Պարգև Սրբազանը խոսում է Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին (video)

Պատերազմի ժամանակ լինում են ծայրահեղ պայմաններ, երբ լարվում են մարդու բոլոր ուժերը, որպեսզի հաղթահարվի պատերազմական դրությունը, իսկ խաղաղ պայմաններում մարդը կորցնում է զգոնությունն ու մոռանում ապագայի վտանգների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը՝ խոսելով Արցախի ու արցախցու ապրելակերպից, որն ուղեկցվում է պատերազմով ու խաղաղությամբ:

Ըստ Սրբազանի՝ շահում է այն ազգը, որը միշտ արթուն է մնում՝ իմանալով ապագայի վտանգների մասին:

Պարգև Սրբազանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմը թարմ է բոլորի հիշողություններում. «Մենք վստահ ենք, որ Ադրբեջանը Արցախի հարցի լուծումը տեսնում է պատերազմի միջոցով: Ապրիլյան պատերազմը եղավ երրորդ դեպքը, երբ մեզ կանգնեցրին: Մենք պետք է հակահարված տայինք ու անցնեինք մեր մյուս գործերին, բայց մեզ զանգեցին ու ասացին՝ զինադադար են առաջարկում»:

Պարգև Սրբազանը պնդում է, որ մեր առաջխաղացման դեպքում անպատկերացնելի էր լինելու Իլհամ Ալիևի վիճակը. «Ես շատ բարկացա, երբ մեզ ասացին՝ զինադադար է լինելու: Ես այլևս զինվոր կորցնելուն պատրաստ չէի: Մենք պիտի առաջ գնայինք, բայց Ադրբեջանն արդեն երրորդ անգամ մեզ կանգնեցրեց՝ զինադադարով»:

Հարցին՝խաբվա՞ծ են այն մարդիկ, ովքեր հավատում են խաղաղ ճանապարհով Արցախի հարցի լուծմանը, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Ուշ, թե շուտ խաղաղությունը պետք է գա: Մենք երբևէ չենք խախտել զինադադարը՝ լինելով մեր խոսքի տերը: Խաղաղության համար բոլորը պետք է գան ընդհանուր համաձայնության, սակայն մենք այսօր չենք կարող խոսել Ադրբեջանի հետ խաղաղությունից, երբ իրենք մեծ ախորժակ ունեն, ընդհուպ խոսում են Սյունիքի, Երևանի մասին»:

Պարգև Սրբազանի խոսքով՝ ավելի լավ է խոսել խաղաղությունից, քան պատերազմել:

Նա հիշում է դեռ 1993թ.-ին Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ զրույցը. «Ասացի՝ աշխարհում կան մի քանի տեսակ սինդրոմներ, այնպես չանեք, որ լինի նաև «ղարաբաղյան սինդրոմ»: Պատերազմը մի օր ավարտվելու է, իսկ մենք պետք է մարդկանց սոցիալական հարցերը լուծենք: Ռոբերտ Քոչարյանը միանգամից որսաց խոսքս ու հանձնաժողով ստեղծեց, որպեսզի հասկանանք՝ ինչ անել, որպեսզի «ղարաբաղյան սինդրոմը» չունենանք»:

Պարգև Սրբազանը նշեց, որ ի պատիվ Ռոբերտ Քոչարյանի՝ արցախցին նման խնդրի չբախվեց:

Դիտարկմանն՝ ի՞նչ վիճակում է այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոերտ Քոչարյանը, ով այսօր մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար և այս պահին գտնվում է կալանքի տակ, Սրբազանը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը ուժեղ կամքի տեր մարդ է, բայց ի վերջո նա էլ է մարդ և գուցե նա էլ ընկճված լինի: Ռոբերտ Քոչարյանը ահռելի լումա ունի ազգային ու պետականության գործում ու հիմա հետհայացք գցելով՝ մտածում է՝ «այսքան բան եմ արել, բայց այսօր այս վիճակում եմ»»:

Հարցին՝ այս պահին ի՞նչ կասեիք Ռոբերտ Քոչարյանին, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Մաղթում եմ Ռոբերտ Քոչարյանին համբերություն: Կարծում եմ՝ մի օր ամեն ինչ կշրջվի և մենք ազգովի կհամախմբվենք»:

դիտվել է 2365 անգամ
Լրահոս
ՈՒՂԻՂ․ Արցախի նախագահի թեկնածուները մասնակցում են հեռուստաբանավեճի Ինչու՞ է Ալիևը նորից ակտիվացել ՀՀ սահմանների մոտ Թրամփի ժեստը Հայաստանին, Վրաստանին և Ադրբեջանին Կորոնավիրուսով վարակվածների թիվը` Վրաստանում Վրաստանը և ՌԴ-ն ՀՀ-ի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի» Ահազանգում է քաղաքացին․Էջմիածնի ոստիկանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանին ասելու եմ՝ «սրոկդ» երեք տարով երկարացնի Կանադայի վարչապետի տիկինը ապաքինվել է կորոնավիրուսից Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանը հոսպիտալացվել է կորոնավիրուսով Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը Բացահայտվել է #COVID_19 կորոնավիրուսի նոր ախտանիշ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մեկուսարանների 14 մոդուլներն արդեն տեղում են «Տեսեք այսօրվա անորոշ իրավիճակը Հայաստանի և Վրաստանի սահմանում». Էդմոն Մարուքյան 6 ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի մի շարք տնտեսվարողների գործունեությունը Պայթել է բժիշկներ ու դեղամիջոցներ տեղափոխող ինքնաթիռը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 33-ամյա վարորդը Hyundai-ով «Արծվի թևերի» մոտ բախվել է արգելապատնեշներին և մի քանի մետր գլորվելով, հայտնվել ձորում Աջակցություն բիզնեսին. խաբկանք և իրականություն Մեր բժիշկների երեխաների կոչը ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան Ինչքան կստանա Հայաստանը G20-ից և Համաշխարհային բանկից` կորոնավիրուսի համար Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղեւոնդ Մուրադյանը Պարենային ճգնաժամի մարտահրավերը Կյանքը կորոնավիրուսից հետո. անդունդի և նոր իրականության առերեսումը հեշտ չի լինելու Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 158 անձ է տուգանվել Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Nissan-ը գլխիվայր շրջվել է. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել Մարտի 27-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա` Արցախում մարտի 31-ին կայանալիք ընտրություններ Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը և ՀՀ Դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Գասպարի Սարգսյանը Թեմա` Ընտրություններ Արցախում, կորոնավիրուս, երկրում ստեղծված իրավիճակ, կառավարության քայլեր: Մարտի 24-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ռազմական և քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում Մարտի 24-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թեմա` Ռ. Քոչարյանի դատական գործում ինչ զարգացումներ կան: ԲԴԽ-փաստաբաններ հակամարտություն : Մարտի 24-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Համերաշխություն» շարժում կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` Արցախի ընտրություններ, ինչպես են գնահատում երկրի վիճակը և պարետի աշխատանքները` արտակարգ դրության պայմաններում: Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա`բանախոսը կներկայացնի Արցախում կատարված սոցհարցումների արդյունքները. Ընտրություններ Արցախում. Ում հետ են կապում արցախցիներն իրենց հարցի լուծումը Երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով, «Հոդված 3» ակումբն իր հետևորդներին և լրագրող գործընկերներին առաջարկում է քննարկման նոր ձևաչափ․ մենք կշարունակենք զրուցել կարևոր թեմաների մասին և լուսանկարի միջոցով կտեղադրենք մեր ֆեյսբուքյան էջում, որը լրագրողները կարող են օգտագործել իրենց հոդվածներում՝ ճիշտ այնպես, ինչպես արվում էր մեր ակումբում անցկացվող քննարկումների դեպքում։ Մարտի 19-ի բանախոսներն են․ ՏԻԳՐԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ, «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ, ֆ... Մարտի 19-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման՝ «Ընտրություններ Արցախում. ո՞վ կդառնա Արցախի հաջորդ նախագահը, ովքե՞ր կլինեն ԱԺ-ում: Արցախցիների շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները»: Ասուլիսը կհեռարձակվի ուղիղ եթերով: Խնդրում ենք ներկայանալ դիմակով: