Ընդդիմադիրների հալածանքների նոր ալիք. Ալիևը «ազատ անկման» մեջ

Ադրբեջանի նախագահի գործողություններն, ինչպես երևում է, արդեն հունից հանում են քաղաքական ընդդիմադիրներին և հասարակության մի որոշ հատվածի: Ամեն առիթ քաղաքական հակառակորդների դեմ պայքարը «թարմացնելու» Ալիևի քաղաքականությունն արդեն իսկական գլխացավանք է դառնում ադրբեջանական հասարակության համար:

«Կորոնավիրուս և ընդդիմություն», Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի համոզմամբ` դրանք են այսօր երկրի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները:

Շաբաթասկզբին Ահմեդովը, որ Բաքվի իշխանական համակարգի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է համարվում, Facebook-ում «Պայքար երկու վիրուսների դեմ» վերնագրված մի գրառում էր կատարել` պնդելով, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է միաժամանակյա պայքար ծավալեն թե՛ կորոնավիրուսի և թե՛ ընդդիմության դեմ:

Ըստ «Ազատության»՝ Ահմեդովի հիմնական թիրախը «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին է, որին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրում է երկրում կեղծ լուրեր տարածելու և «բնակչության շրջանում Ադրբեջանի իշխանությունների հանդեպ անվստահություն սերմանելու փորձերի մեջ»:

Ադրբեջանական ընդդիմության համոզմամբ` Ահմեդովի այս գրառումը ազդարարում է իշխանության ընդդիմախոսների դեմ համակարգված արշավի մեկնարկը: «Իշանությունները օգտվում են կորոնավիրուսի համաճարակի տարածումից` ընդդիմադիրների դեմ հալածանքների նոր ալիք նախաձեռնելու համար», - երեկ տարածած հայտարարության մեջ նշում էր երկրի մի շարք ընդդիմադիր կազմակերպություններին ու անհատներին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը»:

Ընդդիմադիրների այս պնդումներն անհմին չեն: Ընդամենը երեք օրում արդեն երեք ընդդիմադիրներ են հայտնվել ճաղերի հետևում: «Մուսավաթ» կուսակցության և «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» անդամ Թոֆիք Յագուբլուն ձերբակալվեց կիրակի երեկոյան` իբր իր մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային միջադեպից հետո խուլիգանական գործողություններ կատարելու մեղադրանքով:

Հաջորդ օրը բերման է ենթարկվել «Ժողովրդական ճակատ» կուսակցության Ջալիլաբադի տարածքային կազմակերպության անդամ Ամիր Մելիքովը, որին ներկայացված մեղադրանքն ավելի համահունչ էր ստեղծված իրավիճակին. իրավապահները երիտասարդ ակտիվիստին մեղադրեցին «համաճարակաբանական կանոնները խախտելու» համար: Նույն օրը Բաքվում վարչական կալանքի ենթարկվեց «Մահմեդական միասնություն» շարժման անդամ Սամիր Բաբաևը:

Դրան էլ գումարած Ժողճակատի ակտիվիստներից մեկին` Ֆուադ Ղահրամանլիին WhatsApp-ով սպառնալիքներ էին ուղարկվում: Դրանց հեղինակները պահանջում էին նրանից դադարեցնել քաղաքական գործունեությունը, գրառումներ չկատարել սոցիալական ցանցերում` հակառակ դեպքում Ղահրամանլիին սպառնալով «կոտրվածքներով և բացասական հետևանքներով»:

Այս իրավիճակում «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» դիմել է միջազգային կառույցներին` կոչ անելով հստակորեն և համարժեքորեն արձագանքել ընդդիմադիրների դեմ հալածանքների նոր ալիքին և թույլ չտալ Ալիևի վարչակազմին «կորոնավիրուսի համաճարակից օգտվելով` էլ ավելի ամրապնդել բռնապետությունը»:
Ընդդիմադիրները նաև կոչ են ուղղել ադրբեջանական իշխանություններին` նշելով, որ կիրառվող բռնաճնշումները «էլ ավելի են սաստկացնելու ժողովրդական ցասումը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1371 անգամ
Լրահոս
Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն, դրանով քանի՞ օր կարող է ընտանիքը ապրել Նիկոլ Փաշինյանը հայտնեց` որքան է ավելացել կորոնավիրուսով հիվանդների թիվը (video) Արցախում պատրաստվում են Իշխանություններն անում են այն, ինչը նախկինում հեգնում էին Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան Վրաստանում կորոնավիրուսի բուժման ծախսերն ամբողջովին հոգում է պետությունը. Տիկարիձե Դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները Թանկ գազը և էժանագին պոպուլիզմը «Դոմոդեդովոյի» գերիները․ ՀՀ կառավարությունը հրաժարվում է ընդունել մեր քաղաքացիներին Հայաստանում ձյուն է տեղում Խնամատար ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն և 30 տոկոս հաշմանդամություն ունեցող ամեն երեխայի համար Ինչպես երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը շոուով եկավ իշխանության, այդպես էլ հիմա շարունակում է շոուն․ Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգեւավճարներից չեն հրաժարվի Տղուս ուղարկեցին այստեղ՝ գլուխը կուտեն․ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվողի հայր Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. Փաշինյան Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը ԱԺ աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար. Լենա Նազարյան Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում. կտրել է աշխատավարձերը Երեւան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը․ Մասիս Մայիլյանի հայտարարության հետքերով Արհեստական շահարկումներ Արցախում. ովքեր են մասնակցել բողոքի ակցիային ԱԺ աշխատակազմը հիմա էլ վիրավորված է Արարատ Միրզոյանից. պարգեւատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկել բյուջե ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. Հետո եկել՝ դիմումները հետ են վերցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել