Ես որևէ պրոբլեմ չեմ ունեցել և չունեմ Նիկոլ Փաշինյանի հետ. Վիտալի Բալասանյան. տեսանյութ

Դեռևս հունվար ամսին, երբ կորոնավիրուսը ամբողջ աշխարհում տարածվեց, մենք աշխատանքային խումբ ստեղծեցինք, որպեսզի քննարկումների արդյունքում հասկանանք արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը ցույց տվեց, որ Արցախում էլ պետք է արտակարգ դրություն հայտարարել․ «Հայաստանի հետ լինելով մի տարածք՝ Արցախում արտակարգ դրություն հայտարարելը ևս անհրաժեշտություն է, որը կբարձրացնի մեր ժողովրդի զգոնությունը»։

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Արցախում նախընտրական քարոզարշավի օրերին արտակարգ դրություն հայտարարելը, Վիտալի Բալասանյանն ասել է․ «Այս պայմաններում ինձ համար առաջնային է իմ ժողովրդի, իմ ու ընտանիքի առողջությունը, քան պաշտոն ստանալը։ Իսկ ընտրությունները հետաձգելն իշխանությունների որոշումն է, որի կողմնակիցն եմ ես»։


Վիտալի Բալասանյանի խոսքով՝ իր համար շատ ավելի կարևոր է նաև իր զինվորների անվտանգությունը, քան գեներալի ուսադիր ստանալն ու կրելը։

Վիտալի Բալասանյանը նաև նշել է, որ քարոզարշավի ընթացքում իրենք ամեն կերպ հետևում են կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ քայլերին։

Խոսելով Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին՝ Վիտալի Բալասանյանը նշել է․ «Կա մի պարզ պատճառ՝ ցանկանում եմ իմ լուման ներդնել քաղաքական գործընթացներում։ Ես հաղթանակ եմ բերել Արցախի ազատագրման շարժմանը, այն պետական սահմանները, որոնք այսօր գոյություն ունեն, դրանցում իմ ներդրումն եմ ունեցել»։

Ըստ Բալասանյանի՝ իր հայրենիքին զինվորագրվելը պարտադիր պայման էր։

Անդրադառնալով Արցախի հարցին ու դրա շուրջ Հայաստանի իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը՝ Վիտալի Բալասանյանը նշել է․ «Ես վստահ եմ, որ Արցախի հարցի լուծման վերջին փամփուշտը ես եմ կրակելու։ Արցախի քաղաքական իշխանությունը Հայաստանի իշխանությունը տվել է այն իրավունքը, որ Արցախի հարցի շուրջ Հայաստանը վեր հանի այն տեսլականները, որոնք նաև նախկինում են եղել՝ նպատակը՝ Արցախը, որպես լիիրավ կողմ պետք է նստի բանակցությունների սեղանին»։

Ըստ Բալասանյանի՝ մինչև հիմա անհասկանալի է՝ ՀՀ իշխանություններն ի՞նչ նպատակով են ասում՝ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի երեք ժողովուրդներին․ «Ես այդպես էլ հակափաստարկ չստացա, երբ ասում էի Ալիևի հետ վերելակային հանդիպմանը փաստաթուղթ է փոխանցվել Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում Ժնև-Վիեննա-Սանկտ-Պետերբուրգ փաստաթուղթը ի չիք դարձավ»։

Վիտալի Բալասանյանը նշել է նաև, որ ինքը խնդրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին զերծ մնալ այն փաթեթից, որն այսօր դրված է բանակցային սեղանին։

Հաղորդման վերջում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատավարությունից՝ Վիտալի Բալասանյանն ասել է․ «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ եմ անցել ու մի բան էլ՝ ես որևէ մեկի հանցագործությունները պարտակող չեմ։ Այն, ինչ ասել եմ նախկինում, հիմա էլ կասեմ՝ կա մեղադրվող Ռոբերտ Քոչարյան և կան մեղադրողներ՝ ի՞նչ գործ ունեն դատարանում նստած մի խումբ մարդիկ այդ դատավարությանը»։

Վիտալի Բալասանյանի դիտարկմամբ՝ կգա ժամանակ, որ բոլորը կծիծաղեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն առաջ քաշված հոդվածի վրա։

դիտվել է 3148 անգամ
Լրահոս
Այսօր պետք է տեսնեինք Տաթևիկ Ռևազյանի հրաժարականը կամ աշխատանքից հեռացումը․Գևորգ Գեորգիսյան (video) Սառը հարաբերությունները, գազի գինն ու Քոչարյանի և Սարգսյանի դեմ հետապնդումները Արմեն Սարգսյանը խաբեբա է և պետք է դատվի.Հրանտ Բագրատյան (video) Տիգրան Ավինյանին պետք է դուրս շպրտել.Հրանտ Բագրատյան (video) Փաշինյանին որևէ ձևով պետք է հեռացնել իշխանությունից․Հրանտ Բագրատյան (video) Գուրգեն Եղիազարյանը Ռոբերտ Քոչարյանի համար դիմեց Կարեն Կարապետյանին, Վազգեն Մանուկյանին, Հրանտ Բագրատյանին. (video) Փաշինյանի կառավարությունը փնթիության ահավոր երևույթ է․Հրանտ Բագրատյան (video) Նիկոլ, երբ մենք դուրս գանք փողոց, մեզ չասես՝ ինչու՞ եք արտակարգ դրությունը խախտում.Մենուա Հարությունյան (video) Գյուղապետին ու մարզպետին ասել եմ՝ հարցին լուծում չտվեցիք, դիմելու եմ Փաշինյանին․ գյուղացին ահազանգում է՝ այգու ծիրանի ծառերը վառվել են (video) Նիկոլը իրենից ազատվելու մեսիջ է տալիս.Մենուա Հարությունյան (video) Էս դիմակները, որ պարտադրում են ստերիլիզացված չեն.Մարինա Խաչատրյան (video) Նիկո՛լ, քո մաղձը քեզ խեղդելու ա, դու կյանքում ընկեր չես ունեցել.Գուրգեն Եղիազարյան (video) Փաշինյանի օրոք 800 միլիոն դոլար օգնություն է եկել Հայաստան ու փոշիացել.Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նիկոլ Փաշինյանի գիտությամբ 3,5 միլիոն դոլար արժողությամբ զենքի դիմաց վճարել են 27 միլիոն դոլար.Վոլոդյա Հովհաննիսյան (video) Նիկոլ Փաշինյանը 2 միլիարդ դոլար թալանել է երկրից.Մարինա Խաչատրյան (video) Առողջ մարդիկ՝մանավանդ երիտասարդներ, դիմակ մի կրեք, ավելի լավ է հիմա վարակվեք կորոնավիրուսով.Մարինա Խաչատրյան (video) «ԲՀԿ»-ական պատգամավորները սպասարկում են միայն Ծառուկյանի շահերը․Հրանտ Բագրատյան (video) Սա պատահական բան չէ. Նիկոլը ժպիտը դեմքին հայտարարում է՝ իր երեխաները կորոնավիրուսով են վարակվել.Եղիազարյան (video) «Գամարջոբա բատոնո Նիկոլ, սերդեչնի պրիվետ ատ Ամիրան Գամկրելիձե» Փաշինյանը պայծառ հայացքով ասում է՝ վարակված է, ինչու՞ եք զարմանում, որ մարդիկ չեն հավատում.Պետրոսյան (video) Նիկոլ Փաշինյանը ասֆալտին փռեց հայկական ավիացիան. Հայաստանն առաջին անգամ հայտնվել է ԵՄ սև ցուցակում Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու և կաշառք ստանալու համար Նիկո՛լ, գնա խաղաղությամբ (տեսանյութ) Կապանի ոստիկանները «Դասուգ» ռեստորանային համալիրում կանխել են զինված «ռազբորկան». կան բերման ենթարկվածներ Կորոնավիրուսից մահացել է Ծակքարի դպրոցի փոխտնօրենը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները,դիմակի կրում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: Հունիսի 2-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, հոգեբան Միհրդատ Մադաթյանը և քաղաքական գործիչ Հովհաննես Շահինյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել Մայիսի 25-ին ժամը 11:00-ին «Հայելի» ակումբի հյուրերն են Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` Կորոնավիրուսի հետևանքով առաջ եկած խնդիրներ, կառավարության քայլերը, տարածման վիճակը, պայքարի վերաբերյալ հանրության գնահատականը: Մանսագետները կներկայացնեն իրականացրած ուսումնասիրությունները: