Քոչարյանը հանձն է առնում հերթական անգամ կանխել վտանգավոր պլանը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի կողմից ներկայացված հայցի ապահովման միջանկյալ միջոց չկիրառելու որոշումը շարունակում է լայն քննարկման թեմա մնալ: Ոմանք պնդում են, թե դա սպասելի էր, քանզի ՄԻԵԴ միջանկյալ միջոցները կիրառվում են բացառիկ դեպքերում՝ դիմումատուի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների դեպքում, երբ որ դիմումատուների իրավունքներին կարող են հասցվել անդառնալի վնասներ, ինչպես նաեւ՝ արտաքսման դեպքերում։ Սակայն այսպիսի այլանդակություն, ինչպիսին ՀՀ իշխանությունները թույլ տվեցին Հայաստանի Սահմանադրության եւ ՍԴ-ի նկատմամբ, ոչ պակաս հրատապ ու կարեւոր էր, քան մյուս դեպքերը: Այնպես որ ՄԻԵԴ-ը վայրկյան առաջ պետք է միջանկյալ միջոց կիրառեր, բայց դա տեղի չունեցավ ու կարծում ենք շատերի համար հասկանալի պատճառներով:

Հայաստանը աշխարհաքաղաքական վերադասավորումների խնդրի առջեւ է, եւ Արեւմուտքն այսպիսով ՀՀ իշխանություններին հնարավորության լայն դաշտ է բացում՝ երկրում բարեփոխումների անվան տակ իրականացնելու ցանկացած բան: Բնականաբար այդ անվերապահ աջակցությունը գին է ունենալու՝ Ռուսաստանի ազդեցությունից պոկվելու տեսքով եւ դրանից բխող բոլոր հետեւանքները, Գյումրիի ռազմաբազայի դուրսբերում մեր պետության սահմաններից, Արցախում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում եւ այլն: Ովքեր չեն նկատում, որ Հայաստանի իշխանութունները, տուրք տալով արեւմուտքին, ապազգային ծրագիրն են իրականացնում, դա իրենց խնդիրն է, սակայն դա չտեսնել ու չնկատել չեն կարող Արցախյան պատերազմ անցած հայրենասերները:

Պատահական չէ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեկուկես տարվա անիմաստ կալանքից հետո ընդամենը շաբաթներ առաջ հայտնվել է ազատության մեջ եւ երեկ իր ավելի քան յոթ տասնյակ համակիրների եւ աջակիցների հետ zoom-ով քննարկման ընթացքում խոսել է այս մասին: <<Այո, Ղարաբաղի հարցի շուրջ մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը, որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում: Այստեղ շատ ու շատ շտկելու բաներ կան։ Երեւի հիմա չարժի մտնել մանրամասնությունների մեջ։ Մոտակա ժամանակներում այս կարեւորագույն հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց կունենամ եւ կփորձեմ նաեւ մանրամասներ այն մտահոգությունները, որը ես ունեմ»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ ժամանակն է շարժում ձեւավորել, որ իրենք չեն կարող համակիրի եւ աջակցի կարգավիճակում հետեւել ընթացող պրոցեսներին. «Անելիքները շատ-շատ են, մեր ճանապարհը բարդ է, բայց անցանելի ճանապարհ է, եւ ես համոզված եմ, որ միասին, ձեր աջակցությամբ, ձեր պայքարով մենք հասնելու ենք մեր նպատակներին։ Ես հավատում եմ դրան»։

Թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանը հնարավորինս քաղաքական պասիվություն կցուցաբերի՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ սեւեռումները, սակայն այն փաստը, որ Քոչարյանը չի լռում եւ քաղաքական հայտնի մեկնարկը տալիս է անսպասելի շուտ, վկայում է մի բանի մասին, որ երկրում, իսկապես, վտանգավոր պրոցեսներ են ընթանում, ինչպես պանթուրքիստական ծրագիրն էր 90-ականների վերջերին, այն ժամանակ Փաշինյանի հոգեւոր հայր Լեւոն Տեր-Պետրոսյանն էր փորձում իրականացնել արցախյան իր դավադրությունների պլանը եւ կանխվեց Քոչարյանի ու մյուսների կողմից, այդ ծրագիրը նրան չհաջողվեց իրականություն դարձնել նաեւ 2008 թվականից հետո, երբ կրկին վերադարձավ քաղաքականություն, հիմա ըստ էության, հերթական փորձի ժամանակն է եւ պիտի լինեն ուժեր, որոնք կխափանեն ազգադավ այդ պլանը: Ինչպես տեսնում ենք Քոչարյանը պատրաստ է դրան:

Անի Սահակյան

դիտվել է 13389 անգամ
Լրահոս
«Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս. ի՞նչ է պետք Հայաստանին Տիգրան Քեոսայան. Նախորդ իշխանությունները պարտավոր են պատասխան տալ ժողովրդի առջեւ, որ օրինականացրեցին մանր լրագրողին «Ոչ մի իշխանության համար չարժի զոհաբերել մարդկային կյանք». Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին 2018-ի հեղափոխության ժամանակ Այսպիսի քայլ անում են սադրելու համար, դա հասկանալով, սադրանքի չեմ գնացել. Վլադիմիր Գասպարյան Սուրբ Սոֆիայում մզկիթի բացման օրը գրեթե 3000 մարդ կորոնավիրուսով է վարակվել Խոցելի Լուկաշենկոյի վերջին տրիումֆը Կես տարվա հարկադիր STOP-ը Ո՞ր միջազգային կառույցներն են Հայաստանին վարկ տրամադրել կրթական փոփոխությունների համար և ինչո՞ւ Երևանում ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայը Աստղիկ ԲԿ-ում COVID-19-ով 250 հիվանդ է բուժվել․ ԲԿ-ն վերադառնում է բնականոն աշխատանքին Զայրացած ամբոխը փորձել է հրկիզել խորհրդարանի շենքը /տեսանյութ/ Լուսաղբյուր գյուղում 31-ամյա տղամարդը գողացել է հորթերը ու մեքենայով տարել Սպիտակ (տեսանյութ) Լճից դուրս են բերել 37-ամյա տղամարդու դին Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել Երևանի փոխքաղաքապետը նշանակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ «Լիդիանի» վագոն-տնակների տեղաշարժումը ապօրինություն էր. հայտարարություն Ով է նշանակվել «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Նոր տվյալներ նախագահական ընտրություններից «Գժեր, սթափվե՛ք, սա փոքր երկիր է». բացառիկ հարցազրույց՝ Վլադիմիր Գասպարյանի հետ (տեսանյութ) Քրիստինե Պեպելյանը արտագաղթում է ԱՄՆ Ում կյանքն է կտրուկ փոխել հեղափոխությունը Զգուշացրել էի, որ Բելառուսում Մայդան չի լինելու․ Լուկաշենկո Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները Սամվել Կարապետյանի ընտանիքը հանգստանում է Խորվաթիայում. լուսանկարներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 11-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Թեմա՝ կրթական չափորոշիչներ, Ամուլսար, ծաղկող Սևան Օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ագրարագյուղացիական միավորում հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Թեմա՝ նոր սերմերի փորձարկում. Հայաստանում անցկացվելիք միջազգային սեմինարը վտանգի տակ է Օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Հայելի մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ներքաղաքական հարցեր՝ Ամուլսարի հարց, կրթական նոր չափորոշիչներ, արտակարգ դրության երկարաձգում: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ստորագրել է որոշում՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2020 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը. 1. «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի... Օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիրներ Սիլվա Ադամյանը, Մարիամ Բադալյանը և Դոնարա Ալեքսանյանը: Թեմա՝ Ամուլսարի շուրջ լարված իրավիճակի վերաբերյալ «Մեկ Առողջություն» կոալիցիայի հայտարարությունը և շրջակա միջավայրի առողջության ոլորտում տապալված պետական քաղաքականության վտանգները: Օգոստոսի 7-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերեն են Բարգավաճ Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայրենիք կուսակցությունների ներկայացուցիչներ Իվետա Տոնոյանը, Արծվիկ Մինասյանը և Արսեն Բաբայանը: ԹԵՄԱ՝ ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործությունների մասին հաղորդման հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշումը և դրա վերաբերյալ կուսակցությունների կողմից բերված բողոքը: Ժամը 13:00՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Բեյրութի ողբ... ՕԳՈՍՏՈՍԻ 7-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանի ասուլիսը: Թեմա- 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրականացրած միջոցառումների արդյունքները: Կարող եք թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մի... Օգոստոսի 7-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Փաստաբանների պալատի փաստաբան Մասիս Մելքոնյանը և «Իրավունքի սահման» ՍՊԸ տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը: Թեման՝ «Բանախոսները կանդրադառնան Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրինության՝ քաղաքացիներին ունեզրկելուն, նրանց ունեցվածքը յուրացնելուն և դրա վերաբերյալ Դատախազության ու Ոստիկանության անգործությանը»: Հասցեն՝ Արշակունյաց 4, Մամուլի շենք, 13-րդ հարկ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 077 400-955: Հուլիսի 4-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Մաշտոցի պուրակի ծառահատման շուրջ բարձրացված աղմուկ, քաղաքապետարանի պարգևատրումներ Հուլիսի 4-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ՙՙԵրևանի այլընտրանքային քաղաքապետարան՚՚ նախաձեռնող թիմի համաղեկավարներ Սարգիս Տեր-Եսայանը և Սոնա ԱղեկյանըԼ Թեմա՝ Պոպոք-պնդուկ փարթի՝ մայրաքաղաքն ախտահանելու փոխարեն, Երևանի քաղաքապետրանի պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ, մայրաքաղաքային պատահական հրդեհներ ու էլի շատ թերացումներ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub