Մենք այնքան աղքատ առողջապահական համակարգ ունենք, որ միայն հասցնում են պարգևավճար ստանալ. Նունե Ներսիսյան (video)

Կորոնավիրուսը տարածվում է, և այստեղ շատ կարևոր է՝ երկրում առողջապահական համակարգը որքանո՞վ է պատրաստ վարակի ռիսկերը վերլուծելու, համաճարակը մոդելավորելու ու գնահատելու՝ հասկանալու համար՝ ի՞նչ ծանրության տակ է ընկնելու առողջապահական համակարգն իքս ամիս հետո։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Մասնագետի խոսքով՝ եթե երկիրը ճիշտ գնահատի այն բեռը, որի տակ ընկնելու է համաճարակի տարածման պայմաններում, գուցե կորոնավիրուսն այնքան էլ վտանգավոր չի լինի, բայց, երբ երկիրը պատրաստ չի լինում համաճարակի դեմ պայքարին, ապա առողջապահական համակարգը չի հաղթահարում այն, ինչպես օրինակ Իտալիայում չպատրաստվեցին դրան։

Հաղորդման մյուսը հյուրը՝ «Պարացելսուս» ՀԿ ղեկավար Նունե Ներսիսյանի գնահատմամբ՝ համաճարակի ռիսկերը գնահատելու համար անհրաժեշտ էր վաղուց քայլեր ձեռնարկել՝ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով․ «Երբ Ուհան քաղաքում տարածվեց կորոնավիրուսը, դեռ այդ ժամանակ էր պետք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որպեսզի այսպիսի պատկեր մենք այսօր չունենայինք»։

Նունե Ներսիսյանի խոսքով՝ ամեն դեպքում մենք այսօր ունենք նաև մասնագետների խնդիր․ «Արսեն Թորոսյանն այսօր փնտրում է մասնագետների, այն դեպքում, երբ ժամանակին փակեց հակադիսպանսերն ու մասնագետներին ուղարկեց աման լվանալու ու նմանատիպ աշխատանքների»։

Հարցին՝ մասնագետների դիտարկմամբ՝ ինչ արագությամբ է կորոնավիրուսը տարածվում, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանել է․ «Այս օրերին շատ ենք լսում սոցիալական հեռավորության մասին և հենց սրանից է կախված՝ ինչքան արագ կտարածվի համաճարակը»։

Բժիշկ-համաճարակաբանի համոզմամբ՝ շատ կարևոր է նաև, թե ում են թեստավորում և ի՞նչ թեստերով։

Նունե Ներսիսյանն էլ նշում է, որ այսօր մենք բավարար ինֆորմացիա չունենք, թե քանի թեստ ունենք․ «Մենք այսօր չունենք ինֆորմացիա, երբ են մարդուն թեստավորում, երբ թոքաբորբ է լինու՞մ, թե՞՝ հազի, կամ էլ գրիպի ժամանակ։ Այս է պատճառը, որ մենք չենք կարող հստակ ասել՝ մեր երկրում ի՞նչ ագրեսիվությամբ ու արագությամբ է տարածվում կորոնավիրուսը»։

Բժշկի խոսքով՝ կարծես ամեն ինչ պլանավորված լիներ․ «Փակեցին ՁԻԱՀ-ի կենտրոնն ու հակատուբերկուլյոզային կենտրոնը, որից հետո կանգնեցին նմանատիպ խնդրի առաջ։ Բոլոր նորմալ համաճարակաբաններին հասցրին նրան, որ մարդիկ դիմում գրեցին ու աշխատանքից ազատեցին, դրա համար էլ այսօր չունենք կորոնավիրուսի վերլուծությունը»։

Բժիշկ-համաճարակաբանի խոսքով էլ՝ ձեռքերը լվանալուց զատ պետք է քաղաքացիներն առավել ուշադիր լինեն իրենց առողջությանը․ «Եթե մարդը մեկուսացել է, ապա պետք է իրապես մեկուսանա, ոչ թե իր հարևանների հետ շփվի, կամ էլ բակում կիսատ թողի գործերն անի»։

Նունե Ներսիսյանն էլ համոզված է, որ Հայաստանում չի լինի ճիշտ ձևով ինքնամեկուսանալ և հնարավոր չէ համեմատել մեր օրինակը միջազգային օրինակի հետ․ «ՀՀ-ում կան շատ մարդիկ, ովքեր իրենց օրական եկամուտով են ապրում, իրենք չեն կարող նստել տանը, ինքնամեկուսանալ, այդ մարդիկ օրվա հացով են ապրում»։

դիտվել է 708 անգամ
Լրահոս
Ինչպես են Կապանում ձերբակալվածներին տեղափոխում Երևան (տեսանյութ) Առևանգում, ծեծկռտուք, թմրանյութեր. Մանրամասներ Քաջարանում անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրգործի վերաբերյալ Կատարվածն, ըստ էության, քաղաքական հետապնդում է. Քաջարանի քաղաքապետ Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից Նիկոլ Փաշինյանի` գյուղացու մտածողությունը Մաքսանենգ ծխախոտի «գլանակը». Խորը անդունդ, հարգանքի բացակայություն հայ-ռուսական հարաբերություններում Պուտինն իր կողմն է քաշել արցախյան բանակցային սեղանը Ով է քաշվել, ում են «գցել» մաքսանենգները Հայաստանի գլխավոր «լվացքարարուհին». մաս 1-ին Ներողություն խնդրելու ծանր գինը. Նիկոլ Փաշինյանի խայտառակությունը Նիկոլ Փաշինյանին հերթական ֆիասկոն է սպասվում Ինչ է կատարվում այս պահին Կապանում. տեսանյութ «Մի՞թե երկրի վարչապետը միայն վիրուսներից խոսալու համար է… Թփերի տակ նկարներ, կորոնավիրուս, ձերբակալություններ…» Ինչո՞ւ են ոստիկանական ուժեր շարժվում դեպի Կապան Նեթանյահուին կդատեն Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ պահվող անձին առերևույթ խոշտանգելու փաստով ոչ թե պետք է ծառայողական քննություն իրականացվի, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի. Ռուբեն Մելիքյան «Նիկոլ Փաշինյանն այլևս կորցրել է մեր ժողովրդի մեծամասնության վստահությունն ու աջակցությունը.եղբա՛յր «задержка»-ն ինչու՞մն ա...» (տեսանյութ) 2 տարում այդպես էլ չհասկացաք, որ կառավարումը հիստերիկ լայվեր անելը չէ, այլ գլուխը կախ համակարգային աշխատանքը. Կարեն Վրթանեսյանը՝ Փաշինյանին Իշխանական պատգամավորներն ընդունում են միայն Հանրային հեռուստաընկերության հրավերը Ոստիկանության զորքերը Կապան կհասնեն 1 ժամից. տեսանյութ Փաստորեն, Նիկոլի ընտանեկան թերթի կայքում պատկերված առանձնատունն էլ Սամվել Ալեքսանյանինն է Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Փաշինյան Ոստիկանական զորքեր են տեղափոխվում Կապան. պատգամավոր Անտեղի, չարած որևէ բանի համար որևէ մեկը պատիժ չի կրի. Հունան Պողոսյանը Կապանում է Դաժանաբար փակվելու է. Փաշինյանը՝ կորոնավիրուսի նոր բռնկման մասին. Տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: Հարգելի՛ լրագրողներ, սույն թվականի մայիսի 24–ին կիրակի օրը ժամը 16:00-ից 19:00-ը Երևան Մոլի գլխավոր մուտքի մոտ (Արշակունյաց 34 հասցեով ) տեղի է ունենալու «Շելբի» ընկերության կողմից նախագծված ու արտադրված Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում իրականացվող ախտահանիչ սարքի գործարկումը՝ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ : Սիրով հրավիրում ենք բոլոր նրանց , ում հետաքրքիր է , թե ինչպես է աշխատում սարքը , ինչ բաղադրություն ունի օգտագործվող ախտահանիչ նյութը և ինչ արդյունք է տալիս : Մայիսի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Տիգրան Աթանեսյանը և Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Թեմա՝ Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան այն պահին, երբ փաստաբանը տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Կներկայացնեն դեպքի մանրամասները Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզական աշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում։ Քննարկման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել ԱԺ պաշտոնական կայքի Լուրեր բաժնում։ Հարգելի գործընկերներ, այս պահին Հայացք մամուլի ակումբը հարգելի պատճառով գործում է Կորյունի 19 հասցեում՝ 8-րդ հարկ (ՀԱԿ նախկին շենք, Որարտու համալսարանի շենք): Հեռ.091 500992, 098 500448 Մայիսի 22-ին, ժամը` 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը: Թեման՝ Կորոն... Մայիսի 22-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են` «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Սուրեն Սուրենյանցը, անդամներ Գրգորի Մկրտիչյանը, Լիլիթ Սիլանյանը եւ Հայկ Անդրեասյանը։ Թեմա`Արտակարգ դրություն՝ համաճարա՞կի, թե՞ ազատությունների դեմ Մայիսի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են՝ «Մեկ Առողջություն» կոալիցիայի համահիմնադիր, կոալիցիայի սոցիալական և պարենային անվտանգության հարցերով փորձագետ Մարիամ Բադալյանը և հոգեբան Տաթևիկ Նահապետյանը: Թեմա՝ Հայաստանում Լանզերոտեի կոնվենցիայի դրույտների իրականացման կասկածելի նպատակները և հնարավոր վտանգները Մայիսի 21-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են ԿԱՄՔ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Չախալյանը, Արթուր Ալեքսանյանի պաշտպաններ Էմին Բեգլարյանը և Կարեն Մեժլումյանը: ԹԵՄԱ՝ Լանզարոտի կոնվենցիայի հապշտապ վավերացման և բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ալեքսանյանի ապօրինի ձերբակալման փաստերը՝ իրավական և հասարակական-քաղաքական տեսանկյուններից: Ժամը 13:00՝ ,,Ադրբեջանահայերի ասամբլեա՛՛ ՀԿ նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ Արցախի համապետական ընտրությունների, պաշտոնակ...