Մաքսանենգ ծխախոտի «գլանակը». Խորը անդունդ, հարգանքի բացակայություն հայ-ռուսական հարաբերություններում

Այնպես է ստացվել, որ ռուսական մամուլը հետևողականորեն սկսել է Հայաստանի իշխանությունների շուրջ ծավալվող իրադարձությունների մասին տեղեկությունները լայնորեն լուսաբանել:

Այստեղ հարցը այն չի, թե ռուսական մամուլի որքան առաջատար, կամ ոչ առաջատար մամուլի, կամ՝ իշխանական հովանավորության տակ գտնվող որ ռուսաստանյան պարբերականն է հայաստանյան իրադարձություններ «մութ» կողմերը լայնորեն լուսաբանում:

Հերթական անգամ օրերս The Moscow Post ռուսական պարբերականում հոդված է հրապարակվել, որին արդեն անդրադարձել ենք: Նկարագրում են՝ «Հայաստանի գլխավոր «լվացարարուհուն»» վերատառությամբ հոդվածում, Աննա Հակոբյանի լուսանկարով ու քննարկում «հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքների» թեման:

Հոդվածում պատմում են, որ «թավշյա հեղափոխությունից» 2 տարի անց «հեղափոխականները» կյանքի կոչում իրենց խոստումները։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է արշավ ընդդեմ երկրի գործարար վերնախավի ներկայացուցիչների, նախկին ղեկավարության և ․․․ ռուսական ակտիվների։ Այս բոլոր գործողությունները բնակչությանը մատուցվում են որպես հանուն «գողացված փողերը հետ բերելու» պայքար՝ Հայաստանի համար այնքան բարդ ներկայիս ժամանակներում, որպեսզի փրկեն տնտեսությունը, որը սկսել ճաքեր տալ տնտեսական լճացման պատճառով, որն առաջացել է կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Անցյալ տարի ունեցած իր ելույթներից մեկում Փաշինյանը խոստացավ օլիգարխներին «փռել ասֆալտին» և հետ բերել գողացածը։ Եվ վերադարձրեց ․․․պաշտոնական տվյալների համաձայն 80 միլիոն դոլար է վերադարձվել պետությանը՝ հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում։ Սա այն դեպքում, երբ ասում էին, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ստվերային տնտեսությունը 40 տոկոսից պակաս չէր, այսինքն 400 միլիոն դոլար զուտ կոռուպցիոն եկամուտ կար, տարեկան կտրվածքով։ Բազմապատկենք դա Սարգսյանի նախագահության 10 տարիներով և կստանանք 4 միլիարդ դոլար։ Ինչպես հասկանալի է, դա 80 միլիոն դոլարից շատ է հեռու, որի մասին հայտարարում է Նիկոլ Փաշինյանը։ Հարց է առաջանում, իսկ ուր են մնացել հիմնական գումարները, որոնք վերցվել են օլիգարխներից»։

Այնուհետև հոդվածում Հայաստանի իշխանությունը ներկայացվում է որպես կրիմինալ գործունեություն ծավալող իշխանություն, իշխանական ընտանիքի արած ծախսերը, որոնց հայկական մամուլն անդրադարձել է, ինչպես նաև ռուսական իշխանությունների կողմից առգրավված մաքսանենգ ծխախոտի խմբաքանակները:

Իրականում Հայաստանի հանրապետության համար ամոթ է, երբ մեր երկիրն առհասարակ կապվում է նման դեպքերի համար, որովհետև բոլորի համար պարզ է, որ առանց բարձրագույն իշխանության իմացության՝ նման մաքսանենգություններ չէին կարող տեղի ունենալ:

Ծխախոտի, ադամանդի գործարքներ, վարչապետի ընտանիքի շուրջ տարբեր խոսակցություններ, օլիգարխներից հավաքվող գումարներ, սրանք նմանատիպ թեմաներ են, որոնց վերաբերյալ տարիներ շարունակ միջազգային հանրությունը ուշադրություն էր հրավիրում օրինակ՝ Ադրբեջանում իշխող կլանի հետ ասոցացվող թեմաներում:

Մարդիկ կարող են հակադարձել, թե Ռուսաստանն էլ օրենքի երկիր չէ, այդ երկրում էլ անօրեն՝ միլիարդների հասնող գործարքներ են կատարվել: Այո, վստահաբար այդպես է: Բայց հիշենք, թե ինչ լոզունգներով էր եկել Փաշինյանն իշխանության՝ ժողովրդին «թալանվածը վերադարձնելու», «արդարություն հաստատելու» և այլն...

Ի՞նչ ունենք այսօր...

Սա զուտ իշխանության, կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հարց չէ, սա պետության, երկրի համբավի հարց է, որը տարիներով բարդ է լինելու վերականգնելը: Ռուսական մամուլում կարող են տպագրվել նաև պատվիրված հոդվածներ, ինչպես և արևմտյան մամուլում: Բայց պարզ է չէ՞, որ «չկա ծուխ առանց կրակի»:

Բացի այդ, առավել կարևոր է մեկ այլ հանգամանք. այս համատեքստում արդեն Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների հարցն է: Ինչո՞ւ է ձևավորվել մի մթնոլորտ, երբ ռուսական տարբեր մամուլի միջոցներ պատրաստ են Հայաստանը ներկայացնել, այսպես ասած՝ վատ լույսի ներքո...

Տարիներ առաջ եղել է նման միտում, բայց լիովին այլ թեմայով, երբ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Արցախի պաշտպանության համար, 1988-ից հետո խորհրդային լրատվական ռեպորտաժներում հայերն «էքստրեմիստ» էին որակվում: Բայց ղարաբաղյան պատերազմից հետո այդ պիտակը կոտրվեց, Ռուսաստանը ստիպված եղավ հաշվի նստել բոլորովին այլ իրողությունների հետ:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն՝ այսօր կարող ենք արձանագրել, որ խաթարված են: Չկա որևէ ապացույց, երբ Փաշինյանը պնդում է, թե իբր նորմալ, փայլուն հարաբերություններ ունեի Ռուսաստանի իշխանությունների հետ: Ավելին՝ դրանք թվում է, որ նույնիսկ սովորական աշխատանքային էլ չեն, որովհետև ստեղծվել է խորը անդունդ՝ հիմնված անվստահության և միմյանց չհարգելու վրա: Եվ դրա պատճառները պետք է վերլուծի Փաշինյանը, եթե, իհարկե, նրա համար նշանակություն ունի հարցը, թե ինչ է նշանակում ռազմավարական դաշնակից:

Մինչ այժմ, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ընդհանրապես Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին խոսելիս միայն մեկ բան է կարևորում՝ դեկլարատիվ հայտարարություններ այդ հարաբերությունների առկայության մասին: Իրականում, գործունակում ուղղակի դատարկություն է այդ հարաբերություններում՝ դրանից բխող բացասական հետևանքներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12180 անգամ
Լրահոս
Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Պետք է հարուցվի քրգործ, վարչապետը՝ հրաժարական տա և իշխող ուժը ընտրի այլ վարչապետ՝ մինչև քննության ավարտը․ Տիգրան Աթանեսյան Մարդիկ Փաշինյանի հորդորներն անտեսում են, քանի որ այլևս նրան չեն հարգում. Արամ Անտինյան Հարգելի Սերժ Թանկյան, շնորհավորում եմ,Դուք մենակ չեք, մենակ չեք, մենակ չեք... Միայն Դուք չէ, որ ազգային մասշտաբի դեգեներատ եք Որքան կբարձրանա ջերմաստիճանը Ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ Արմանը մեր լրբի տղեն չի Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է «Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ՝ մաքսանենգությունը ծածկադմփոց անելու». Միքայել Մինասյան «Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան «Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան «Ինչպես երբևէ՝ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը». Երվանդ Վարոսյան «Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները Շուշան Փաշինյանի հորդորը (լուսանկարներ) Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում չվերթների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները