Առցանց մամուլում գերակշռում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող բացասական հոդվածները

2020 թ-ի մայիսի 10-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, news.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 699 հոդված։ Որոնցից 131-ը՝ բացասական, 21-ը՝ դրական, 547-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին մշտադիտարկման ընթացքում հրապարակվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ, սակայն գերակշիռ մասը բացասական են։


Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ վատագույն իշխանությունն են։

Արմեն Աշոտյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվերից մեկին, ասել է. «Փաշինյանը խուճապի մեջ է, և դրա պատճառը հարյուր հազարավոր քաղաքացիների դժգոհությունն է»:

Բելառուս վերլուծաբան Յուրի Դրակախրուստի խոսքով, ՌԴ նախագահն ինստիտուցիոնալ կերպով հրաժարվեց լուծել Հայաստանի հետ գազի գնի հարցը. «Բայց նա չի հրաժարվել առևտուր անելուց։ Նա չի հրաժարվել նրանից, որ Փաշինյանը կամ այլ չինովնիկներ գնան Մոսկվա՝ «Գազպրոմ», համոզեն, որ իրենց համար դժվար է, պետք է մտնեն իրենց դրության մեջ, կարող են այլ հարցերում ռուսներին ընդառաջ գնալ։ Նման առևտրին նրանք դեմ չեն, և դա չի նշանակում, որ Հայաստանը գազի համար կվճարի համաշխարհային շուկայի գները։ Այո, ինչ–որ զիջումներ կլինեն։ Դա ամեն տարի տեղի է ունենալու»:

News.am֊ում հրապարակվել է 250 հոդված, բացասական` 67, դրական՝ 6, չեզոք՝ 177։

Կայքում տեղ են գտել Նարեկ Սամսոնյանի և Արմեն Աշոտյանի դիտարկումները։

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանն, անդրադառնալով կորոնավիրուսի տարածման թեմային, ասել է. «Հիմա ես ուզում եմ արձանագրել, որ կորոնավիրուսի համաճարակի առողջապահական և տնտեսական բոլոր հետեւանքների համար անմիջականորեն պատասխանատու են Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանն ու Արսեն Թորոսյանը։ Յուրաքանչյուր մահի համար պատասխանատու են այս երեքը»:

Ըստ Արփինե Հովհաննիսյանի` արտակարգ դրությունը երկարացնելը Նիկոլ Փաշինյանի համար և՛ քաղաքական, և՛ անձնական դրդապատճառներ ունի։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն էլ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և հավելում է, որ Նիկոլին հեռացնելու ամենաանցավ հնարավորությունն ունի քաղաքական մեծամասնությունը․ «Ուրիշ ոչ ոք։ Այսօր հենց դուք եք պատասխանատու երկրի ճակատագրի համար։ Ձեր ձեռքերում է՝ կլինի՞ Հայաստանը վաղը, թե՝ ոչ։ Իսկ որպեսզի լինի, պիտի ժամ առաջ հեռացնել Նիկոլին»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը չի կարծում, թե ԱԺ-ում ծեծկռտուքին հաջորդած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը կարող էր բռնություն խրախուսել։ Ըստ նրա ամբողջ ելույթը ծսփահարության էր արժանի։

Armtimes.com֊ում հրապարակվել է 147 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 5, չեզոք՝ 139։

Արման Բաբաջանյանն, անդրադառնալով արդարադատության ոլորտին, նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և քաղաքական մեծամասնության Արդարադատության նախարարից պետք է լսեինք դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրակացնելու ռազմավարություն մշակելու մասին, բայց փոխարենը մենք լսեցինք, թե ինչպես Արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել են նրա իսկ տված հանձնարարականի կատարումը։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարականի դիմում է գրել, և իր ֆեյսբուքյան գրառման մեջ շնորհակալություն է հայտնել վարչապետին ոլորտն իրեն վստահելու համար։

Ռուսական մեդիայում տարածվեց լուր՝ ըստ որի Նիկոլ Փաշինյանի պապը կռվել է ԽՍՀՄ բանակում և հերքվեց այն լուրը, թե վարչապետի պապը սատարել է Նացիստական Գերմանիային։

Aravot.am֊ում հրապարակվել է 124 հոդված բացասական՝ 35, դրական՝ 3, չեզոք՝ 86։

Կայքում տեղ են գտել Միքայել Մինասյանի և Արմեն Աշոտյանի դիտարկումները։

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն, անդրադառնալով մաքսանանեգ ծխախոտի թեմային, որն առգրավվել էր ՌԴ֊ում և մամուլի հրապարակումներին, որ այդ ամենի հետ կապ ունի Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայր, Աժ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, նշել է, որ այդ թեմայով Նիկոլ Փաշինյանի հակափաստարկներին չի հավատում․ «Ես ո՞նց հավատայի՝ զուտ իր խոսքերի՞ն: Ես արդեն մի չորս տարի առհասարակ չեմ հավատում նրան, քանի որ շատ լավ ծանոթ եմ այդ մարդուն: Որևէ հակափաստարկ Փաշինյանի շուրթերից չեմ լսել, հերթական մանիպուլյատիվ շանտաժային բնույթի ելույթն եմ տեսնում: Նա շարունակում է պնդել, որ եթե իրենք հեռանան իշխանությունից, կգան նախկինները: Սա իր միակ ասելիքն է մնացել: Մաքսանենգություն է տեղի ունեցել, և հայկական որոշ շրջանակներ դրա մասնիկն են կազմել»։

1in.am-ում հրապարակվել է 100 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 6, չեզոք՝ 91

Կայքում տեղ է գտել «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումը, ըստ որի այն տեղեկացել է, որ վերջնականապես ամփոփվել է 2019 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը և ուղարկվել Ազգային ժողով: Ըստ այդմ, ՀՆԱ-ի իրական աճը Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին արձանագրվել է 7.6 %-ի մակարդակում, ինչը 2.7 %- ային կետով գերազանցում է պետական բյուջեով 2019 թվականի համար ծրագրված մակարդակը:

Կայքը հրապարակել է նաև Նիկոլ Փաշինյանի պապի մասին ռուսական կայքերում հրապարակված հոդվածը։

Կայքում տեղ է գտել նաև «Փաստ» օրաթերթի հոդվածը, որի համաձայն Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վահագն Սիսեռյանին շատ մոտ կանգնած աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասով, որ նա իրոք չի վերադառնալու աշխատանքի: Սակայն թերթի զրուցակիցը նաև նշել է, որ դրա պատճառը աշխատասենյակի դուռը կապարակնքելը չէ, իսկ իրական պատճառների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի:

Թերթը հավելում է, որ ինչ էլ լինի, փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կորոնավիրուսային վիճակը չի կարողանում կառավարել, այլև իր սեփական թիմը, որն արագորեն սկսում է ճաքեր տալ։

Tert.am-ում հրապարակվել է 78 հոդված, բացասական՝ 23, դրական՝ 1, չեզոք՝ 54։

Քաղաքագետ Արմեն Մինասյանը նշել է. «Ինքս էլ համամիտ եմ Մինասյանի վերլուծության հետ, որ պետք է թոթափել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ի վերջո «Քաղաքացիական պայմանագիրը» որպես կուսակցություն և «Իմ քայլը» որպես խմբակցություն պետք է կոլեգիալ մարմիններ դառնան և այնտեղ հավաքված մարդիկ պետք է գիտակցեն, որ անելիք ունեն երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործում և առնվազն ունեն պատասխանատվություն: Այս կոչն ըստ էության՝ սթափության կոչ էր, որպեսզի մարդիկ կանգ առնեն և պատասխանատվությունը գիտակցեն»։

ՀՀ Աժ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանն էլ, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը, նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում չի ստանձնում պատասխանատվություն։

դիտվել է 1054 անգամ
Լրահոս
Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա և իշխող ուժը ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը․ Տիգրան Աթանեսյան Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Հարգելի Սերժ Թանկյան, շնորհավորում եմ,Դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք... Միայն Դուք չէ, որ ազգային մասշտաբի դեգեներատ եք Որքան կբարձրանա ջերմաստիճանը Ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ Արմանը մեր լրբի տղեն չի Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է «Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ՝ մաքսանենգությունը ծածկադմփոց անելու». Միքայել Մինասյան «Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան «Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան «Ինչպես երբևէ՝ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը». Երվանդ Վարոսյան «Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները Շուշան Փաշինյանի հորդորը (լուսանկարներ) Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում չվերթների մասին Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները