Ռուսաստանն անցնում է բացահայտ ճնշումների, Փաշինյանի «զենքը» կրուտիտն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ լուրջ հոգեբանական խնդիրներ ունի կամ կրուտիտի մեծ վարպետ է, քերթողահայրը: Մենք ամենեւին էլ նպատակ չունենք պիտակավորել կամ վիրավորել վարչապետին, իր <<դիագնոզը>> տվել է անձամբ ինքը՝ ֆեյսբուքյան այսօրվա լայվի ընթացքում դրսեւորած ոչ ադեկվատ պահվածքով: Փաշինյանը ոչինչ որ մտքերը չէր կարողանում ժողովել՝ մի թեմայից մյուսն էր թռչում, բայց այնպիսի հայտարարություններ արեց, որոնք կարելի է ինքնախոստովանական ցուցմունք համարել: Ինչպես հայտնի է վերջին օրերին, ավելի կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումն անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշումից հետո ռուսական կողմի գործուն մասնակցությամ հայաստանյան իշխանության նկատմամբ օղակը սեղմվում է,մինչ որոշումը Լավրովի նախազգուշացնող հայտարարությունից հետո մաքսանենգ ծխախոտի պատմության մասին ինֆորմացիոն արտահոսքերը հաջորդեցին մեկը մյուսին, ադամանդի ու ոսկու կանտրաբանդայի մասին պատմություններն էլ մյուս կողմից: Եւ ինչ, ալամ աշխարհին ալան-թալանի մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այսուհետ չի պատասխանելու իր եւ ընտանիքի մասին <<սուտ>> լուրերին: Փաշինյանը լայվ էր մտել կորոնովիրուսի համաճարակը կանխելու քայլերի մասին զրուցելու նպատակով, բայց կեսից պարզվեց, որ քողարկված իրական նպատակը հենց այս մեսիջը տեղ հասցնելն էր «Ասում են՝ կորոնավիրուս չկա, կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում, մի հատ էլ հետևից ասում են՝ բա ինչո՞ւ չեք հերքում։ Այս ընթացքում ինչ ասես հերքեցինք՝ տան վրա երկու միլիոն դոլար են ծախսել, ռեկետ են անում, էս ինչի գործ են անում, կոշիկի գործ են անում, նարկոտիկի գործ են անում։ Տենց հերքելով... Ուզում եք հավատալ՝ հավատացեք։ Վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին»,- զայրացած ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ինքը վարչապետի աթոռին է նստած, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել։ «Ինչի՞ համար եք ինձ բերել, այստեղ նստեցրել. որ ռեկետ անե՞մ։ Եթե այո, ուրեմն անում եմ, եթե ոչ, ուրեմն՝ ոնց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել»,- ավելացրեց կրուտիտի քերթողահայրը:
Ըստ նրա՝ տարածվող լուրերը իշխանության մասին գոյություն ունեցող կարծրատիպերի հետևանք է։
«Կարո՞ղ է ամբողջ կյանքներս անցնի հերքում տարածելու վրա։ Ով ուզում է հավատալ, թող հավատա։ Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով։ Որովհետև յուրաքանչյուրը մտածում է` ես որ վարչապետ լինեի` ինչ կանեի, կդնեի–կդմփցնեի սաղին, որտեղ հնարավոր է՝ փայ կմտնեի, ռեկետ կանեի, կսպանեի, կգռփեի, կլափեի, կթալանեի։ Ով տենց է մտածում, թող մտածի։ Ես էդ մարդկանց հետ կապ չունեմ։ Էս խոսակցությունները պետք է վերջացնել...Դե հերքեք, որ դիմակի մեջ փայ չեք, դե հերքեք, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, դե հերքեք, որ ուղտ չեք»: Փաստորեն, ընդդիմության կարգավիճակում նախկինների մասին փաշինյանական հայտարարություններն ու մեղադրանքներն էլ պետք է դիտարկեն <<փչացվածության աստիճանի>> համատեքստում: Նիկոլ Փաշինյանի պահվածքը նույնիսկ <<կրուտիտ>> էլ չէ, այլ ցինիզմ, որը հեղափոխության առաջնորդը դրսեւորում է իրեն վստահության քվե տված քաղաքացիների նկատմամբ, նրանց մոտավորապես հասկացնելով, որ ինձ ընտրել եք, ուրեմն բարի եղեք քիթներդ չխոթել իմ մութ գործերի մեջ, տվել եք վստահության քվե, ինչ ուզեմ, այն էլ կանեմ, ոչ հաշվետու եմ ձեր առջեւ, ոչ էլ տեսնում եմ դրա կարիքը, իսկ ովքեր էլ կիմանան իր մութ գործերի մասին ու կբարձրաձայնեն այդ մասին, ցույց կտան իրենց փչացվածության աստիճանը: Իհարկե, այս հայտարարություններից հետո հայ ժողովրդի հույսը վարչապետի տիկինն է, ով մեկ օր առաջ հրապարակային խրախուսում էր հոգեբանի դիմել, որ դա ամոթ բան չէ: Միգուցե նա մի հոգեբանի հաստիք գրի ամուսնու աշխատակազմում, որպեսզի հանրությանը զերծ պահեն այսպիսի ցնցումներից: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանը պարզ մանիպուլացիայով փորձեց շրջանցել ծխախոտի կանդրաբանդայի մասին լուրերը՝ հասկանալով, որ չի կարող հերքել անհերքելին, քանի որ դիմացը ոչ թե նախկիններն են, որոնց մասին կարելի է օդում կրակել ու թալանչի ու հանցագործ հռչակել, այլ դիմացը ռազմավարական հզոր պետությունն է ու հերքումներին ի պատասխան ծանրակշիռ փաստարկներ կարող է հանդես գալ: Սա խոշոր միջազգային սկանդալ է, որի հաշվով ստել հնարավոր չի լինելու:Նիկոլ Փաշինյանը պետք է պատրաստ լինի այսպիսի սկանդալների: Աշխարհաքաղաքական, տարածաշրջանային լուրջ խմորումներ են ընթանում եւ Ռուսաստանը Հայաստանում իր ազդեցությունը վերականգնելու կոշտ պլաններ ունի եւ երբ ասում էինք, որ հայ-ռուսական հարաբերությունների խնդիրը դուրս է եկել Ռուբերտ Քոչարյանի ազատել-չազատելու հարթությունից, չէինք սխալվում: Ռուսաստանը հասկանում է, որ Արեւմուտքի հատուկ ծրագրով իշխանության եկած Փաշինյանի դեմ միակ այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է,ով անցած ճանապարհով ապացուցել է իր վճռականությունը եւ հայ-ռուսական հարաբերությունների ամրաբնդման երաշխավոր դարձել: Հիմա տարածաշրջանային բուռն զարգացումները Ռուսաստանին այլ քաղաքական գործիչների եւ ուժերի վրա խաղադրույք կատարելու, էքսպերիմենտների ժամանակ չեն տալիս ոչ այնքան կամային, թույլ ֆիգուրների, դիցուք Կարեն Կարապետյանի եւ ուրիշների միջոցով:
Մենք գրել էինք նաեւ, որ հենց այս համատեքստում Քոչարյանի կալանքի որոշումը չփոխելու Փաշինյանի քաղաքական որոշումը ծանր է նստելու ոչ միայն իր իշխանության, այլ պետության վրա եւ որ ռուսական կողմը դիմելու է նման հակահարվածների: Սրանք դեռեւս ծիծեռնակներն են եւ շոուն դեռ առջեւում է, ինչի առիթով էլ Նիկոլ Փաշինյանը թերեւս կորցրել է ադեկվատությունը :

Անի Սահակյան

դիտվել է 9704 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Audi-ն, ВАЗ 2121-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ Արմանը մեր լրբի տղեն չի Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է «Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ՝ մաքսանենգությունը ծածկադմփոց անելու». Միքայել Մինասյան «Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան «Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան «Ինչպես երբևէ՝ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը». Երվանդ Վարոսյան «Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները Շուշան Փաշինյանի հորդորը (լուսանկարներ) Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում չվերթների մասին Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի «Կան մարդիկ, որոնք ոչնչացնելով իրեր ու հոգիներ փախչում են...». Սարգիս Գրիգորյան Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակել է լրագրողին (տեսանյութ) Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան (տեսանյութ) Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Տղամարդը պայթեցրել է 4 պայթուցիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները