Միջազգային սկանդալի ծանր բեռը. մաքսանենգության օղակը սեղմվում է

ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը: Ինչպես փոխանցում է EADaily-ն, հաստատված տեղեկությունների համաձայն՝ ուղեբեռը հայտնաբերվել է ճանապարհային ոստիկանության կողմից, որն ուղարկվել է փորձաքննության:

Աղբյուրի տվյալներով՝ Վորոնեժի օդանավակայանի մուտքի մոտակայքում մի քանի տասնյակ տոննա կշռող մաքսանենգ ծխախոտի խմբաքանակին 3 մեծ բեռնատարներ էին սպասում, որոնք պետք է հետագայում ուղեբեռը հասցնեին Ստավրոպոլ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ անօրինական ուղեբեռը ժամանել է Հայաստանից մայիսի 9-ին: Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում Կրասնոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած խոշոր խմբաքանակի ծխախոտ էին առգրավել:

Ծխախոտը տեղափոխել էր ԱԻՆ-ի ինքնաթիռը, որի թռիչքը մեկնարկել էր Երևանից և ըստ փաստաթղթերի՝ ուղևորվելիս էր եղել Աֆղանստան: Ուղեբեռն ընդհանուր առմամբ 40 տոննա էր կշռում: Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս հարցին շատ հպանցիկ անդրադարձավ` նշելով, որ մաքսանենգ ծխախոտի հարցով զբաղվում են իրավապահները: «Ես ուզում եմ արձանագրել, որ ծխախոտի արտահանման հարցում ՊԵԿ-ը ապօրինություն թույլ չի տվել, մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկիր, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել։ Այդտեղ էլ իրավապահները պետք է պարզեն»,- նշել էր Փաշինյանը:

Անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությանը, թե
այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ իր կնոջ եղբայր, «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, նա նշել էր. «Ինչ վերաբերում է կնոջս եղբոր հետ կապված դրվագին, տեղյակ եմ, որ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել, և ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական գործընթաց, որի ընթացքում բոլորդ հնարավորություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Բայց կա մի նրբություն, որը ես ուզում եմ նշել. այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում, ոչ մի չարաշահում թույլ չեն տվել»,- հայտարարել էր Փաշինյանը։

Փաշինյանի այս դիտարկումը հետաքրքիր է այնքանով, որ նա մի կողմից չի հերքում, ավելին` հաստատում է, որ Հայաստանից խոշոր խմբաքանակի մաքսանեգություն է կատարվել, մյուս կողմից էլ պնդում է, թե Հայաստանի համապատախան պետական կառույցը որևէ խախտում թույլ չի տվել: Եվ ահա նրա հայտարարությունից ընդամենը 2 օր անց ռուսական լրատվամիջոցները հայտնում են երկրորդ խոշոր խմքաքանակի մասին: Եվ եթե Կրասնոդարում առգրավված խմբաքանակի դեպքում կար պատճառաբանություն, թե այնտեղից ծխախոտը պետք է տեղափոխվեր Աֆղանստան, և Հայաստանը ընդամենը թույլ է տվել բեռնափոխադրում բոլոր կանոնակարգերով, ապա այժմ արդեն այդ պատճառաբանությունն այլևս չի փրկում: Վորոնեժ քաղաքի օդանավակայանից մի քանի բեռնատար ծխախոտը, ըստ հրապարակված տեղեկության, պետք է տարվեր Ստավրոպոլ, ինչը նշանակում է, որ ծխախոտը նախատեսված է եղել ռուսական շուկայի և ոչ թե Աֆղանստանի համար: Հիմա Հայաստանը ստիպված է բացատրություն տալ, թե ինչու է արտահանման փաստաթղթերում որպես ընդունող երկիր նշվել Աֆղանստանը և, որ ավելի հետաքրքիր է, ինչպես է պատահել, որ ծխախոտը մաքսազերծված չի եղել: Այս սխեմայով Հայաստանն ակամայից ներքաշվում է միջազգային մաքսանենգության ցանցի մեջ և Նիկոլ Փաշինյանի ասած` «մեղավորն արտահանողներն են» հիմնավորումը, եթե անգամ դա բացարձակ ճշմարտություն է, մեր պետությանը չի ազատում միջազգային սկանդալից:

Իսկ եթե իրադարձությունների շղթային նայում ենք ընդհանրական, ապա միանգամից նկատելի է, որ Փաշինյանի շուրջ ռուսական շրջանակների օղակը հետզհետե սեղմվում է: Այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանի ղեկավարության հետ այս պահին գործնական համագործակցություն գրեթե չկա: Հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ ՖԲ ուղիղ եթերում կհայտարարեր, որ տեղի ունեցածը սովորական հանցագործություն է, որի բացահայտման ուղղությամբ հայ և ռուս իրավապահները համագործակցում են, և ինքն անձամբ է այս թեմայով զրուցել Մոսկվայի հետ: Նման հայտարարություն չկա: Ավելին` անգամ Մայիսի 9-ին ավանդական Երևան- Մոսկվա պաշտոնական հեռախոսազրույց տեղի չի ունեցել, փոխարենը ռուսական ԶԼՄ-ներում սկանդալային տեղեկություններ հայտնվեցին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պապը Հայրենական մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ: Փաշինյանի խոսնակը հերքել է` նշելով, որ այդ լուրերը սուտ են և հետապնդում են քաղաքական նպատակներ: Թերևս պետք է հասկանալ, թե որոնք են այդ քաղաքական նպատակները: Ամեն դեպքում, այդ նպատակները չեն բխում Նիկոլ Փաշինյանի շահերից:


Հայկ  Դավթյան

դիտվել է 8246 անգամ
Լրահոս
Տարածքային զառանցանքներ ընդդեմ Հայաստանի. Պաշտոնական Երևանը լուռ է Սոցիալ-տնտեսական կոլապսի ենք մոտենալու Բաքվում «պահանջել են պատերազմ Ղարաբաղում». Ինչու է Ալիևը ձերբակալում Իշխանության վախճանի ուրվականը. Փաշինյանի ցայտնոտային քայլը Նիկոլ Փաշինյանը իրագործում է Կարեն Կարապետյանի ծրագիրը. գույքահարկը կբարձրանա 8-10 անգամ Մերժվածը Վիճակն անհույս է. իշխանության խորտակվող նավից փախուստը սկսված է Մետրոն գրվեց սառույցին, հերթը կորեական ավտոբուսներինն է. Կառավարությունը անհույս ծրագրերի սիրահար է «Փաշինյանն Արշակ Կարապետյանին գաղտնի գործուղել է Վորոնեժ՝ մաքսանենգությունը ծածկադմփոց անելու». Միքայել Մինասյան «Փաշինյանը «Պատրոն Դավիթ»-ի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային առևտրի սև շուկա». Միքայել Մինասյան «Ադրբեջանում սոցիալական բունտ է հասունանում». Կարեն Հովհաննիսյան «Ինչպես երբևէ՝ ծաղկում է խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը». Երվանդ Վարոսյան «Նիկոլի վարկանիշի անկումը տարածվում է ավելի արագ, քան կորոնավիրուսը»․ Վահան Բաբայան Հրդեհ Վանաձորում. երեխային փրկել են հարևանները Շուշան Փաշինյանի հորդորը (լուսանկարներ) Քաղավիացիայի կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում չվերթների մասին Ամբերդ գյուղում գտնվող ջրատարում հայտնաբերվել է կնոջ դի «Կան մարդիկ, որոնք ոչնչացնելով իրեր ու հոգիներ փախչում են...». Սարգիս Գրիգորյան Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին ԱՄՆ-ում ոստիկանությունը կրակել է լրագրողին (տեսանյութ) Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան (տեսանյութ) Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել. Ռոբերտ Հայրապետյան Տղամարդը պայթեցրել է 4 պայթուցիչ Կգա մի օր՝ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար․Ռ Հայրապետյան Այո՝ դիմակին, Ոչ՝ ձեռնոցին
Ամենաընթերցվածները
Շուտով
ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները