ հրապարակված ոչ պակաս խայտառակ տվյալները:

Խայտառակ այնքանով, որքանով որևէ մարդու, անհատի համար, անկախ նրա հանրային ճանաչելիությունից կամ հասարակական դիրքից, կարող են լինել իր և իր ծնողի՝ հոր միջև ծագած խնդիրները, ունացվածքի վեճը և այդ ամբողջ «սպիտակեղենի» հրապարակայնացումը: Նկատենք՝ հասարակության հետաքրքրությունից կամ ցանկությունից անկախ հրապարակայնացումը:

Խոսքը «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցի հոր՝ թոշակառու Ալբերտ Սաքունցի հայտարարության մասին է, ում հայտարարությունը նախօրեին տարածվեց ցանցային լրատվամիջոցներով: Ի՞նչ իմացանք Ալբերտ Սաքունցի այդ հայտարարությունից: Մասնավորապես, հասարակությունը այդպիսով տեղեկացավ, որ վերջին տասնամյակներում աջուձախ ամենքին ձաղկող, խելք ու բարոյականություն, իրավունք և օրինապահություն, ձեռքի հետ էլ՝ «ադրբեջանական կինոմշակույթ» քարոզող, թունդ «իրավապաշտպան» Արթուր Սաքունցն ուզում է իր իսկ հորից խլել նրա և իր հանգուցյալ տիկնոջ բնակարանը:

Թոշակառու Սաքունցը առանց երկիմաստությունների, շատ պարզ հայտարարում է, որ իր որդին՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը, կնոջ մահից հետո երեք տարի շարունակ իր վրա բարոյահոգեբանական ճնշում գործադրելով՝ ստիպել է հեռանալ իր քրտինքով ստեղծած բնակարանից: Ավելին, ըստ հայտարարության, որդին՝ Արթուր Սաքունցը, դրանից հետո որևէ կերպ չի հետաքրքրվել հոր ողջությամբ ու առողջությամբ, իսկ հիմա էլ...

«Նույն գործելոճով շարունակում է ոտնձգությունները կնոջս օրինական ժառանգի՝ իմ հանդեպ։ Դժվար է ասել, թե ինչ իրավական հիմքով է Արթուրը կարծում, թե ինքն է կնոջս միակ ժառանգը, երբ ես կենդանի եմ և փաստացի հանդիսանում եմ նրա օրինական ժառանգը։ Բարոյական հարթությունում ունեմ բոլոր հիմքերը՝ Արթուրին անարժան զավակ համարելու, ինչն էլ հանգեցրել է ձեզ ներկայացվող նյութի իրավական կողմին։

Ես, լինելով կնոջս փաստացի ժառանգը, ինձ ժառանգություն մնացած տարածքը օտարել եմ։ Խոսքը այն տարածքի մասին է, որտեղ ներկայումս վարձակալության հիմքով գործում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Նոր սեփականատերը պատշաճ կերպով վարձակալներին ծանուցել է կայացած գործարքի մասին, նաև տվել ողջամիտ ժամանակ՝ տարածքը լքելու համար։ Սակայն Արթուրը, փոխանակ ընդունելու իրողությունը, սկսել է իրավական տարբեր գործընթացներ, դատական հայցեր է ներկայացնում իմ դեմ։ Ու կարծում եմ, որ դա անում է` հիմնական գործից ուշադրությունը շեղելու և ժամանակ ձգելու համար։ Ավելին, հաշվի առնելով նրա կապերը՝ կարծում եմ, որ դատական գործերը քննող դատավորների վրա ճնշում է գործադրում, անում է ամեն ինչ՝ ինձ կնոջիցս ստացած ժառանգությունից զրկելու համար»,-հայտարարում է Ալբերտ Սաքունցը (https://ankakh.com/hy/article/19662?fbclid=IwAR2M3qr7u7dhKsW3hc5oHM_AZlXzVOIGBa1dkHuHJEhQrosFiTgamOJzbSU )։

Բարոյական հարթության վրա սա այնպիսի մի երևույթ է, ներկայացված իրավիճակն էլ այնպիսին, որ հավելյալ մեկնաբանելու բան էլ չկա: Յուրաքանչյուրը կարող է իր հետևությունն առանց դրա էլ անել:

Բայց մեզ մեկ այլ նրբերանգ էլ հետաքրքրեց այս ամենի մեջ: Փաստորեն, ինչպես վկայում է Ալբերտ Սաքունցը, նրա որդին՝ Արթուր Սաքունցը, որպես «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ, ինքն իրենից է տարածք վարձակալել: Այսինքն, որպես գրասենյակային տարածք վարձակալել է իր հայրական տունը: Պարզ ասած, որպես կազմակերպության ղեկավար՝ ՀԿ-ի բյուջեից գումարը է հատկացրել իր ծնողների տունը վարձակալելու համար, ապա որպես տանտիրոջ զավակ, ստացել է այդ գումարը: Էլ ավելի պարզ, կազմակերպական բուրդը մի գրպանից հանել է և դրել մյուս գրպանը, արդեն որպես «սեփական բուրդ»:

Ի՞նչ է սա՝ կոռուպցիոն սխեմա՞, կազմակերպության միջոցների յուրացո՞ւմ, թե՞ պարզապես պարզունակ «խորամանկություն»:

Ի դեպ, տարիներ առաջ ԱԱԾ-ն, գուցե ոմանք կհիշեն, բացահայտել էր, որ նույն Արթուր Սաքունցը նման մի «ֆոկուս» էլ արել էր օտարերկրյա մի կազմակերպությունից իր գլխավորած ՀԿ-ի համար տրամադրած փոխադրամիջոցի ու դրա տնօրինման ընթացքում:

Եվ ահա, այս տեսակի անձինք Հայաստանում բուռն իրավապաշտպանությամբ են զբաղվում, այլոց բարոյախրատական դասեր են տալիս, կոռուպցիայի դեմ են անխնա պայքարում ու նման բաներ: Մինչդեռ իրենք...

Հետաքրքիր հարց է ծագում նաև այն առումով, որ մի՞թե Սաքունցին ու նրա նմաններին դրսից «գրանտավորողները» չգիտեն կամ չեն տեսնում կամ չեն կռահում, թե ինչ կատեգորիայի անձանց հետ գործ ունեն:

Միամիտ չլինեք, իհարկե, տեսնում են ու ոչ միայն կռահում են, այլև հստակ տեղեկանում են ու գիտեն: Բայց նրանց՝ այդ գրանտատուներին հենց նմաններն էլ պետք են: Այնպիսիք, որ կարող են, օրինակ հորը տնից հանել, մոր դեմ ցուցմունք տալ կամ այդ կարգի էլի ինչ-որ արարքի ընդունակ լինել, կարող են կազմակերպության համար նախատեսված միջոցները անձնական ցանկությամբ տնօրինել նաև:

Գրանտատուներին, պարզ ասած՝ ֆինանսավորողներին հենց դա էլ պետք է: Ավելին, նրանց հիմնական հանձնարարություներն այնքան էլ կապ չունեն այսպես ասած՝ «իրավապաշտպանական, ժողովրդավարական կամ քաղհասարակական» գործունեության հետ: Հիմնական առաջադրանքներից մեկը Հայաստանում հնարավորինս հակառուսական տրամադրություններ տարածելը, Հայաստանի շահերին հարվածող մտայնություններ քարոզելը, հանրային ընկալման մեջ արմատավորելն է:

Պատահական չէ, օրինակ, որ հենց այս օրերին սահմանում իրավիճակի լարվածության մեկնարկից սկսած, Սաքունցը և նմաններն առաջինն ինչ արեցին՝ ՀԱՊԿ-ի դեմ հայտարարություններն էին: Ինչպես պատահական չէ, որ նույն այդ շրջանակներն են հիպերակտիվ՝ ցանկացած առիթով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դեմ, առհասարակ, հայ-ռուսական հարաբերությունների դեմ զանազան ակցիաներ նախաձեռնելու, խթանելու, բորբոքելու առումներով:

Ոչինչ ու երբեք հենց այնպես ու պատահական չէ:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 482 անգամ
Լրահոս
«Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս. ի՞նչ է պետք Հայաստանին Տիգրան Քեոսայան. Նախորդ իշխանությունները պարտավոր են պատասխան տալ ժողովրդի առջեւ, որ օրինականացրեցին մանր լրագրողին «Ոչ մի իշխանության համար չարժի զոհաբերել մարդկային կյանք». Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին 2018-ի հեղափոխության ժամանակ Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վլադիմիր Գասպարյան Սուրբ Սոֆիայում մզկիթի բացման օրը գրեթե 3000 մարդ կորոնավիրուսով է վարակվել Խոցելի Լուկաշենկոյի վերջին տրիումֆը Կես տարվա հարկադիր STOP-ը Ո՞ր միջազգային կառույցներն են Հայաստանին վարկ տրամադրել կրթական փոփոխությունների համար և ինչո՞ւ Երևանում ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայը Աստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին Զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը /տեսանյութ/ Լուսաղբյուր գյուղում 31-ամյա տղամարդը գողացել է հորթերը ու մեքենայով տարել Սպիտակ (տեսանյութ) Լճից դուրս են բերել 37-ամյա տղամարդու դին Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Երևանի փոխքաղաքապետը նշանակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ «Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. հայտարարություն Ով է նշանակվել «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Նոր տվյալներ նախագահական ընտրություններից «Գժեր, սթափվե՛ք, սա փոքր երկիր է». բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ (տեսանյութ) Քրիստինե Պեպելյանը արտագաղթում է ԱՄՆ Ում կյանքն է կտրուկ փոխել հեղափոխությունը Զգուշացրել էի, որ Բելառուսում Մայդան չի լինելու․ Լուկաշենկո Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Սամվել Կարապետյանի ընտանիքը հանգստանում է Խորվաթիայում. լուսանկարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub