Ամերիկյան նուրբ գաղտնազերծում՝ Արցախյան պլանների մասին

Մեր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդիրն է աջակցել ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն կիսո՞ւմ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Ռուսաստանի նախարարը ուշագրավ հայտարարություն էր արել փուլային կարգավորման տարբերակի վերաբերյալ:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներից մեկն է, և մենք փորձում ենք կառուցողական մեթոդներով տանել մեր աշխատանքը: Ես ուզում եմ նշել, որ Վաշինգտոնն ակտիվորեն ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի աշխատանքներում: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս ձգձգված հակամարտության խաղաղ լուծմանը»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Լին Թրեյսին նկատել է, որ համավարակի պայմաններում խորհրդատվությունները ԵԱՀԿ շրջանակներում շարունակվում են, այդ թվում՝ վիրտուալ ձևաչափով կողմերի ներգրավմամբ:

Ապա` անդրադառնալով Արցախում ականազերծման աշխատանքների շարունակելուն՝ Թրեյսին ասել է. «Մենք հպարտ ենք այն աշխատանքներով, որոնք իրականացվել են ականազերծման ծրագրի շրջանակներում, որի ներքո մենք մարդասիրական օժանդակություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Մենք կարծում ենք, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 70 միլիոնի ներդրումը բավականին հաջողված է եղել։ Եվ այժմ, երբ ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքները ավարտվել են, մենք փորձում ենք մեր ուշադրությունը բևեռել մեկ այլ ուղղության վրա՝ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքներին, ինչը կօգնի Մինսկի խմբի աշխատանքներին»։

Այսպիսով, ամերիկյան ֆինանսական աջակցության դադարեցումն ու այժմ հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելն ավելի կարևոր է թվում ամերիկյան վարչակազմի համար, հետևաբար, Միացյալ Նահանգները, որպես համանախագահող պետություն՝ լծվել է տևական խաղաղության հաստատմանը:
Իրականում՝ բնակչությանը, ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու աշխատանքների մասին, ինչը, ըստ ամերիկացի դեսպանի՝ կօգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, բավական խորքային հարց է:

Դիվանագետներն, ինչպես հայտնի է, շատ զգուշավոր են իրենց խոսքերում, նրանց ամեն բառը կշռադատված ու հաշված է: Ինքը՝ Թրեյսին, հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետության՝ ԱՄՆ-ն ներկայացնող պետություն:
Սակայն նա խոսում է մի սկզբունքի մասին՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու, այն առանձնացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից: Կարծես նա հասկացնում է, որ պետք է ինչ-որ քայլեր արվեն, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը՝ ասել է թե՝ ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը: Իրականում այս միտումը, որը արդեն հստակ գիծ է, վաղուց էր զգացվում, որ միջնորդ պետությունները Հայաստանում իշխանափոխությունից հետո փորձում են իրականացնել:

Վերհիշենք օրինակ՝ Աննա Հակոբյանի տարօրինակ «ուղերձները» Մեհրիբան Ալիևային, ադրբեջանցի մայրերին: Ինչ-որ պահից էլ Բաքուն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» դիրքերն «ամրացնելու» ուղղությամբ իր քայլերն արեց: Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցեր տեղի ունեցան:

Այսինքն, տարվում է հստակ գիծ՝ ինչ-որ ավելի մեծ իրադարձություն նախապատրաստելու համար: Այս ամենի հիմքում հենց «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանից ակնկալվող «քայլն» է: Դա Փաշինյանից ակնկալվող քայլն է, և որն ի դեպ, նա արդեն իսկ արել է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6071 անգամ
Լրահոս
Ուխտավորներ ու մի քանի գյուղերի բնակիչներ պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլերի Ծխախոտային համաճարակը կասեցնել է պետք Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ Արմանը մեր լրբի տղեն չի Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է «Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ՝ մաքսանենգությունը ծածկադմփոց անելու». Միքայել Մինասյան «Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան «Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան «Ինչպես երբևէ՝ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը». Երվանդ Վարոսյան «Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները Շուշան Փաշինյանի հորդորը (լուսանկարներ) Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում չվերթների մասին Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի «Կան մարդիկ, որոնք ոչնչացնելով իրեր ու հոգիներ փախչում են...». Սարգիս Գրիգորյան Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակել է լրագրողին (տեսանյութ) Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան (տեսանյութ)
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները