Ծառուկյանը պայթեցրեց իշխանության բլեֆը

Գագիկ Ծառուկյանի համոզմամբ, կորոնավիրուսի պատճառով պարապուրդի մատնված քաղաքացիներին պետք է վճարի ոչ թե գործատուն, այլ պետությունը: Ըստ Ծառուկյանի, պետությունն է արտակարգ իրավիճակ հայտարարել, հետևաբար պետությունն էլ պարտավոր է վճարել:«Ծառուկյանը պետություն չէ, Ծառուկյանը սեփականատեր է», - լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարը: «Ես խի՞ պետք է վճարեմ: Պետությունը որոշել ա, արտակարգ վիճակ հայտարարել ա` պարտավոր ա: «Շանգրի Լա»-ի հարկերն պետք է պետություն վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա... Ծառուկյանը տվեց, հիմա եթե ունենք մենք յոթանասուն հազար փոքր ու միջին ձեռնարկություն, ամեն մեկի մոտ աշխատում ա 30-50 մարդ: Մարդի չի կարողանում ինքը ապրի ու էդ մարդկանց գումարը պետք է ինքը տա: Ո՞նց ա տալու»:
Տնտեսական ճգնաժամի հետևանքները կանխելու ուղղությամբ կառավարությունը Ծառուկյանի համոզմամբ բավարար քայլեր չի ձեռնարկում: Նա հիշեցրեց, թե դեռ երկու ամիս առաջ էր ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, և եթե իր խոսքը լսած լինեին, այսօր այս իրավիճակը չէր լինի: Մինչդեռ տնտեսությունը, նրա ձևակերպմամբ` կանգնած է անդունդի եզրին, ու եթե խելամիտ քայլեր չկատարվեն, հետևանքներն անդառնալի են լինելու:

Անդրադառնալով այն փաստին,թե կառավարությունը հայտարարել է 150 միլիարդ դրամ է տրամադրելու մանր ու միջին տնտեսվարողներին, Ծառուկյանն արձագանքեց. «Ես ուզում եմ իմանամ որտե՞ղ ա տրամադրելու: Եթե էսօր ասում են 50 միլիոն դրամադրվելու ա 67 հազար ձեռնարկությունների, ամեն մի ձեռնարկությանը, եթե ես բաժանեմ հիսուն միլիոնը, հասնում ա 700 դոլար: 700 դոլարը, որ պետք է բաժանվի, ասենք, կոլեկտիվին` 30-50 հոգու, ամեն մեկին պետք է հասնի 5 հազար դրամ: Հինգ հազար դրամով մարդը մի ամիս ո՞նց ա աշխատելու...»: Դիտարկմանը, որ գործատուն էլ իր կողմից պետք է աջակցի, Ծառուկյանը հակադարձեց.«Ես գործառուի ցավը տանեմ, ասենք, տասը օր տվեց, հետո օդի՞ց ա տալու: Էսօր ինչ կա չկա` հարկայինից սկսած, դրած, սաղի կաշիները քերթելով, բյուջեն լցնում են: Հունվար-փետրվար ամիսների 25 միլիարդ պակաս գումար ա էկել»:Գագիկ Ծառուկյանը, ում ընտանիքին են պատկանում մի շարք բիզնեսներ, ասում է, որ այն ձեռնարկությունները, որոնք այս օրերին չեն աշխատում, նրանց վարկային պարտավորությունները պետք է սառեցվեն, այլ ոչ թե ասեն, թե երեք ամիս հետո պետք է վճարեն: Բացի այդ, ըստ նրա, պետությունը պետք է վճարի նաև օրավարձով աշխատող և այսօր աշխատանքը կորցրած քաղաքացիներին. – «Տնտեսությունը այսօր անդունդի եզրին կանգնած ա, եթե խելացի քայլեր չկատարվեն, ուրեմն բոլորը թափվելու ա անդունդը, և դժվար է լինելու վերականգնել»:
Գագիկ Ծառուկյանը, ըստ էության պայթեցնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության բլեֆը, թե տնտեսական իրավիճակը վերահսկելի է: Որ այս իշխանությունն ապաշնորհ է ու զբաղված միայն տնտեսվարողներին «քերթելու» ճանապարհով բյուջե լցնելու գործով, Ծառուկյանի հետ չհամաձայնել չի կարելի, առանց կորոնավիրուսի էլ Հայաստանի տնտեսության մոտ ապագան մշուշոտ էր, ու մասնագետները տեւական ժամանակ է ահազանգում էին տնտեսության հնարավոր փլուզման մասին: Հիմա ըստ ամենայնի Փաշինյանը առաջիկա փլուզումը կբարդի կորոնավիրուսի վրա: Այս պահին, երբ տնտեսությունն արդեն իսկ լինել-չլինելու շեմին է կանգնած, պետական աջակցության անհրաժեշտություն կա: Ով ով, բայց Ծառուկյանը լավ գիտի, թե բիզնեսի տեսանկյունից ինչ է նշանակում մեկ օր չախատել, իսկ ԲՀԿ ղեկավարն այն մարդկանցից է, ովքեր բաց տեքստով խոսում են, երբ վտանգն արդեն իրենց շատ մոտ է:
Գագիկ Ծառուկյանը նաև բացահայտեց իշխանությունների գաղտնիքը. «Քանի որ կա և Գյումրիում 20 հիվանդներ կորոնավիրուսով, այնտեղ փոխանցել ենք 10 միլիոն հիվանդների համար, 5 միլիոն էլ բուժաշխատողներին»: Մինչև այս հայտարարությունը, տեղեկություն, որ Գյումրիում բուժվում են կորոնավիրուսով 20 հիվանդներ, պաշտոնապես չէր տրվել:

Անի Սահակյան

դիտվել է 24028 անգամ
Լրահոս
Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաներից կարելի է ենթադրել, որ «ով կմեռնի, ուրեմն իր ճակատագիրն էր» Էրիկ Գրիգորյանի գաղտնի նախագիծը․ հարված թիկունքից Աբովյանում փրկարարները բնակարաններից մեկում հայտնաբերել են բնակչի դին Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 649-ի Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն, դրանով քանի՞ օր կարող է ընտանիքը ապրել Նիկոլ Փաշինյանը հայտնեց` որքան է ավելացել կորոնավիրուսով հիվանդների թիվը (video) Արցախում պատրաստվում են Իշխանություններն անում են այն, ինչը նախկինում հեգնում էին Ջոնի Բրջոնին խժռեց Նիկոլ Փաշինյանին. Գագիկ Համբարյան Վրաստանում կորոնավիրուսի բուժման ծախսերն ամբողջովին հոգում է պետությունը. Տիկարիձե Դեղորայքը կարող են ստանալ նաեւ ընտանիքի այլ անդամները Թանկ գազը և էժանագին պոպուլիզմը «Դոմոդեդովոյի» գերիները․ ՀՀ կառավարությունը հրաժարվում է ընդունել մեր քաղաքացիներին Հայաստանում ձյուն է տեղում Խնամատար ընտանիքները ստանում են 136 հազար դրամ աջակցություն և 30 տոկոս հաշմանդամություն ունեցող ամեն երեխայի համար Ինչպես երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը շոուով եկավ իշխանության, այդպես էլ հիմա շարունակում է շոուն․ Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգեւավճարներից չեն հրաժարվի Տղուս ուղարկեցին այստեղ՝ գլուխը կուտեն․ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվողի հայր Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական եւ սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց. Փաշինյան Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը ԱԺ աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա լիարժեք և արդյունավետ աշխատանքի համար. Լենա Նազարյան Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում. կտրել է աշխատավարձերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիրոն ներթափանցման փորձի, դրա հետեւանքնով հայկական կողմի վիրավորում ստացած զինծառայողների, Բաղանիս և Ոսկևան գյուղերի ուղղությամբ գնդակոծության մասին, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել Ոսկեվան համայնքից մեկ երեխա: Բանախոսը կանդրադառնա նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ոչ համարժեք արձագանքին եւ պրոադրբեջանական դիրքորոշմանը: Ապրիլի 3-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը և «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը: Թեմա՝ Կորոնավիրուս, ստեղծված իրավիճակը, կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման փաթեթների ներկայացում, ում են ուղղված դրանք: Ապրիլի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը և «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը: Թեմա` Արցախում տեղի ունեցած ընտրություններ. Դիտորդների նկատած խախտումները, ստացած տպավորությունները. Ինչ առաջարկներ ունեն բանախոսները` կապված երկրում հաստատված արտակարգ դրության հետ, ինչպես լուծել սոցիալապես անապահով ընտանիքների հարցը: Ապրիլի 1-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Կորոնավիրուս, վիրուսը ԱՄՆ-ում. ականատեսի աչքերով, ինչ է առաջարկում Պ. Հայրիկյանը արտակարգ իրավիճակի և ՍԴ փոփոխությունների վերաբերյալ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են սոցիոլոգ ահարոն Ադիբեկյանը և հոգեբան Իրինա Ծատուրյանը: Թեմա` Արտակարգ դրություն երկրում (հոգեբանական կողմերը), դրական և բացասական կողմերը, ինչ խորհուրդներ են տալիս հոգեբանն ու սոցիոլոգը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը և ռազմագետ Գևորգ Գևորգյանը: Թեմա` արտակարգ ռեժիմի երկարաձգում, ինչ առաջարկներ կներկայացնեն, արտակարգ իրավիճակի ժամանակ ձեռնարկված քայլերը և ընդունված որոշումները, Արցախի ընտրություններ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի ընդունում: Ապրիլի 1-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Պարացելսուս ՀԿ-ի հիմնադիր- նախագահ Նունե Ներսիսյանը, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը և համաճարակաբան Արշակ Պապոյանը: Թեմա` Ինքնամեկուսացում, կանխարգելիչ միջոցներ, վիճակագրություն, քայլերի հաջորդականություն: Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրերն են «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Միհրդատ Մադաթյանը: Թեմա` Արտակարգ իրավիճակում կառավարության քայլերը Մարտի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը: Թեմա` «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ն դատի է տալիս կառավարությանը` արտակարգ իրավիճակում ընդունած որոշումների համար. Արդյոք երկիրը հնարավորություն կունենա սերմացուներ ձեռք բերել