Ով է քաշվել, ում են «գցել» մաքսանենգները


Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ: Անդրադառնալով վերջին օրերին մի շարք լրատվամիջոցների հրապարակմանը` Հայաստանից Վորոնեժ՝ «մաքսանենգ» ծխախոտի արտահանման դեպքին ՊԵԿ-ը նշել է, որ Երևանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանման վերաբերյալ տեղեկատվության ՀՀ ՊԵԿ-ը չի տիրապետում, քանի որ ՀՀ ՊԵԿ-ում տվյալ պահին ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի արտահանման մաքսային ձևակերպումների հետ կապված մաքսային կանոնների խախտման դեպքերով վարույթներ չեն իրականացվում:
Նշվում է, որ ՀՀ մաքսային մարմիններն իրավասու չեն ԵԱՏՄ տարածքում ապրանքների նկատմամբ իրականացնել որևէ գործառնություն,այդ թվում՝ մաքսային հսկողություն, քանի որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության: ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված են բացառություններ, երբ ազատ տեղափոխումն անդամ պետությունների տարածքներով սահմանափակվում է կամ հատուկ ռեժիմով է իրականացվում: Ծխախոտի արտահանումն ու տեղափոխումը սակայան այդ սահմանափակումների մեջ չի մտնում:
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն` Միության ապրանքները Միության անդամներ չհանդիսացող պետությունների տարածքներով Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման` բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)` օդային տրանսպորտով` համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու:
Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։
Հաշվի առնելով վերոգրյալը` տեղեկացվում է, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից:
Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից` մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են>>,- նշված է ՊԵԿ տարածած տեղեկատվության մեջ:

Այսպիսով` ՊԵԿ-ը արձանագրում է, որ մաքսանենգ ծխախոտի գործով չի պատրաստվում զոհեր տալ, պաշտոնանկություններ չեն լինելու, անգամ ծառայողական քննություն նշանակված չի:
Բայց, այստեղ կա մի շատ կարևոր բայց. Հայաստանից ՌԴ տարված մաքսանենգ ծխախոտը, ըստ ռուսական լրատվամիջոցների, նախատեսված է եղել ոչ թե ԵԱՏՄ տարածքի, այլ Աֆղանստանի համար, որը ԵԱՏՄ անդամ չէ: Հետևաբար ՊԵԿ պարզաբանման մեջ ամենայն մանրամասնությամբ նկարագրված մաքսային կանոնակարգերն այս դեպքի համար հիմնավորում չեն:
 Այս հարցը սակայն ՊԵԿ-ը վարպետորեն շրջանցել է: Այսինքն` Հայաստանի պաշտոնական տեսակետն այն է, որ արտահանող ընկերությունը խաբել է ՀՀ ՊԵԿ-ին, ազնվորեն չի տեղեկացրել, որ ծխախոտը մտադիր է ոչ ՌԴ, այլ երրորդ երկիր տանել: ԵԱՏՄ-ի անվան տակ ծխախոտը Հայաստանից տեղափոխել է Կրասնոդար, հետո այնտեղից էլ որոշել է տեղափոխել Աֆղանստան, ինչը սակայն չի հաջողվել: Սա էլ դեռ ոչինչ, պարզվում է ծխախոտը ակցիզային դրաշմանիշ չի ունեցել:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 7363 անգամ
Լրահոս
Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է «Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ՝ մաքսանենգությունը ծածկադմփոց անելու». Միքայել Մինասյան «Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան «Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան «Ինչպես երբևէ՝ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը». Երվանդ Վարոսյան «Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները Շուշան Փաշինյանի հորդորը (լուսանկարներ) Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում չվերթների մասին Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի «Կան մարդիկ, որոնք ոչնչացնելով իրեր ու հոգիներ փախչում են...». Սարգիս Գրիգորյան Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակել է լրագրողին (տեսանյութ) Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան (տեսանյութ) Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Տղամարդը պայթեցրել է 4 պայթուցիչ Կգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ Հայրապետյան Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին Վարչապետը նոր թվեր ներկայացրեց
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները