Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով»։

Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ․
1. Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին է ներկայացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, պրոֆ․ Հ․ Մանվելյանի, բաժնի վարիչ Գ․ Վարդանյանի կողմից տրված բնօրինակ փաստաթուղթ, որով վերջիններս իրենց ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել են, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից 22․05․2020թ․ ժամը 16։00-ին։


2. Բնօրինակ փաստաթղթի հանձնումից հետո ՊՈԱԿ-ի բժիշկը, բնօրինակ փաստաթուղթը թողնելով «Աստղիկ» ԲԿ-ի տնօրենի սենյակում, դուրս է եկել սենյակից։ Կարճ ժամանակ անց վերադառնալով՝ ՊՈԱԿ-ի բժիշկը պարզել է, որ բնօրինակ փաստաթուղթը սեղանից անհետացել է։ «Աստղիկ» բժշկական կենտրոնն առերևույթ վստահությունը չարաշահելու եղանակով վերցրել է բժշկին տրված բնօրինակ փաստաթուղթը և հրաժարվել ներկայացնել այն՝ պատճառաբանելով, որ այդպիսի փաստաթուղթ չի տրամադրվել։

3. «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած բնօրինակ փաստաթղթի «անհետացմանը», դրա լուսապատճենն առկա է և գտնում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և Քրեակատարողական ծառայության տնօրինության տակ։ Վերջիններս, պատշաճ կերպով կազմված, ստորագրված, կնքված փաստաթղթի հիման վրա իրականացնելու են կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի տեղափոխման գործընթացը։

4. Նման պայմաններում առավել քան ողջամիտ է ենթադրությունն առ այն, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնը շահագրգռված է կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանին նշված բժշկական կենտրոնում պահելու հարցում։ Գ․ Խաչատրյանին դուրս գրելու վերաբերյալ բնօրինակ փաստաթղթի «անհետացումից» հետո տրամադրվել է նշված փաստաթղթում ներկայացված փաստերին տրամագծորեն հակառակ այլ տեղեկատվություն, որով «Աստղիկ» բժշկական կենտրոնը կարծես հրաժարվել է դուրսգրման իր որոշումից։ Նման պայմաններում առնվազն կասկածելի է, թե ինչպես բժիշկ-մասնագետների կողմից ներկայացված դուրսգրման մասին որոշումը կարող էր այդքան հանկարծակի փոխվել։
Գագիկ Խաչատրյանի դուրսգրման գործընթացում «Աստղիկ» բժշկական կենտրոնի շահագրգռված լինելու մասին ենթադրության հիմքերն առավել ամրապնդվում են նրանով, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում (վերջինս այնտեղ է գտնվում սկսած 07․02․2020թ․-ից)։ Ցուցված բուժումն իրականացվում է հրավիրված մասնագետի միջոցով։

5. Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազություն։ Նախարարությունը հետևողական է լինելու, որ համապատասխան հիմքերի արձանագրմամբ իրավական գործիքակազմի ողջ ներուժի օգտագործմամբ գործընթացում ներգրավված անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նշվածը առերևույթ հիմք է տալիս նաև ենթադրելու, որ կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, որոնք իրավասու մարմնի կողմից պետք է արժանանան համապատասխան գնահատականի։

6․ Ինչ վերաբերում է մամուլում տարածված հաղորդագրությամբ ներկայացված՝ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի այն պնդմանը, թե տեղափոխումն իրականացվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա, ապա նման պնդումը ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորություններին առնվազն չտիրապետելու արդյունք է։ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ դուրս գրել այն հիվանդին, ով գտնվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում։
Ո՛չ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, ո՛չ Քրեակատարողական ծառայությունը որևէ կերպ չեն կարող շահագրգռված լինել կալանավորված ցանկացած անձի դուրսգրման գործընթացով։ Սույն դեպքի կապակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

դիտվել է 464 անգամ
Լրահոս
Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է. Ստեփան Դանիելյան Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա և իշխող ուժը ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը․ Տիգրան Աթանեսյան Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Հարգելի Սերժ Թանկյան, շնորհավորում եմ,Դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք... Միայն Դուք չէ, որ ազգային մասշտաբի դեգեներատ եք Որքան կբարձրանա ջերմաստիճանը Ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ Արմանը մեր լրբի տղեն չի Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է «Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ՝ մաքսանենգությունը ծածկադմփոց անելու». Միքայել Մինասյան «Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան «Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան «Ինչպես երբևէ՝ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը». Երվանդ Վարոսյան «Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները Շուշան Փաշինյանի հորդորը (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները